ՀՀ ոստիկանապետը կրկին սահմանապահ ոստիկանների է ճանապարհել դիրքեր (տեսանյութ)

29/06/2019 schedule15:20

ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերից մեկի ծառայողներն են։ Շարք են կազմել ոստիկանության պետից հերթական անգամ «բարի ծառայություն» լսելու և դեպի Տավուշ ճանապարհ ընկնելու։ 
«Երբեք կասկածի տակ չեմ դրել ձեր խիզախությունն ու պատրաստակամությունը։ Վստահ եմ, որ միշտ ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա ամուր կանգնելու եք հակառակորդի առաջ՝ բարձր պահելով մեր ոստիկանական մեծ ընտանիքի պատիվը»,- ոստիկան-սահմանապահներին դիմեց Վալերիյ Օսիպյանը՝ շեշտելով, որ հպարտանում է ոստիկանության զորքերով։ 

Ձևավորված ավանդույթի համաձայն՝ քահանան օրհնության կարգ կատարեց՝ Աստծուն խնդրելով անսասան ու անառիկ պահել մեր պետությունն ու պետականությունը։ Միջոցառման պաշտոնական մասն ավարտվեց հրապարակային երդմամբ։ Հայրենիքի պաշտպանի հավերժական կոչումը սրբորեն կրելու պարտականությունը հրապարակային երդմամբ հաստատելուց հետո ոստիկանները հանդիսավոր երթ արեցին ու ճամփա ընկան։ 

Հաջորդ օրը, դիրքերից վերադարձան մարտական հերթապահությունը փայլուն կատարած ու ծառայակից ընկերներին հանձնած ոստիկանները։ Նրանց դիմավորեց ՀՀ ոստիկանության պետը։ Վալերիյ Օսիպյանը նրանց շնորհակալություն հայտնեց սահմանին ամուր կանգնելու համար՝ ընդգծելով, որ իր համար հպարտություն է ղեկավարել մի համակարգ, որն ունի նրանց պես ծառայողներ։ «Դուք բարձրացնում եք մեր համակարգի հեղինակությունը. ձեր շնորհիվ հասարակությունը երախտագիտությամբ է լցվում մեր նկատմամբ»,- ամփոփեց Վալերիյ Օսիպյանը։ 

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ և բարձր պատրաստականությամբ կատարած սահմանապահ-ոստիկանները արժանացան պարգևների։ 
Նրանց լավագույն և ոգեղեն պարգևը հայևենիքի սահմանները պաշտպանելու առաքելությունն է։

Տպել
374 դիտում

ՀՀ ոստիկանությունը մեկ օրում բացահայտել է հանցագործության 63 դեպք

Թուրքիայում Հայաստանի քաղաքացի է բերման ենթարկվել

Սեւանում 13 եւ 14 տարեկան տղաները նավակով հեռացել են ափից. օգնել են փրկարարները (տեսանյութ)

Սուրեն Պապիկյանն ընդունել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահին

Հուլիսի 21-ին Գանձայում կայացել է Տերյանական պոեզիայի հերթական տոնը

Աֆղանստանի կառավարությունն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից բացատրություն է պահանջում

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը հաստատել է Մարկ Էսպերի թեկնածությունը Պենտագոնի ղեկավարի պաշտոնում

Մահացել է հայոց Ցեղասպանության ճանաչման պայքարի ջատագով Ռոբերտ Մորգենթաուն

Ջավախքում 32-րդ անգամ տոնեցին աշուղ Ջիվանուն նվիրված տոնը

Խաբարովսկի երկրամասում մանկական վրանային ճամբարում բռնկված հրդեհի հետեւանքով զոհերի թիվը հասել է 4-ի

Արտաշատի էլ. ցանցի աշխատակիցները խնդիրներ են ստեղծել ինձ համար՝ պարբերաբար կեղծելով հաշվիչի թվերը. բաց նամակ վարչապետին

Կարկտի վնասը շիրակցուն կփոխհատուցի Հայկական Կարմիր խաչի ընկերությունը. 960 ընտանիք է ցանկում

Բորիս Ջոնսոնը գերազանց վարչապետ կլինի. Դոնալդ Թրամփ

Նոր աղբամանների առաջին խմբաքանակը արդեն Երեւանում է (տեսանյութ)

25 տարի է՝ սպասում եմ արդարադատությանը. Մանվել Գրիգորյանի եղբորորդու գործով Մհեր Պողոսյանի որդին իրավահաջորդ ճանաչվեց

Շառլ Ազնավուրի անունով Երևանի մշակույթի պետական քոլեջն անվանակոչելու հարցն աչքաթող չի արվել. ԿԳՄՍՆ պարզաբանումը

Ուրախ լուր լոռեցիների համար. Վանաձոր բ/կ-ում բացվել է ինվազիվ սրտաբանական բաժանմունք (լուսանկարներ)

«Արարատ-Արմենիան» չիրացրեց մի շարք պահեր. հաղթեց ընդամենը 2։0

Սեւանա լճի վերականգնման համալիր ծրագրի առաջարկ՝ ուղղված վարչապետին

ԵՊԲՀ գիտնականները խոշոր դրամաշնորհ են շահել