Կեղծ եվրո իրացրած օտարերկրացի կինը ձերբակալվել է. նրա մոտ հայտնաբերել են 6500 եվրո, 825 դոլար եւ 184 հազար դրամ

13/09/2019 schedule21:25

Սեպտեմբերի 12-ին ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության եւ Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի ծառայողները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացան, որ Գյումրիում մի օտարերկրացի կին սեպտեմբերի 8-ին 500 եվրո անվանական արժեքով կեղծ թղթադրամ է իրացրել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ 40-ամյա կնոջը ոստիկաններն օպերատիվ կերպով հայտնաբերեցին ու կասկածանքով բերման ենթարկեցին Կումայրիի բաժին։ Ոստիկանություն հրավիրվեց Գյումրում ապրող 56-ամյա տղամարդը, որին կինը կեղծ եվրոն իրացրել էր։ Թղթադրամը վերցվեց եւ ուղարկվեց փորձաքննության։ Դատանյութագիտական եւ դատափաստաթղթաբանական համալիր փորձաքննության եզրակացությամբ հաստատվեց քրեական հետախույզների տեղեկությունը․ եվրոն կեղծ էր։ Ոստիկանության Կումայրիի բաժնում կնոջը ձերբակալելու որոշում կայացվեց։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին 6500 եվրո, 825 դոլար եւ 184 հազար դրամ։ Թղթադրամներն առգրավվել են՝ հետագա գործողությունների համար։ Քննությունը շարունակվում է։

Տպել
509 դիտում

«Gazprom»-ը սկսել է գազով լցնել «Թուրքական հոսքի» խողովակաշարը

Փրկարարները Երեւանում եւ Եղվարդում հայտնաբերված օձերին տեղափոխել են անվտանգ տարածք

Աշտարակի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)

ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամական խմբի ձևավորումը

Երևանի պատվավոր քաղաքացու կոչումը ստանալուց հետո Մանարյանը հուզմունքից համբուրում էր մեդալը

Հայաստանում եղանակը կցրտի մինչև 8 աստիճանով, սպասվում է անձրև և ամպրոպ

Հրդեհ Վարդենիս քաղաքում. այրվել է տան փայտյա տանիքը

«Ավրորա» ֆորումի մասնակիցներն այցելել են Ծիծեռնակաբերդ. Իրականացվել է «Հիշատակի ծառատունկ»

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրենի հետ

Հայկ Մարությանն ընդունել է Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետին

Այսօր կանցկացվի Խնձորի առաջին փառատոնը

Մեր սիրած կիրակին. Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ պիկնիկ է անում (տեսանյութ)

Արտաշատում հարազատների գերեզմանի մոտից հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 35-ամյա տղամարդ

Մեր սիրած կիրակին. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել

«Ավրորա»-ն դարձել է մեր՝ «Խաղաղության համար շնորհվող Նոբելյան Մրցանակը». Նիկոլ Փաշինյան

Հայկ Մարությանն ու Էրմիտաժի գլխավոր տնօրենն այցելել են Կարմիր բլուր հնավայր

Երևանի բոլոր վարչական շրջաններում գիշերը տոնական միաժամանակյա հրավառություն է եղել

Հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աղձք գյուղի մշակույթի նախկին տանը

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ»ի տարեց խնամյալները դուրս են հանվելու, կեղտոտ մանիպուլյացիա են. նախարար

Սյունիքի մարզում ՈւԱԶ-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորում. վարորդը հոսպիտալացվել է