Երևան
12 °C
«Դա ոչ թե անձամբ իրենց (խմբ. կոնկրետ մարզիկների) համար ենք անում, այլ այն երիտասարդների, որոնք նրանց օրինակով պետք է ոգեշնչվեն, հավատան, իրենց ուժերին եւ իրենց մեջ առաջանա այդ մեծ մղումը ոչ միայն կրկնելու, այլեւ գերազանցելու մեր ականավոր մարզիկներին»,- երեկ կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով կառավարության աննախադեպ որոշումը: Նիստի ընթացքում կառավարությունն առաջին անգամ որոշում կայացրեց 1 մարզիկի՝ տվյալ դեպքում հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին, հատկացնել մեծ գումար՝ մոտ 133 հազար դոլար, որը շախմատիստն օգտագործելու է առաջիկա մրցաշարերին պատրասվելու ու մասնակցելու համար: Վարչապետը նաեւ հանձնարարեց գործնական փուլի անցնել օլիմպիական չեմպիոն ըմբիշ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի վերանորոգման հարցում ու ընդգծեց, որ Ալեքսանյանի, Արոնյանի ու Հենրիխ Մխիթարյանի նման մարզիկները, որոնք օրինակ են երիտասրադների համար, պետք է աջակցություն ստանան պետությունից:
Արոնյանի վերաբերյալ որոշումը նախադեպ է ոչ միայն այն առումով, որ ֆինանսական մեծ աջակցություն է միայն 1 մարզիկի, այլեւ արժեհամակարգային բնույթ ունի. նոր մոտեցում է: Սա ցույց է տալիս, որ մարզիկները պետք է ոչ թե հովանավորների ձեռքին նայեն, այլ պետք է իրենց արժանիքներին համապատասխան ֆինանսավորվեն հաջողությունները շարունակելու համար: Ինչպես Փաշինյանն էլ իր խոսքում նշեց, նման հարցերը միշտ լուծվել են, այսպես կոչված, բարերարների միջոցով, որոնք հետո կարող են գլուխ գովել իրենց մեծահոգության համար ու բարձրացնել իրենց վարկանիշը: Միաժամանակ, կրկին ինչպես Փաշինյանը նշեց, բարերարության պրակտիկան իր հետ բերում է այլ հարաբերություններ: Հայկական սպորտում դրա ականատեսը տարիներ շարունակ եղել ենք:
Ավանդաբար հայկական մարզաձեւերը ղեկավարվում են ֆինանսական լուրջ միջոցներ ունեցող մարդկանց կողմից: Արդյունքում հասարակության մեջ ամրապնդվել է գաղափարը, թե մարզական ֆեդերացիա գլխավորելու համար անձը պարտադիր պետք է շատ փող ունենա, որպեսզի ներդրում անի, այլապես մարզաձեւը ՀՀ-ում կվերանա: Հաշվի առնելով որոշ ֆեդերացիաների մենեջմենթը, իսկապես այդպես է: Բանն այն է, որ դրանք հաճախ բյուջեում եղած փողը, այսպես ասած, չեն աշխատեցնում, եկամուտ չեն ստանում, միայն ծախսում են: Խնայողություններ անելու հարցում էլ երբեմն հմուտ չեն: Օրինակ, մեզ հետ անձնական զրույցներից մեկում մարզիկներից մեկը նշել է, որ ճամփորդությունների համար տոմսերը հաճախ գնում են վերջին վայրկյաններին, ինչը, ճամփորդողները լավ գիտեն, որ սովորաբար շատ ավելի թանկ է, քան եթե նախապես պլանավորեն ու գնեն:
Կառավարման նման «հմտություններով» օժտված ղեկավարներ ունեցող ֆեդերացիաներում հովանավորի անհրաժեշտությունը մեծանում է: Ու բնական է, որ «բարերարի» կողմից աջակցություն ստացած անձը՝ այս դեպքում մարզիկը, պետք է շնորհակալության զգացում ունենա ու իր հնարավորությունների սահմաններում փորձի փոխհատուցել: Նույն շախմատի օրինակով դա արտահայտվեց անցած տարի՝ հեղափոխության օրերին, երբ մի շարք առաջատար շախմատիստներ՝ այդ թվում Արոնյանը, իրենց աջակցությունը հայտնեցին շախմատի ֆեդերացիան գլխավորող Սերժ Սարգսյանին՝ հանդես գալով բաց նամակով:
Նման հարաբերություններն ավելի վառ արտահայտված են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից հովանավորվող ֆեդերացիաների ու առանձին մարզիկների պարագայում: Նրանք ֆինանս են ստանում մարզումային պրոցեսի համար, երբեմն անձնական խնդիրների համար եւ իհարկե մրցումներից հետո հանդիպում են ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ, նվերներ ստանում նրանից: Ու պարբերաբար՝ ոչ մեկ անգամ՝ ամեն հարմար առիթի դեպքում հարցազրույցների ժամանակ այդ մարզիկներն ու մարզիչները պարտադիր հատուկ ընդգծում են, որ շնորհակալ են պարոն Ծառուկյանին, որ առանց նրա ոչինչ չէր ստացվի եւ այլն:
Իրականում կստացվեր, եթե ֆեդերացիաները կարողանային օգտագործել իրենց ռեսուրսները: Օրինակ, Ծանրամարտի ՀՀ առաջնությանը մշտապես մասնակցում են տիտղոսակիր մարզիկներ: 2019 թ. առաջնությունում ելույթ էին ունենում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի, Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը, օլիմպիական, աշխարհի, Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը, Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը: Իսկ մրցաշարն անց էր կացվում Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ոչ մեծ դահլիճում, մարզիկներն իրենց մոտեցումները կատարում էին հնամաշ հարթակի վրա, հանդիսականների թիվն էլ կարելի էր մատների վրա հաշվել: Այնինչ նման մարզիկների մասնակցությամբ մրցաշարը կարելի էր կազմակերպել մեծ շուքով, ներգրավել հովանավորների, շաբաթներ շարունակ գովազդել, որպեսզի այս մակարդակի մարզիկների ելույթների մասին իմանային ոչ միայն նրանց մտերիմներն ու քոլեջի աշակերտները, այլեւ ողջ հանրությունը, կարելի էր անցկացնել մեծ դահլիճում, ինչո՞ւ չէ վաճառել տոմսեր: Այլ կերպ ասած, նման կազմ ունեցող ՀՀ առաջնությունը կարելի էր մարզական տոնի վերածել: Այսպիսի գործունեություն, սակայն, չի իրականացվում, փոխարենը ֆեդերացիային աջակցում է Ծառուկյանը, ինչի համար ֆեդերացիայի գլխավոր քարտուղարը հաճախ շնորհակալություն է հայտնում:
2019 թ. առաջնությունում ելույթ էին ունենում Սիմոն Մարտիրոսյանը, Գոռ Մինասյանը, Ռուբեն Ալեքսանյանը:
ՀՀ առաջնության ժամանակ այս հարթակին են մոտենում ծանրամարտի հավաքականի առաջատարները:
Վերադառնալով պետական աջակցության թեմային. Արոնյանի օրինակը, իհարկե, դրական միտում է, սակայն պետք է նկատի ունենալ, որ նույն Արոնյանին նման աջակցությունը մեկ անգամ չէ, որ անհրաժեշտ է լինելու: Նրան գումար է պետք է գալու ամեն մրցաշրջանում, քանի որ միշտ էլ պայքարում է ամենաբարձր նպատակների համար: Բացի այդ՝ փոքրիկ ՀՀ-ում նա միակ մարզիկը չէ, որը միջազգային խոշոր մրցումներում բարձրացնում է հայկական դրոշը, նրանք բազմաթիվ են: Բազմաթիվ են նաեւ մեծ պոտենցիալ ունեցողները, որոնք նույնպես համապատասխան ներդրումների պարագայում նույն հաջողություններին կհասնեն: Պետությունը, որը ֆեդերացիաներին ամեն տարի այսպես թե այնպես ֆինանսավորում է, դժվար թե ամեն առանձին դեպքի համար կարողանա գումար հատկացնել: Դա նույնիսկ կարող է դժգոհությունների առիթ դառնալ հասարակության մեջ: Հետեւաբար Արոնյանի դեպքը կարող է միջանկյալ քայլ լինել, մինչեւ ֆեդերացիաների ղեկավար կազմերը չհամալրվեն այնպիսի մասնագետներով, որոնք ոչ թե բարերարներից ստացած գումարներ կներգրավեն, այլ արհեստավարժ մենեջմենթով կկարողանան իրենց ֆեդերացիան դարձնել ինքնաբավ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՀայաստան է ժամանել Ղրղզական Հանրապետության Ժոգորկու Քենեշի նախագահի գլխավորած պատվիրակությունը
ՄԻՊ-ը խնդրահարույց է համարում գումարի դիմաց կարճ ժամկետով զինծառայություն անցնելուն առնչվող նախագիծը
Վրացի երգիչը պղծել է ՌԴ դրոշը Tbilisi Open Air երաժշտական փառատոնի ժամանակ. տեսանյութ
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների ամենամեծ խմբի փոխանակումն են կատարել, այն տևել է 3 օր. լուսանկարներ
Շենիկ գյուղի ջրանցքից դուրս է բերվել որոնվող 16-ամյա պատանու դին
Հաջորդ օրվա ողբերգական ՃՏՊ-ն կապ չունի Վերջին զանգի հետ, ղեկին չի եղել անչափահաս, կա հարուցված վարույթ. ՆԳՆ
Պուտինի ուղղաթիռը հայտնվել է ուկրաինական ԱԹՍ-ների hարձակումը հետ մղելու գործողության կիզակետում
19-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել կին հետիոտնի. վերջինս տեղում մահացել է
Այս նախագիծը դարձել է Հայաստան-Եվրոպական միություն մշակութային համագործակցության անբաժանելի մասը․ Անդրեասյան
Բամբակյա թել՝ վերականգնված հումքից. ինչպես է աշխատում Մարալիկի բամբակամանվածքային գործարանը. տեսանյութ
Երևան-Գյումրի գնացքի տակ 16-ամյա պատանի է ընկել ու մահացել
Առաջիկա օրերին մարզերում և Երևանում սպասվում են անձրև, ամպրոպ, կարկուտ և քամի
Լավրովն ու Ֆիդանը կքննարկեն Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորման հարցը
Ուկրաինան հայտնել է Ռուսաստանի հարվածների հետևանքով 12 մարդու զոհվելու և մի քանի տասնյակ վիրավորի մասին
Վերին Կարմիրաղբյուր գյուղում այրվել է ավտոմեքենա
Արայիկ Հարությունյանն ու Սամվել Գասպարյանը մասնակցում են Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի համաժողովին
Վանաձորին հարակից անտառային հատվածում ավտոմեքենան կողաշրջվել է
Կոմիտասի պողոտայից դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել հարազատ եղբայրներ, մեկի ոտքին՝ «բրասլետ»
Վերին Դվինում մոտ 8 ժամ ջուր չի լինի
Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն
Մեր սերնդից հետո այլևս տղամարդ չի մնացել. Լուկաշենկո. տեսանյութ
Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգան Ադրբեջանում է. նրան ընդունել է Ալիևը
Գիշերային ստուգայցեր Երևանի հեստապարային ակումբներում, հայտնաբերվել են խախտումներ. տեսանյութ
Հայաստանն աջակցում է Մերձավոր Արևելքում երկարատև խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ
Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ
Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել
Զբոսաշրջային վիզայով ԱՄՆ մեկնել չի թույլատրվում ծննդաբերելու նպատակով
Հողաշերտի փլվածքից հետո Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհը մասամբ փակ է. կա կրկնակի փլուզման վտանգ
Կապան-Քաջարան ավտոճանապարհին բախվել են բեռնատարը և մարդատարը․ կա տուժած
Ջրանցքից դուրս է բերվել չպարզված քաղաքացու դի
Նոր ցիկլոն և անձրևներ. Սուրենյանը եղանակային նորություն է հայտնել
Մարդկանց սպանում էին, ունեցվածքը խլում. Քոչարյանի կառավարման շրջանում մեկ միլիոն մարդ է լքել երկիրը. տեսանյութ
Բախվել են «Դոմուս» ընկերության բեռնատարն ու «Միցուբիշի»-ն. վիրավորներ կան
Քաղաքացին կկարողանա տեսական և գործնական քննությունները հանձնել տարբեր Հաշվառման-քննական բաժիններում. նախարար
Ստամբուլում տեղի է ունեցել Թուրքիայի և Սիրիայի նախագահների հանդիպումը
Հիմնանորոգվում է Վայոց ձորի մարզի Ելփին-Չիվա ավտոճանապարհը. Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Կաննի փառատոնի փակման օրը Ֆրանսիայի հարավը մնացել է առանց էլեկտրականության. ցուցադրումները դադարեցվել են
Վանաձորում ավտոմեքենա է այրվել
Երբ ինձ թիրախավորում էին, ես զբաղված էի գործով. չեք նկատել, որովհետև հանձնարարություն ունեք՝ չնկատել. Հակոբյան
«Անհատական հաշիվների տեղեկատվական պորտալ» համակարգի «Նոր դիմում» բաժինը ժամանակավորապես հասանելի չի լինի. ՊԵԿ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT