Ակտիվիստ Աննա Շահնազարյանը բոյկոտել է Փաշինյանի հետ Ամուլսարի թեմայով հանդիպումն ու դուրս եկել

Եթե Ամուլսարի հանքի շահագործման հարցով կառավարության որոշումը դրական լինի, ապա ջերմուկցիները կշարունակեն փակ պահել դեպի հանք տանող ճանապարհները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասացին հանքի շահագործման դեմ պայքարող ջերմուկցիները: 

Նրանք այսօր ավելի վաղ Ջերմուկից ավտոերթով եկել են Երեւան եւ ակցիա են իրականացնում Բաղրամյան 26-ի մոտ:

Ակտիվիստներից Աննա Շահնազարյանը, որը մասնակցում էր վարչապետի հետ հանդիպմանը կեսից դուրս է եկել սրահից: Նա նշեց, որ վարչապետի խոսքը համոզիչ չէր իր համար. «Վարչապետը ներկայացնում էր, որ կառավարությունը փորձ է արել իրավիճակը ճշտելու, սակայն զեկույցը ու փաստերը շուռ տված ներկայացրել է իբր եզրակացություն Քննչական կոմիտեի կողմից, որն իբր ապացուցում է, որ ռիսկերը կառավարելի են, շրջակա միջավայրի, Ջերմուկի վրա ազդեցություն չկա, բայց իրականում ճիշտ հակառակն է գրված»,-ասաց Շահնազարյանը:

Մոտ 1 ժամ առաջ նրանց էր մոտեցել նաեւ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը: Ակցիայի մասնակիցները բողոքեցին, որ ոստիկանության աշխատակիցները թույլ չեն տալիս խմբվել Բաղրամյան 26-ի մոտ՝ պահանջելով տեղափոխվել դիմացի մայթ: Ի պատասխան վարչապետի խոսնակն ասաց, որ պահանջն օրենքով է նախատեսված:

Հարցին՝ քանի՞ բնապահպան է այս պահին մասնակցում Ամուլսարի հարցով վարչապետի մոտ ընթացող քննարկմանը, վարչապետի խոսնակը պատասխանեց. «Դժվարանում եմ ասել, բայց մոտ 10 բնապահպան, տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ են մասնակցում: Կարծում եմ՝ անպայման մենք նյութը կտանք, ու դուք ամբողջությամբ կծանոթանաք վարչապետի խոսքին»,- ասաց խոսնակը`նշելով, որ լրատվամիջոցների մասնակցությունը նախապես նախատեսված չի եղել:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նախագահի նստավայրում ջերմուկցիների հետ հանդիպումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փակ հանդիպում է ունենալու «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ:

Օրակարգում՝ Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրն է լինելու: Հանդիպումը նախատեսված է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում:

Տպել
1462 դիտում

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին

ԵՄ-ի աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում. Արմեն Սարգսյանը՝ դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն Նյու-Յորքում

«Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի վերաբացումը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան