Զոհված զինծառայողի ընտանիքը 5 միլիոն դրամ չի ստացել. ՊՆ-ն պարզաբանում է, որ վրիպակ է տեղի ունեցել

Սաթենիկ Սարգսյանի ընտանիքը, որը 2010 թվականից ընդգրկված է եղել զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հերթացուցակում, մինչեւ օրս չստանալով ոչինչ, հերթից դուրս է մնացել: Ընտանիքը դիմել է ՀՀ զինվորական դատախազություն, որպեսզի պարզաբանում ստանա:

Բնակարանային հերթի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու խնդրանքով ՊՆ դիմած ընտանիքին որոշ ժամանակ առաջ տեղեկացրել էին, որ Պաշտպանության նախարարի հանձնարարությամբ հարցն ուսումնասիրվել է, որի արդյունքում ՀՀ ՊՆ զոհված եւ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ստեղծված հանձնաժողովի 2013 թվականի նիստի որոշմամբ՝ 1 սենյականոց բնակարան գնելու համար Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին է հատկացվել 4 միլիոն 920 հազար դրամ ֆինանսական աջակցություն:

«Հայակական ժամանակ»-ի հոդվածից հետո ՀՀ ՊՆ-ն արձագանքել էր խնդրին եւ Սաթենիկ Սարգսյանի ընտանիքին գրությամբ տեղեկացրել, որ իրենց կողմից տրված պատասխաններում վրիպակ է տեղի ունեցել:

Սաթենիկ Սարգսյանի որդիներից մեկը՝ Պարգեւ Կարապետյանը, զոհվել է 2009 թվականին՝ զինվորական պարտականությունները կատարելիս, իսկ մյուսը՝ Ահարոն Կարապետյանը, զինհաշմանդամ է, 2006 թվականին զինվորական ծառայության ընթացքում ականի պայթյունից կորցրել է աջ ոտնաթաթը: Ընտանիքի անդամները տարիներ շարունակ դիմել են ե՛ւ Երեւանի քաղաքապետարան եւ՛ Պաշտպանության նախարարություն, սակայն բնակարանային որեւէ աջակցություն չեն ստացել:

Այսօր ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով եւ Երեւանի քաղաքապետարանի 2017 թվականի դեկտեմբերի 21-ի գրություններով՝ ՀՀ պաշտպանության նախարարություն ներկայացված շահառուների անվանացուցակներում Սաթենիկ Սարգսյանի ընտանիքն ընդգրկված չէ:

ՊՆ-ից հայտնում են, որ զոհված Պարգեւ Կարապետյանի ընտանիքը չի կարող դիտարկվել որպես ՀՀ ՊՆ համակարգի՝ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների եւ զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանային ապահովության ծրագրի շահառու: Սաթենիկ Սարգսյանի մյուս որդին՝  զինհաշմանդամ Ահարոն Կարապետյանը, նույնպես հաշվառված չէ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՊՆ ուղարկած բնակարանի կարիքավորների հերթացուցակում:

Մեր զրույցում Սաթենիկ Սարգսյանը հայտնեց, որ տարիներ շարունակ տարբեր պատճառներով Երեւանի քաղաքապետարանը ձգձգել է իր մյուս որդու՝ Ահարոնի՝ հերթացուցակում ընդգրկելու գործընթացը: Քաղաքացի Սարգսյանը ի սկզբանե ներկայացրել է պահանջվող բոլոր փաստաթղթերը՝ համապատասխան փաթեթ կազմելու համար, իսկ այսօր, երբ գնացել են այդ փաթեթը վերցնելու, պարզվել է՝ այնտեղ գրեթե ոչ մի փաստաթուղթ չկա: «Փաթեթի կրկնօրինակն ենք պահանջել, որտեղ առկա էին բոլոր փաստաթղթերը, իսկ մեզ ուղարկել են միայն դիմումն ու անձնագրի պատճեն: Փաթեթում եղած հաշվառված անձանց մասին տեղեկանքը բացակայում էր, երբ ասացի, որ Վահան Խաչատրյանի մոտ անձամբ ենք տեսել այդ տեղեկանքը, մեզ ասացին՝ ինքն է ձեզ ցույց տվել, իրենից էլ պահանջեք»,-ասաց նա:

Վերջինս նաեւ հայտնեց, որ ՊՆ-ի եւ Երեւանի քաղաքապետարանի համատեղ նիստից հետո ՊՆ-ի բնակարանային հանձնաժողովի փորձագետներից մեկն է զանգել իրենց, ասել, որ փաթեթները պատրաստվում են ուղարկել ՊՆ, սակայն վերջին պահին կրկին հրաժարվել են ուղարկել:

Երեւանի քաղաքապետարանից էլ պատասխանել են, որ քաղաքապետարանի կողմից ՀՀ կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի հ.947-Ն որոշմամբ հաստատված կարգի շրջանակներում քննարկվել է բարձրացված հարցը. հաշվի առնելով, որ ընտանիքն ունի համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող բնակարան, որի բնակելի մակերեսը համատեղ բնակվող անձնաց թվից ելնելով բավարարում է, ուստի չեն կարող բավարարել Սարգսյանների կողմից բարձրացված հարցը:

Անապահով վիճակում գտնվող 8 անդամից բաղկացած ընտանիքն օգնություն ստանալու հույսը չի կորցնում:

Տպել
2204 դիտում

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով