Լոռու մարզի մի շարք դպրոցներ առաջին դասարան հաճախող աշակերտ չունեցան. պատճառները տարբեր են

Լոռու մարզի մի շարք դպրոցներ այս տարի չունեցան առաջին դասարան հաճախող աշակերտներ: Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության կրթության բաժնից ՀԺ-ին տեղեկացրեցին, որ այս պահի դրությամբ հստակ թվային տվյալներ տրամադրել չեն կարող, քանի որ կան դպրոցներ, որտեղ թեպետ մինչեւ սեպտեմբերի 1-ը չեն այցելել ու գրանցվել, սակայն առաջին դասարանցիների դպրոց հաճախել կանխատեսվում է: Բաժնից նաեւ տեղեկացրեցին, որ վերջնական տվյալները հայտնի կդառնան մինչեւ սեպտեմբերի երկրորդ տասնօրյակ:

Մարզի Ծաղկաշատ համայնքը 11 աշակերտ ունի. այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտ չունեն: Նախորդ տարի 2 առաջին դասարանցի է դպրոց հաճախել: Նույնքան էլ՝ հաջորդ տարի են կանխատեսում:

Շամուտի հիմնական դպրոցում եւս ամեն տարի առաջին դասարան հաճախող աշակերտ են ունեցել, այս տարի սակայն, ինչպես ՀԺ-ին տեղեկացրեցին դպրոցից, առաջին դասարան հաճախող չեն ունեցել: Դպրոցում հույսով սպասում են հաջորդ տարվան՝ 3 առաջին դասարան հաճախող են ունենալու:

Չկալովի հիմնական դպրոցը եւս այն դպրոցների շարքում է, ովքեր 1-ին դասարան հաճախող աշակերտ չունեցան, սակայն ի տարբերություն որոշ համայնքների, որտեղ պարզապես այդ տարիքի երեխա չկար, Չկալով գյուղում  1-ին դասարան հաճախող աշակերտի տարիքի 4 երեխա կար, որոնց մի մասի ծնողները տարբեր պատճառներով նրանց  քաղաքի ու հարեւան գյուղի դպրոցներ են տարել. «Թվով 4 առաջին դասարան հաճախող պետք է ունենայինք, բայց ծնողները տարան քաղաք ու կողքի գյուղ, մարդիկ աշխատանք են  ուզում, ասում են կգնանք քաղաք, երեխեն կսովորի, մենք էլ գործ կգտնենք կաշխատենք»,-ՀԺ-ին հայտնեց Չկալովի դպրոցի տնօրեն Անահիտ Հարությունյանը: Վերջին 6 տարում անընդմեջ այս դպրոցն ընդունել է 1-ին դասարան հաճախողների: Դպրոցում այս պահին 10 աշակերտ է սովորում:

Սպիտակի տարածաշրջանի Խնկոյան համայնքի հիմնական դպրոցում վերջին 4 տարում 1-ին դասարան հաճախող չեն ունեցել. դպրոցում 5 աշակերտ է սովորում: Տնօրեն Մարինե Առաքելյանի խոսքով՝ դպրոցի շենքային պայմանները լավն են, նորոգված ու գազաֆիկացված: Իսկ թե ինչու երեխաներին այս դպրոց չեն բերում, տնօրենն ասաց. «Մենք նախակրթարան չունենք, տարիներ շարունակ խնդրում եմ, որ նախակրթարան բացեն, լիցենզիա տրամադրեն, մարդիկ իրենց երեխաներին տանում են կողքի գյուղի նախակրթարան ու հետո արդեն այնտեղի դպրոց, հիմնական պատճառը դա է»:

Բովաձոր եւ Արդվի Համայնքի հիմնական դպրոցները եւս առաջին դասարան այս տարի չունեն: Տնօրենների հետ կապ հաստատել մեզ չհաջողվեց:

Հատկանշական է, որ գյուղական դպրոցներում երեխաներին առաջին դասարան չուղարկելու պատճառները բազմաթիվ են՝ սկսած դպրոցի անմխիթար վիճակից, վերջացրած ուսուցչական կադրերի պակասից: Սրան էլ գումարվում է նախակրթարանի բացակայությունն ու առկա մի շարք գործոններ, որոնք սկզբում պատճառ են դառնում աշակերտներին քաղաքի դպրոց տանելու, հետո արդեն՝ դպրոցի փակման:

Տպել
1546 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ