Ոսկու տենդ. 8,5 մլն դոլարի վնաս ՀՀ-ին

09/04/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 8-ի համարում

Հայաստանում պետական սեփականության հետ կամայականորեն վարվելը դարձել է բարի ավանդույթ: Ցանկացած իրավիճակային խնդրի լուծման համար իշխանությունները առանց երկար-բարակ մտածելու «խուրդում» են պետական ունեցվածքը. Ռուսաստանին ունեցած ընդամենը 100 մլն դոլար պարտքի դիմաց տալիս են մեր ռազմավարական ձեռնարկությունները, գազի գնի բարձրացումը ընդամենը 2-3 տարի մեղմելու համար ռուսներին փոխանցում Հայաստանի էներգետիկ հզորությունների վերջին օբյեկտները եւ այսպես շարունակ: Եւ եթե այս ամենաերեւացող դեպքերի շուրջ թեկուզ կարճ ժամանակով ինչ-որ աժիոտաժ է առաջանում, աղմուկ է բարձրանում, ապա կան ավելի «փոքր» օրինակներ, երբ պետական սեփականության հետ անում են այն, ինչ ուզում են, սակայն դրա մասին հասարակությունը առանձնապես տեղյակ չի լինում:

Օրինակ, 2003 թվականի վերջին Կենտրոնական բանկը վաճառեց Հայաստանի ոսկու պահուստները: Ընդ որում, դա տեղի ունեցավ գաղտնի որոշման արդյունքում, եւ այդ մասին հայտարարվեց միայն այն ժամանակ, երբ ոսկին արդեն վաճառված էր, դրա դիմաց գումարն էլ արդեն ստացված: Այն ժամանակ ԿԲ-ն Հայաստանի մոտ 1.4 տոննա ոսկու պահուստների վաճառքից, ըստ հայտարարվածի, ստացավ 17.1 մլն դոլար: Այսինքն` ԿԲ-ն ոսկու 1 ունցիան վաճառել էր 400 դոլարով: Ընդ որում, այս քայլը ներկայացվեց որպես հերթական հաջողված գործարք, որն իբրեւ թե հիմնված էր խելացի հաշվարկների եւ կանխատեսումների վրա: ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանն անգամ հայտարարեց, թե վաճառքի պահին միջազգային շուկայում ոսկու 1 ունցիայի գինը կազմել է 270 դոլար, սակայն իրենք հաջողացրել են այն վաճառել 400 դոլարով:

Թե ինչպես էին հաջողացրել եւ ում էին վաճառել, ԿԲ նախագահը չէր մասնավորեցնում: Սակայն անցած տարվա վերջերին միջազգային շուկայում ոսկու գների բարձրացման միտումներ նկատվեցին: Արդեն 2005 թվականի դեկտեմբերին համաշխարհային շուկայում ոսկու 1 տրոյական ունցիայի գինը հասավ 490 դոլարի: Այն ժամանակ արդեն պարզ էր, որ մեր ԿԲ-ն իր հաշվարկներում, մեղմ ասած, սխալվել է: Սակայն մի բան է սխալվելը, մեկ այլ բան է այդ սխալը խոստովանելը, ինչը ԿԲ-ն համառորեն չի ուզում անել: «Հաշվարկը ճիշտ է եղել»,- մեր հարցին ի պատասխան` արդյո՞ք ԿԲ-ն ընդունում է, որ 2003 թվականին ոսկու պաշարները վաճառելով սխալվել է, այս տարվա սկզբին ասել էր ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը:

Սակայն այսօր ոսկու համաշխարհային շուկայում տեղի ունեցող գործընթացները վկայում են, որ շուրջ երկու տարի առաջ ԿԲ-ն, ոսկու պաշարները վաճառելով, ուղղակի վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետությանը: Բանն այն է, որ 2 օր առաջ միջազգային շուկայում ոսկու 1 տրոյական ունցիայի գինը հասել է ռեկորդային ցուցանիշի` հատելով 600 դոլարի սահմանագիծը` 1,5 անգամ ավելի այն գնից, որով վաճառվել է հայկական ոսկին: Այսինքն` ոսկու թանկացման վերաբերյալ մի քանի ամիս առաջ հնչող կանխատեսումներն այլեւս իրականություն են դառնում: Ընդ որում, նույն փորձագետների գնահատմամբ, ոսկու թանկացումը առաջիկայում կարող է շարունակվել: Իսկ ի՞նչ է ստացվում, երբ 2003 թվականին ոսկու պահուստների վաճառքի գործարքը դիտարկում ենք միջազգային շուկայում այսօր արձանագրված գներով:

Ստացվում է, որ եթե Հայաստանն իր ոսկու պաշարները վաճառեր այսօր, ապա դրա դիմաց կստանար ոչ թե 17,1, այլ 25,6 մլն դոլար: Այլ կերպ ասած, Հայաստանը կորցրել է առնվազն 8,5 մլն դոլար, ինչպես իշխանություններն են սիրում ասել, «քյաշ» փող: Երբ որեւէ պետություն կամ միջազգային դոնոր կազմակերպություն Հայաստանին մի քանի միլիոն դոլարի վարկ կամ դրամաշնորհ է հատկացում, բոլոր հեռուստաընկերությունները այդ մասին շաբաթներով ռեպորտաժներ են պատրաստում, այդ պայմանագրերը կնքած հայ պաշտոնյաների նկարները տպում են բոլոր պատասխանատու թերթերում, պետական պարգեւների են արժանացնում... Իսկ երբ 8,5 մլն դոլարը հենց այնպես գնում-կորչում է, դրա մասին ոչ մեկը չի մտածում:

Իհարկե, ի վերջո Կենտրոնական բանկը կարող է ընդունել, որ 2003 թվականին սխալ հաշվարկներ եւ կանխատեսումներ է արել: Սակայն այդ «խոստովանությունը» պետք է ունենա կոնկրետ հետեւանքներ, ինչո՞ւ ոչ` նաեւ իրավական: Քանի որ, կրկնում ենք, այդ գործարքի արդյունքում պետությանը հասցվել է կոնկրետ ֆինանսական վնաս: Իհարկե, կա հարցի նաեւ մյուս կողմը: Մասնավորապես` որոշ փորձագետների շրջանում կա վարկած, որ 2003 թվականին ոսկու պաշարները վաճառելիս հաշվի է առնվել այն, որ ոսկին թանկանալու է, եւ այդ ոսկին գնել են այդ մեր իշխանության որոշ ներկայացուցիչներ` հետագայում այն վերավաճառելու նպատակով: Ի վերջո, որեւէ մեկը չգիտի՝ ոսկու պաշարները ֆիզիկապես դո՞ւրս են բերվել Հայաստանից, թե՞ շարունակում են մնալ ԿԲ-ի պահեստարաններում: Հույս ունենք, ԿԲ-ն այս վարկածը հերքող հիմնավոր ապացույցներ ունի:

Գառնիկ Գեւորգյան

Տպել
1227 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ