Երևան
12 °C
Կրթության եւ գիտության նախարարը չի չեղարկել ապրիլյան պատերազմի մասնակիցներին եւ հերթապահություն իրականացրածներին ուսման վարձի 20 տոկոս զեղչը: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով սոցիալական ցանցերում եւ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկություններին:
«Գործընթացը տեղի է ունեցել մարտին, երբ մենք բոլոր դիմումները հավաքագրել ենք եւ փոխանցումները կատարված են: Եթե անգամ շատ ցանկանայինք, չէինք կարող չեղարկել: Ըստ հրապարակումների՝ քաոսային իրավիճակ է բուհերում եւ համատարած թույլ չեն տալիս, որ ապրիլյան պատերազմի մասնակիցները եւ հերթապահություն իրականացրածները մասնակցեն քննությունների»,-ասաց նախարարը:
Փաշինյանն այս առնչությամբ լրացրեց Հարությունյանին՝ ասելով, որ մարդիկ կան, որ ուզում են երկրում քաոսային իրավիճակ ստեղծել, չեն կարողանում, որոշում են, որ սոցիալական ցանցերում, մամուլում գրեն, որ քաոսային վիճակ է, ներքաղաքական լարված, պայթյունավտանգ վիճակ է․
«Դրանք նույն շղթայի տարբեր օղակներն են: Ո՞նց կարող է ընդհանրապես նման բան լինել: Դա նույն թեզն է, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների վարձերը չեն տալիս, պատերազմի մասնակիցներին չեն հարգում, հողերը ծախեցին, տվին, ծախած ա, առած ա: Այդ նույն մարդիկ են, նույն շրջանակները: Սա արդեն իսկապես ազգային անվտանգության խնդիր է, պարո՛ն Վանեցյան: Այսինքն՝ էդ մարդիկ կոնկրետ հիբրիդային պատերազմ են վարում Հայաստանի դեմ: Այդ մարդկանց անուն-ազգանունները շատ կոնկրետ հայտնի է: Հասկացանք, 1, 2, 3, 4, այսինքն, այդ գող-ավազակները պետք է երկրում իրենց լավ զգա՞ն: Դրանք պետք է մայթերի տակով, «մասկիրովկայով» քայլեն, դրանք ո՞վ են ընդհանրապես: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ լրջորեն զբաղվե՛ք այս հարցով»,-ասաց Փաշինյանը:
Արայիկ Հարությունյանը շարունակեց իր խոսքը, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նույնիսկ երկրորդ փուլ են արել, եւ որոնք չէին հասցրել մասնակցել, դիմել, նրանց ընդառաջել են, որ նրանք եւս դիմեն:
«Ամենակարեւորը՝ նախարարությունը զեղչերը փակելու որոշում չի կայացրել։ Վերնագիրը պատկերացրեց՝ «կառավարությունը որոշել է կտրել ապրիլյան պատերազմի մասնակիցների ուսման վարձը»: Մեկը մտածում է, որ սենց վերնագիր ՀՀ-ում հնարավո՞ր է»,-նկատեց վարչապետը:
Արայիկ Հարությունյանն էլ ասաց, որ ռեկտորներին արդեն ասել է՝ եթե կան մարդիկ, որոնք չեն հասրցրել դիմել, կարող են դիմել, նախարարությունը պատրաստ է։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«ԱԼԵՔՍ 33» ՍՊԸ-ն թերլիցքավորման համար տուգանվել է
Հայաստանն առաջին անգամ կընդունի բասկետբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների C դիվիզիոնի առաջնությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով․ առանձին հատվածներում հորդառատ անձրևներ կլինեն
Լավագույն պայմաններ մեր զինծառայողների համար․ Պապիկյանը լուսանկարներ է հրապարակել
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 3-ին
Վարչապետը մասնակցել է Ալի Խամենեիի հրաժեշտի պաշտոնական արարողությանը
Համաձայնագիրը կնպաստի Հայաստան-Ղազախստան երկկողմ քաղաքական երկխոսությանը և համագործակցության խորացմանը
Սպանվելուց 4 ամիս անց կհուղարկավորեն Ալի Խամենեիին. որտեղ և ինչպես է պահպանվել մարմինը, ովքեր են մեկնել Իրան
Աննա Հակոբյանն ու «Libra Group»-ի գործադիր նախագահը քննարկել են համագործակցության հնարավորությունները
Մեռելոցի օրերը կմնան աշխատանքային. տոնացույցում ավելացել են Մաշտոցի օրը, Նավասարդն ու մարզերի օրերը
ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց. նոր խորհրդարանում այլ տողերով կերդվեն
ՀՀ բոլոր բնակավայրերի մուտքի մոտ Հայաստանի դրոշներ կտեղադրվեն
ՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր
Դե ինչ, պատմություն կերտեցինք միասին. Ալեն Սիմոնյանի վերջին ելույթը ԱԺ նախագահի պաշտոնում
ԱԺ-ն ընդունել է ՀՀ-ից տևական ժամանակ բացակայած քաղաքացիների ընտրական իրավունքը սահմանափակող օրինագիծը
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 2595-ի. հայտնի է ավելի քան 12 հազար տուժածի մասին
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն
Հիմա պատեհ չէ, ժամանակը չէ. Ռուբինյանը՝ ԱԺ աշխատակազմում փոփոխություններ անելու մասին
Ես Թուրքիայում համալսարան չեմ գնացել, թուրքական դիպլոմ չունեմ, չկա մարդ, որ ինձ այնտեղ դաս է տվել. Ռուբինյան
Բարձր ենք գնահատում դժվարին իրավիճակում Իրանի նկատմամբ ՀՀ կառավարության դիրքորոշումը, աջակցությունը. Փեզեշքիան
ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում ակնհայտորեն չեմ շարունակի Թուրքիայի հետ բանակցությունների ՀՀ ներկայացուցիչը լինել
Պետք է հորդորեն էս աննորմալին դնել մանդատն ու չգալ ԱԺ. Ռուբինյանը՝ զինվորներին մահ մաղթող Ղազարյանի մասին
Նոր շունչ Կասկադին՝ մայրաքաղաքի մշակութային սրտին. «Ռենշին»-ը և GTB-ն՝ հանուն Կասկադի և Երևանի ապագայի
Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին
Ձերբակալվել է երկու անձ․ հայտնաբերվել է մարիխուանայի 30 փաթեթ
ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Իրանի նախագահի հետ. լուսանկարներ
Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ՝ առցանց խաղային գործունեության և ֆինանսական հաշիվների վերաբերյալ
Դատախազական համակարգի գործառույթը գնալով պետք է ամրապնդվի. Աննա Վարդապետյանն ամփոփել է միջազգային համաժողովը
Հուլիսի 6-ից քաղաքացիները կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարար
Արմեն Աշոտյանի կալանքը երկարաձգվել է
Հո ճիժ չե՞նք, ես եկել, 7 տարի սռոկ եմ էթում, ամեն ինչ խառն ա. սաղին կասեմ՝ 80 ա էս ամիս. նոր ձայնագրություններ
Քրեական աստիճանակարգության կարգավիճակ ունեցող եզդի Ջնդին ստանձնել է մեծ պարտքի ստացումը. նախաքննության ավարտ
Թեհրանում ՀՀ վարչապետին դիմավորել է Իրանի փոխնախագահը. լուսանկարներ
ՀՀ վարչապետը ժամանել է Իրան
Նյու Յորքում Առաջին տիկնանց և պարոնների գլոբալ ակադեմիայի դասընթացն ավարտվել է. մասնակցում էր Աննա Հակոբյանը
Այսօր սպասվում է ամենաշոգ օրը. հուլիսի 4-ից ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-7 աստիճանով
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Իրան
Երվանդ Բոզոյանի բնակարանում խուզարկություն է ընթանում
Պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու դեպքով ձերբակալված Ջավադյանը, Մալոյանը կալանավորվել են
Գագիկ Բեգլարյանը կմնա կալանավորված
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT