Վերջին զանգը

29/06/2019 schedule10:10

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի հունիսի 29-ի համարում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը երեկ հրապարակել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի` վերջին նիստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արած հայտարարությունը՝ այսպիսով ԼՂ հարցի բանակցությունների շուրջ հերթական բացահայտումը անելով: Պետք է նկատել, որ այդ բացահայտումները իրենց ողջ սրությամբ հարվածում են հենց Հայաստանի իշխանություններին, որովհետեւ հայ հանրությունը, այդ պաշտոնական բացահայտումների վրա հղում անելով, Ռոբերտ Քոչարյանի վարչակազմին դավաճանության եւ անսկզբունքայնության մեղադրանքներ առաջադրելու հիմք է ստանում: Սա էլ իր հերթին որոշակի սրում է մտցնում ներքաղաքական կյանքում, իսկ նման սրացման պայմաններում Քոչարյանը առավելեւս չի կարողանա գնալ ԼՂ  հարցի կարգավորման:

Եւ ահա, այս ակնհայտ թվացող փաստերը համադրելով՝ պետք է պատասխան գտնել հետեւյալ հարցին. ինչո՞ւ են արվում այդ բացահայտումները: Կարծում ենք, որ նպատակը հենց վերը նշվածն է. որ հայ հանրությունը իմանա, որ «ազատագրված տարածքները հայկականացնելու» սկզբունքի հիման վրա իշխանության եկած Քոչարյանը ութ տարի է՝ քննարկում է դրանք Ադրբեջանին վերադարձնելու տարբերակը եւ ուրիշ ոչնչով զբաղված չի եղել: Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ այսօր Քոչարյանը հատուցում է հայ եւ միջազգային հանրություններին մատի վրա պտտեցնելու իր գործելակերպի համար, ինչի վտանգների շուրջ բազմիցս զգուշացվել է: Քոչարյանը 1998-ին պարտավորություններ է ստանձնել հայ հանրության եւ միջազգային հանրության առաջ եւ, ըստ էության, չի կատարել դրանցից ոչ մեկը:

Ու չնայած հայ հանրությունը վաղուց էր կայացրել նրա «ծառայություններից» հրաժարվելու որոշումը, ԼՂ հարցի շուրջ բացահայտումները նշանակում են, որ նույն որոշմանն է հանգել նաեւ միջազգային հանրությունը. վերջինս, ի դեպ, պետք է նաեւ փոշմանած լինի 2003, 04, 05 թվականներին Քոչարյանի ռեժիմին աջակցելու համար: Եւ սփյուռքի հայկական կազմակերպությունները իզուր են իրենց շլանգի տեղ դրել, թե իբր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը Հայաստանից հեռացվում է Հայոց ցեղասպանության մասին հայտնի հայտարարության պատճառով: Էվանսը հեռացվում է ոչ միայն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնից, այլեւ դիվանագիտական ծառայությունից ընդհանրապես, որովհետեւ ԱՄՆ իշխանություններին երաշխիքներ է տվել, թե Քոչարյան-Սարգսյան զույգը Հայաստանի ամենաառաջադիմական տանդեմն է, եւ որ նրանք պատրաստ են գնալ սկզբունքային համաձայնությունների եւ կյանքի կոչել դրանք:

Եւ մի՞թե տարօրինակ չէ, որ ամերիկացի բարձրաստիճան դիվանագետ Մեթյու Բրայզան Հայաստանը պակաս ժողովրդավարական երկիր է համարում, քան Ադրբեջանը «Հազարամյակի մարտահրավերների» պայմանագրի ստորագրումից մի քանի ամիս հետո: Սա կարեւոր է այն իմաստով, որ «Հազարամյակի մարտահրավերներով» գումարներ տրվում են ժողովրդավարության ասպարեզում լուրջ առաջընթաց արձանագրած երկրներին: Ու հիմա ԱՄՆ-ն Բրայզայի բերանով խոստովանում է, որ սխալվել է այս հարցում: Այսպիսով,  Ռոբերտ Քոչարյանի առաջ պարզ այլընտրանք է դրված. կա՛մ ինքը մինչեւ Մեծ ութնյակի սանկտպետերբուրգյան գագաթաժողովը, այսինքն՝ հուլիսի 15-ը, հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել համանախագահության առաջարկած շրջանակային պայմանագիրը, կա՛մ էլ միջազգային հանրությունը իր հնարավորություններն օգտագործում է նրան, այսինքն՝ Քոչարյանին իշխանությունից հեռացնելու համար:

Եւ ի դեպ, այս ֆոնին ավելի պարզ է դառնում, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ՀՀԿ համագումարը նշանակել հուլիսի 22-ին: Մեծ ութնյակի գագաթաժողովը ավարտվում է հուլիսի 17-ին, եւ ՀՀ գործող ՊՆախարարը, կախված իրավիճակից, կփորձի որոշակիորեն տարանջատվել Ռոբերտ Քոչարյանից՝ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ ինքն է ՀՀ դոմինանտ քաղաքական ուժը եւ որ ինքը կարող է ստանձնել ԼՂ հարցի կարգավորման պատասխանատվությունը: Սերժ Սարգսյանը, ըստ էության, ուզում է կրկնել այն, ինչ Քոչարյանի հետ արել է 1998 թվականին: Եւ հիմա, թերեւս,  իր կապերով ամեն ինչ անում է, որ Ութնյակի հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինը Բուշին մի թեթեւ ասի իր մասին` թե բա չե՞ս իմացել, Հայաստանում մի տղա կա` բոյով, սիրուն, բայց անբախտ, արի կլինի՞ նրան երջանկացնենք:

Իհարկե, ՀՀ ՊՆախարարը լավ կապեր ունի, բայց ամբողջ խնդիրն այն է, որ Արեւմուտքում էլ նրա մասին հիմա արդեն մոտավորապես նույն կարծիքը կա, ինչ որ Հայաստանում: Եւ հետո, Սարգսյանը տվյալ իրավիճակի պատասխանատվությունը հավասարաբար է կրում Ռոբերտ Քոչարյանի հետ: Իհարկե, եթե նրան հաջողվի իրապես ներկայանալ որպես Հայաստանի դոմինանտ ուժի լիդեր, Արեւմուտքը ակտիվ կաշխատի նրա հետ` բայց մի պայմանով. ինքը պետք է հաղթի ազատ եւ արդար ընտրություններում: Մի բան, որ բացառվում է թե՛ տեսականում եւ թե՛ գործնականում: Եւ խնդիրը տվյալ դեպքում ամենեւին էլ միջազգային հանրության սկզբունքայնությունը չէ, այլ այն համոզումը, որ գրպանային ռեժիմների հետ աշխատանքը ոչ մի լավ արդյունքի չի բերում:

Հիմա թե՛ ամերիկացիք եւ թե՛ ռուսները չեն կարող չարձանագրել, որ Քոչարյանի հետ համագործակցության արդյունքում իրենք Հայաստանում կորցրել են բարի համարումը, որը թերեւս ամենամեծ կապիտալն է լուրջ տերությունների համար: Եւ միակ բանը, որ նրանք իրոք կարող են անել այդ համարումը վերականգնելու համար, Հայաստանի ժողովրդին օգնելն է սեփական երկրում իշխանություն դառնալու հարցում: Եւ հիմքեր կան մտածելու, որ Արեւմուտքը հակված է այսպես գործելու տարբերակին, բայց այս տարբերակի իրագործման համար կա մի պայման. Հայաստանում պետք է ձեւավորվի քաղաքական այլընտրանքային թիմ, որը հիմնված կլինի Երրորդ Հանրապետության հիմնարար արժեքների, այսինքն՝ Համազգային Շարժման գաղափարների վրա,  ի վիճակի կլինի ժողովրդի հետ իր անկեղծությամբ դաժան երկխոսության բռնվել  եւ ի վերջո ստանձնել իշխանության պատասխանատվությունը: Եւ այսպիսի թիմի բացակայությունը թերեւս վերջին խոչընդոտն է երկրի ազատագրման ճանապարհին: Եւ եթե դա տեղի չունենա, մենք թերեւս իրավունք կունենանք մեղադրել միայն ինքներս մեզ:

Տպել
1536 դիտում

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել