Երևան
12 °C
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը դեմ է Ամուլսարի ոսկեբեր հանքավայրի շահագործմանը, եւ կարծում է, որ կառավարությունը մանիպուլյացիաների է դիմում։ Ըստ պատգամավորի՝ եթե կառավարությունն ուզում էր վստահություն ներշնչող եզրակացություն ունենալ, առաջին հերթին պետք է վստահություն ունեցող կազմակերպության ներգրավեր, եւ ոչ թե լիբանանյան ELARD ընկերությանը, որը վերջին երկու տասնամյակներին անընդմեջ, ըստ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» միջազգային կազմակերպության, կոռուպցիայի համաշխարհային սանդղակում առաջին տեղում է, ապա վերջին քսան տարիներին անընդմեջ, միջազգային հեղինակավոր բնապահպանական «Էքոլոջիքալ ինթերնեյշնլ» կազմակերպության համաշխարհային սանդղակում Լիբանանը շրջակա միջավայրի պահպանության, հատկապես աղբահանության եւ հանքարդյունաբերության ոլորտներում, բարձր չափանիշներով, աշխարհում առաջին հորիզոնականում է՝ գերազանցելով Շվեյցարիային, Նորվեգիային, Շվեդիային։
Հիշեցնենք, Քննչական կոմիտեն օրերս հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Զեկույցի համաձայն՝ հարակից բնակավայրերը գտնվում են տեղանքից համեմատաբար հեռու, շրջակա միջավայրի օդի որակի չափանիշների խախտումներ չեն ակնկալվում: Օդի հետ կապված շրջակա միջավայրի խնդիրն ընդունելի է, սակայն առաջարկվում է աղտոտման աղբյուրները եւ նրանց ազդեցությունների մոնիթորինգը եւ վերահսկումը բարելավել։
Միեւնույն ժամանակ զեկույցում նշված է, որ երկրաշարժի դեպքում առաջացող պայմաններում, դատարկ ապարների լցակույտի վնասման պատճառով թթվային դրենաժի ազդեցությունը կրող ստորգետնյա ջրերը կարող են լցվել Սպանդարյան-Կեչուտ թունելի հյուսիսային ծայրամաս, ազդեցություն ունենան Կեչուտի ջրամբարի վրա, Կեչուտ-Սեւան թունելի միջոցով հնարավոր ազդեցություն ունենան Սեւանա լճի վրա: Զեկույցում նշված է նաեւ, որ ապարների թթվագոյացնող պոտենցիալը սխալ է հաշվարկված, եւ որ թթվային ապարների ազդեցությունը կրող ստորգետնյա ջուրը կարող է արագ տեղափոխվել աղբյուրներ, հոսքեր, գետեր՝ հնարավոր ազդեցություն ունենալով ջրամատակարարման եւ ընտանի կենդանիների արոտավայրերի վրա։
Եզրակացության հրապարակումից հետո ծավալուն քննարկումներ են ընթանում, այդ քննարկումներին մասնակցում են կառավարության անդամները, խորհրդարանական խմբակցությունների պատգամավորները, այդ թվում նաեւ «Իմ քայլը» խմբակցությունից, Ջերմուկ համայնքի բնակիչներն ու բնապահպանները։ Քննադատություններ են հնչում, որ ե՛ւ իշխող մեծամասնության ներկայացուցիչների կողմից, ե՛ւ բնպահապնանների կողմից մանիպուլյացիոն հայտարարություններ են արվում, եւ որ եզրակացությունն ամեն կողմը ներկայացնում է այնպես, ինչպես ինքն է ուզում։
Գեւորգ Գորգիսյանը մեր զրույցում ասաց, որ արդեն վաղուց ակնհայտ էր, որ հռչակված տնտեսական հեղափոխությունը ձախողված է եւ այլեւս չի լինելու այս տարի, եւ հիմա, կառավարությանն օդ ու ջրի պես պետք են խոշոր ներդրումներ եւ․
«Այս ճանապարհով, կրկնելով նախորդներին, իշխանության մնալու եւ ինչ-որ արդյունքներ ցույց տալու համար զոհաբերելով ժողովրդի շահը՝ փորձում են շահագործել հանքը, որ տարվա վերջում ցույց տան, թե երկրում ներդրումներ են եղել»։
Գորգիսյանի խոսքով՝ շատ կասկածելի պայմաններով, շատ կասկածելի ընկերության են ներգրավել փորձաքննության համար․
«Լիբանանը աշխարհում հայտնի է այն կամզարեպությունների ցուցակում, որոնց որոնց կարող ես տալ համապատասխան գումար, ստանալ համապատասխան եզրակացություն։ Նշված ընկերությունը առանձնահատուկ փորձ էլ չունի նման հետազոտություններ անելու, եւ էս ամենը գալիս է ուղղակի ցույց տալու, որ կառավարությունն արդեն իսկ մինչեւ եզրակացություները որոշել էր, որ հանքը պետք է շահագործվի, եւ պետք էր մի փաստաթուղթ, որով կհիմնավորեին իրենց որոշումը, եւ այդ փաստաթուղթն ուղղակի նկարեցին»,-մեր զրույցում նկատեց Գորգիսյանը։
Նրա խոսքով՝ կառավարությունը մանիպուլյացիա է անում նաեւ «Լիդիան Արմենիա» ընկերության (հանքարդյունաբերություն իրականացնելիք ընկերությունը) կողմից արբիտրաժային դատարան դիմելու վերաբերյալ։ Մեր զրուցակցի պնդմամբ՝ «Լիդիանը» չի կարող միջազգային արբիտրաժում դատի տալ ՀՀ-ին, քանի որ օֆշորայի ընկերություն է։․
««Իմ քայլ»-ի պատգամավորներից մեկը նշեց, որ Հայաստանում գրանցված «Լիդիանը» կդիմի արբիտրաժային դատարան, որը կրկին աբսուրդ է, որովհետեւ տեղական ընկերությունն իրավունք չունի դիմել արբիտրաժ։ Բայց բոլոր դեպքերում ցանկության դեպքում հնարավոր է դա կասեցնել, նույնիսկ եթե պետք է մտնի դատարան եւ մենք ահռելի գունարներ տանք, զուգահեռաբար պետք է հաշվարկ անել, թե հանքի շահագործման դեպքում հասցվելիք վնասը հետագայում վերականգնելու համար մենք քանի տարի եւ քանի միլիարդ դրամ ենք ծախսելու։ Որովհետեւ հիմա նայում ենք Թեղուտի, կամ մնացած հանքերի հասցրած վասնները, ակնհայտ է, որ դարերով պիտի փորձենք վերականգնել ու ես շատ կասկածում եմ, որ մենք այդ հողերը երբեւէ կդարձնենք բերրի կամ օգտագործելու համար պիտանի»։
Մեր դիտարկմանը, որ տարիներ շարունակ առողջարանային եւ էկոտուրիզմի ուղղություններով գործող Ջերմուկ քաղաքը հանքի շահագործման դեպքում փոխելու է նաեւ իր տնտեսական մոդելը, Գորգիսյանն արձագանքեց, որ նույնիսկ հիմա Հայաստան եկող միջազգային ուղղություններով Սյունիքի մարզ խորհուրդ չի տրվում այցելել, որովհետեւ այնտեղ հանքարդյունաբերություն կա եւ սնունդը, ջուրը առողջության համար վտանգավոր են․
«Եթե Վայոց Ձորն էլ մտցնենք այդ ցուցակ, իսկ այնտեղ գինի է արտադրվում, խաղողագործություն կա, այնտեղի ջրերը հայտնի են որպես առոջարար ու խմելու հանքային ջուր, մենք խնդիրներ կարող ենք ունենալ այդ ոլորտում։ Մենք մարզում ունենք բազմաթիվ քաղաքացիներ, որոնք Ջերմուկի գործարաններում ինչ-որ բիզնեսներ ունեն, հանքը բացվելու դեպքում դրանք սկսելու են փակվել եւ մի հոգին սկսելու է վաստակել միլիարդներ՝ չնչին մասը տալով պետությանն ու աշխատողներին»,- մեր զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը՝ հավելելով, որ սա այն տնտեսական մոդելը չէ, որին պետք է գնանք, եւ փոխանակ մյուս ընկերություններին փորձեն բերել հարկային դաշտ, կառավարությունն ուզում է նոր հանք բացել։
Գորգիսյանի կարծիքով՝ կառավարությունը դժվար թե կրկնակի փորձաքննություն պահանջի, որովհետեւ եթե ի սկբզանե նպատակ ունենար, կաներ այնպես, ինչպես պետք էր, փորձաքննության համար էլ կներգրավեր միջազգային վստահելի եւ իրապես անկախ կառույցի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT