«Մալաթիա մոլ»-ի հրդեհը դեռ չի մարվել. նախնական վարկածով՝ կրակը բռնկվել է «ՎԵԳԱ»-ի պահեստում

«Մալաթիա մոլ» առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մարել:

Թեեւ հրդեհի բռնկման պատճառների մասին դեռեւս հստակ տեղեկատվություն չկա, բայց աշխատակիցները պատմում են, որ կրակը բռնկվել եւ սկսել է տարածվել «ՎԵԳԱ» խանութի պահեստային մասում:

Նշենք, որ ներսում գտնվող տեխնիկան հաջողվել է դուրս բերել, այս պահին աշխատակիցները շինության երկրորդ հարկի պատուհանից դուրս են նետում  տեխնիկայի արկղերն ու տուփերը: Ներքեւում հավաքված քաղաքացիները պարբերաբար ջրի շշեր են նետում դեպի երկրորդ հարկ՝ փորձելով օգնել ներսում գտնվողներին:

Հիշեցնենք, որ կահույքը դուրս բերելիս տանիքում գտնվող աշխատակիցները մնացել էին արգելափակված, քանի որ կրակը տարածվել էր դեպի մուտքեր, նրանք փրկարարական աստիճանների օգնությամբ հասցրեցին լքել վտանգավոր հատվածը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երևան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ:

Դեպքի վայրում աշխատում է 12 մարտական հաշվարկ, օգնում են քաղաքացիներն ու մոլի աշխատակիցները:

Տպել
4631 դիտում

«Օդում կախված լուրերի համաձայն՝ դատավորին տարբեր անձինք են այցելել»․ դատախազն առարկեց Օրբելյանի հայտարարության դեմ

Ներքին Գետաշենի տոնավաճառում 18-ամյա երիտասարդը դանակով հարվածել է 12-ամյա պատանու

Հայտարարություն մրցույթի մասին

Արթուր Ալեքսանյանը կհետազոտվի ՀՀ-ում, վնասվածքը խանգարում է շնչելուն

Չարենցավանի 6-րդ թաղամասում վաղը գազ չի լինի

Արցախը հայերինն է. ԼՂԻՄ-ը ստեղծվել է հայերի բնակավայրում. ANCA-ն հրապարակել է ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծված փաստաթղթերը

Վանաձորի մսի շուկայում իրավիճակն ամբողջությամբ վերահսկվում է. ՍԱՏՄ

Օրենսդրական պարզեցումները կարող են Հայաստանն ավելի գրավիչ դարձնել բիզնես հրեշտակների շրջանում. փոխնախարար

Հարգելի՛ դատարան, ո՛չ փանելու եմ, ո՛չ խանգարելու եմ․ Ռոբերտ Քոչարյան

Հայտարարություն մրցույթի մասին

ԵՄ-ի աջակցությունը եղել է անցյալում, կա այսօր և, հուսով եմ, կլինի նաև ապագայում. Արմեն Սարգսյանը՝ դեսպանին

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հնարավոր է՝ հանդիպեն Նյու-Յորքում

«Վալան Դեկոր» պաստառների մասնագիտացված խանութ-սրահի վերաբացումը

Եվրախորհրդարանի ներկայացուցիչները վերսկսել են բանակցությունները ԵՄ գլխավոր դատախազի թեկնածուների շուրջ

Ըմբիշ Կարապետ Չալյանը պարտվեց աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար պայքարում

Ես պնդում եմ, որ դատաքննության ընթացքում մենք տեսնելու ենք այս քրեական գործի իրավական կողմը․ մեղադրող դատախազ

Դատարանը կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վրաստանն արգելել է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավին մուտք գործել իր տարածքային ջրեր

Մեր արտաքին քաղաքականությունը կառուցված է ինքնիշխանության սկզբունքի վրա. Զոհրաբ Մնացականյան

Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան