Մեր բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի նվազի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը. Մելքոնյան

Լուսանկարում ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյան

Հայաստանի եւ Ռուսաստանի միջկառավարական հանձնաժողովի ապրիլի 5-ի համատեղ նիստի ընթացքում հայկական կողմն առաջարկել է «Գազպրոմ» ընկերության հետ հնգամյա համաձայնագիր կնքել՝ գազի սակագնի մասին ամեն տարի թարմացվող պայմանագրի փոխարեն։

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում հայկական կողմն առաջարկել է ռուսական կողմին կնքել համաձայնագիր՝ Հայաստան մատակարարվող գազի գնի ձեւավորման կարգի վերաբերյալ, որը հնարավորություն կտա մեզ ունենալ որոշակիություն եւ նաեւ վարել կանխատեսելի սակագնային քաղաքականություն»,- այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Մելքոնյանը:

Մեր հարցին՝ արդյո՞ք սա իրենից ենթադրում է, որ առաջիկա 5 տարիներին գնային փոփոխություն չի լինի, Մելքոնյանը պատասխանեց. «Այս պահին թերեւս զերծ կմնամ ավելի հստակեցնել, բայց մեր քայլերը եւ աշխատանքները ուղղված են դրան, որպեսզի մենք ունենանք կայուն եւ վստահելի մեխանիզմներ՝ գազի գնի վերաբերյալ:

Մեր հարցին՝ նիստի ժամանակ եղե՞լ են քննարկումներ առաջիկա տարիներին գազի գնի հնարավոր փոփոխությունների մասով, Մելքոնյանը պատասխանեց. «Նիստի ժամանակ ոչ, բայց առհասարակ քննարկումները, հանդիպումները, բանակցությունները կրում են շարունակական բնույթ եւ մեր նշած հնգամյա ժամկետով համաձայնագիրը նաեւ կլուծի այդ հարցը՝ տարվա կտրվածքով»:

Ինչպե՞ս է արձագանքել «Գազպրոմ»-ը Հայաստանի առաջարկին, Մելքոնյանը պատասխանեց. «Հաշվի առնելով միջկառավարական հանձնաժողովի նիստերի ձեւաչափը, նիստի արդյունքներով ստորագրվող արձանագրությունում ամրագրվում են հանձնարարականներ 2 կողմերին եւ կողմերը նիստի ավարտից հետո հետամուտ են լինում դրա կատարմանը»:

Մեր հարցին, թե ի՞նչ է տալու այս համաձայնագիրը Հայաստանին, Մելքոնյանը պատասխանեց. «Բնականաբար էներգակիրների գների կայունությունը կարեւոր նշանակություն ունի ընդհանուր տնտեսության զարգացման համատեքստում եւ բնականաբար նաեւ ներդրողների համար, ներդրումային ծրագրերի համար գազի գնի կանխատեսելիությունը ամուր հիմք կստեղծի իրենց բիզնես գործունեության ծավալման եւ զարգացման նպատակով»:

Դիտարկմանը, որ սրան զուգահեռ նաեւ հաճախ սոցցանցերում տեղեկություններ են տարածում, թե շուտով գազի գինը կթանկանա, Մելքոնյանն արձագանքեց. «Այս պահին, որեւէ նման հիմք չկա ասելու եւ նորից եմ կրկնում՝ մեր բոլոր քայլերն ուղղված են, որպեսզի նվազի Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը»:

Մելքոնյանը նաեւ անդրադարձավ ՀՀ իրանական գազ ներկրելու մասին հաճախակի տեղի ունեցող քննարկումներին. «Մենք պարբերաբար իրանական գործընկերների հետ, տարբեր հանդիպումների, տարբեր խորհրդակցությունների ընթացքում անդրադարձել ենք այդ հարցին, բայց դեռեւս իրանական կողմից չի եղել գազի գնի վերաբերյալ գնային այնպիսի առաջարկ, որն ավելի ցածր կլինի, քան ռուսական գազը: Եթե լինի նման առաջարկ, ապա մենք կքննարկենք անպայման այդ առաջարկը»:

Վերջերս վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանիեւ և Ռուսաստանի հետ: «Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպելու Թեհրանում»,- նշել էր Կարապետյանը:

ՀԺ-ն Մելքոնյանից հետաքրքվեց՝ կա՞ն տեղեկություններ, թե երբ է կայանալու այդ հանդիպումը, ի պատասխան Մելքոնյանն ասաց. «Ապրիլի 15-17-ը Թեհրանում նախատեսվում է Հայաստան-Իրան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ հանդիպում՝ փորձագետների մակարդակով՝ նվիրված  «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության»  տեխնիկական լուծումներին վերաբերող հարցերի քննարկմանը:

Այնուհետեւ ապրիլի 29-ից մայիսի 1-ը Թեհրանում նախատեսվում է «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցքի նախաձեռնության» համակարգող խորհրդի նիստը՝ 4 երկրների նախարարների տեղակալների մասնակցությամբ:

Այդ հանդիպում-քննարկումների արդյունքները եւ ձեւավորված առաջարկները կներկայացվեն հունիսի 16-18-ը Թեհրանում կայանալիք բարձր մակարդակով՝ նախարարակական հանդիպմանը, որից հետո կհստակեցվեն նախագծի իրագործման հետագա քայլերն ու աշխատանքները»:

Հարցին՝ հայկական կողմը հստակ օրակարգ մշակե՞լ է հանդիպմանն ընդառաջ, Մելքոնյանը պատասխանեց. «Այդ հանդիպումների ընթացքում հայկական կողմը կներկայացնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային ինտեգրմանը եւ առեւտրին ուղղված մշակված աշխատանքները, տեխնիկական լուծումներն ու  ենթակառուցվածքների վերաբերյալ տեխնիկական մի շարք այլ հարցեր, որոնք համահունչ են Հայաստանի՝ էնեգետիկայի բնագավառում վարած քաղաքականությանը»:

Տպել
4537 դիտում

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան