Արջի հարձակման դեպքից կարճ ժամանակ անց արշավախմբերը նորից Արագած են բարձրանում. ինչպե՞ս դա անել հնարավորինս անվտանգ

Օրերս Արագած լեռ բարձրացած արտասահմանցի զբոսաշրջիկի վրա արջի հարձակման լուրը մեծ արձագանք ստացավ: Թեեւ տեղի ունեցած դեպքը դեռ նոր է, լեռնագնաց, «Արմլենդ» զբոսաշրջային ակումբի ղեկավար Արտյոմ Մարտիրոսյանը հասցրել է ընկերների հետ միասին արշավի գնալ Արագած: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ ամեն ինչ լավ է անցել, իրենցից բացի, մի քանի հոգի էլ կային։ Օձերի խայթոցների մասին շատ է լսել, բայց արջի հարձակվելու մասին լուրն իր համար էլ է զարմանալի։ Վերջինիս կարծիքով՝ զույգը մենակ է եղել ու անաղմուկ գնացել՝ պատահմամբ հանդիպելով արջին։

«Ես 10 տարի արշավում եմ, միայն մեկ անգամ եմ տեսել արջի քոթոթ, շատ վաղուց է եղել»,- նշեց Արտյոմ Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ եթե խումբը մեծ է լինում ու աղմուկով է շարժվում, կենդանիները չեն համարձակվում մոտենալ, մարդու հոտ առնելու դեպքում աշխատում են հեռու մնալ։

Լեռնագնացի խոսքով՝ Արագած, Աժդահակ, Արա լեռների վրա արջեր կան, գայլեր էլ կան, ուղղակի, պետք է ուշադիր լինել։ Եվ եթե մենակ եք, պետք է գոնե անշարժանալ, որ քեզ չնկատեն, թեեւ միայնակ լեռներ գնալը չի խրախուսվում։

Հայաստանի լեռներում վտանգավոր են օձերը, կարիճները, արջերն ու գայլերը։

Ըստ ԱԻՆ-ի տրամադրած վիճակագրական տվյալների՝ 2019 թվականի մինչեւ սեպտեմբերի 19-ն արձանագրվել է 42  արտակարգ դեպք՝ կենդանիների հարձակում, որի հետեւանքով զոհվել է մեկ մարդ։ Ըստ նույն վիճակագրության՝ 2016 թվականին 24 դեպք է արձանագրվել, որից 1  քաղաքացի է տուժել, 2017 թվականին ահազանգերի թիվը 15-ն է եղել: Այս անգամ եւս տուժել է 1 քաղաքացի։ 2018 թվականին դեպքերի թիվը 33-ն է եղել, սակայն ոչ ոք չի տուժել։

Արագածում տեղի ունեցած ողբերգական դեպքի առթիվ եւս մեկ անգամ հայտարարվեց, որ արշավն սկսելուց առաջ անհրաժեշտ է հայտնել «911» ծառայությանը կամ Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիային։

«Թեեւ օրենքով նախատեսված չէ, որ պարտադիր պետք է զգուշացնել, այնուամենայնիվ սա արվում է՝ անվտանգության համար»,- իր խոսքում շեշտեց արտակարգ իրավիճակների նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը՝ ավելացնելով, որ եթե չկա որեւէ արտակարգ իրավիճակ, ԱԻՆ-ը չի կարող թույլ չտալ, որ կազմակերպվի արշավը, իսկ զգուշացնելու նպատակը մեկն է. նման դժվարամատչելի վայրերի, եղանակի, տեղանքի խնդիրների ու սպասվող վտանգների մասին տեղեկացնելը, որպեսզի, անհրաժեշտության դեպքում, հեշտ կարողանան գտնել։

Էդմոն Զարգարյանը շեշտեց, որ հատկապես զբոսաշրջիկների դեպքում նպաստավոր է, եթե նրանք չեն ստացել կողմնացույցային տեղեկություն: Այսպես կարող են իմանալ, թե ուր են գնում, ինչ խնդիրներ կարող  են լինել։

«Սա ունի մարդասիրական բնույթ: Որպեսզի իրավիճակը դառնա կառավարելի, ԱԻՆ-ը առաջարկում է իր ծառայությունները։ Ամբողջովին կանխել չի լինի, բայց որպեսզի հնարավորինս մեղմվի իրավիճակը»,- շեշտեց մամուլի քարտուղարը։

Հարմար կոշիկներ՝ լեռներ բարձրանալու համար, ուսապարկ, դեղատուփ, որտեղ կլինեն առաջին օգնության պարագաներ, լապտեր՝ ցանկալի է գլխի, ձեռնոցներ, տաք շոր, գլխարկ, ակնոց, եւ դու պատրաստ ես արշավային խմբին միանալու։

Արդեն 10 տարի այս ոլորտում աշխատող Արտյոմը նշում է, որ առաջին հերթին պարտադիր տեղանքին ծանոթանում են, նախապես գնում, վտանգները, ռիսկերը տեսնում, այնուհետեւ կազմակերպում արշավը, իսկ դրանից առաջ կարեւորը եղանակը ճշտելն է։

«Լեռնագնացներս բարձր լեռներում իրար միշտ լավ եղանակ ենք մաղթում»,- նշեց «Արմլենդ»-ի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է նախընտրել ամենաանվտանգ ճանապարհը: Ավելի լավ է երկար քայլել, բայց անվտանգ։

«Ամառներն օձերը շատ են Վայոց ձորի մարզում, աշխատում ենք այդ ժամանակ չգնալ այնտեղ։ Այդ սեզոնին ցածր լեռներ չենք բարձրանում. 3000 մետրից բարձր լեռներում ավելի զով է։ Ձմռանը մինչեւ 2500 մետր բարձրության լեռներ ենք գնում, որովհետեւ 3000 մետրից արդեն վտանգավոր է»,-նշեց լեռնագնացը։ Արջից պաշտպանվելու համար սուլիչ են պահում իրենց մոտ, տեղանքում վտանգ լինելու դեպքում սուլում են․ յուրաքանչյուր կենդանի ձայնից փախչում է։ Հայաստանում  արշավային մշակույթը զարգանում է, զբոսաշրջիկները՝ շատանում։ Եվ կարեւոր է ուշադրություն դարձնել անվտանգությանը։

«Զբոսաշրջիկները, քարտեզի վրա Հայաստանը փոքր տեսնելով, չեն պատկերացնում, որ այդքան գեղեցիկ կլինի»,- ասաց Արտյոմը։ Փոքր, բայց հարուստ՝ իր պատմական հուշարձաններով։ Լեռնագնացի խոսքով՝ այստեղ ամեն մի վայր ունի իր գեղեցկությունը, իսկ շատ տեղեր, ուղղակի, բացահայտված չեն։

Անի Ավագյան

Տպել
5030 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը