Ես բացառում եմ, որ այստեղ քաղաքական ինչ-որ բան կարող է լինել. Փամբուխչյանը՝ ՌԴ-ում հայ վարորդների խնդրի մասին

2019 թվականի փետրվարին «Հայկական ժամանակ»-ը անդրադարձել էր Ռուսաստանի Դաշնության բիզնես ոլորտում հայկական վարորդական իրավունքով աշխատելու արգելքի հարցին: Նշենք, որ Ռուսաստանում 2017 թվականի հուլիսի 1-ից գործում են «Ճանապարհային երթեւեկության անվտանգության մասին դաշնային օրենքում» կատարած փոփոխությունները։ Փոփոխությունների համաձայն` արգելվում է աշխատանքի վերցնել օտարերկրյա վարորդական իրավունք ունեցող քաղաքացիների։

Այդ շրջանում Հայաստան էր այցելել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Կալաշնիկովը նշել էր, որ կարող են այդ հարցը լուծված համարել, սակայն այսօր դարձյալ այս թեման ակտուալ է դարձել, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում կրկին արգելում են հայկական վարորդական իրավունքով մեքենաներ վարելը։ Խոսքն այն վարորդների մասին է, ովքեր մեքենաները շահագործում են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար։ Ըստ սոցցանցերում տեղ գտած ահազանգների՝ նրանց խոշոր չափով տուգանում են անգամ:

Խնդիրը կարող է կարգավորվել ՌԴ պետդումայում՝ որոշակի օրենսդրական փոփոխություններ անելուց հետո:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովը տեղյակ է խնդրից: «Կալաշնիկովի այցի ժամանակ այդ հարցը բարձրացվել էր, նա ասաց՝ եկեք առաջ չընկնենք, բայց այդ հարցը կարող եք համարել լուծված: Որոշ պայմանավորվածություններ եւ խոստումներ կան: Բայց նա ասաց, որ պաշտոնապես դեռեւս չի կարող ասել, որ այդ հարցը լուծված է, քանի որ որոշակի ընթացակարգեր կան»:

Մեր դիտարկմանը, թե փաստորեն այժմ վարորդները նույն խնդրի առաջ են կանգնել, ինչ քայլեր է ձեռնարկելու հանձնաժողովը, Փամբուխչյանն արձագանքեց. «Ամեն դեպքում մենք նորից պետք է կապ հաստատենք նրանց հետ, հասկանանք, թե ինչ է լինում: Մենք ուշադրության կենտրոնում ենք պահում իրենց արձագանքները եւ հիշեցնում ենք, որ զբաղվեն այդ հարցով»:

Մեր հարցին՝ հնարավո՞ր է, որ սա ինչ-որ քաղաքական պատճառ ունենա, Փամբուխչյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ այստեղ քաղաքական ինչ-որ բան կարող է լինել: Բնականաբար, խնդիրը միայն օրենսդրության կարգավորման շրջանակներում է: Ես բացառում եմ քաղաքականը»:

Մեր հարցին, թե ամեն դեպքում ինչո՞վ է պայմանավորված, որ խնդիրը դարձյալ բարձրացվում է, Փամբուխչյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել՝ ինչով կարող է պայմանավորված լինել»:

Տպել
2050 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց