Երևան
2 °C
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում:
Ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 36 NS 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում՝ Փոքաշեն գյուղի վարչական տարածքում՝ ժողովրդին հայտնի «Քեթիի» ոլորաններում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ մոտ 200 մետր մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել ձորում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով 3 հոգի, որոնց դիերը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, տեղում մահացել են, իսկ 1 հոգի՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գեւորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. Օր. 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով:
Կայքի փոխանցմամբ՝ տարածքը բավականին անանցանելի է եղել. հրշեջ-փրկարարները մոտ 300 մետր դիերը պատգարակով եւ հատուկ պարկերով ոտքով տեղափոխել ու մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենաներին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների ինքնությունը:
Կայքը հայտում է, որ «Քեթիի» ոլորաններում բացակայում են երկաթ-բետոնե արգելապատնեշները, ինչպես նաեւ հատուկ լուսային փարոսիկներն ու ճանապարհը որպես ոլորան հանդիսացող ցուցանակները:
ՄՕԿ-ը հաստատել է Օլիմպիական խաղերի շքերթի հերթականությունը. կմասնակցի նաեւ փախստականների թիմը
Վարդաձոր գյուղի 3 բնակիչ շմոլ գազից թունավորումով տեղափոխվել է հիվանդանոց
Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով Հայաստանը 2020-ին առաջ է անցնելու Ադրբեջանից․ վարչապետ
Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին դատավոր Մխիթար Պապոյանին
Առաջիկա օրերին տեղումներ չեն սպասվում, մի քանի մարզում կտաքանա 4-5 աստիճանով
Երեւանի ավագանու ԲՀԿ անդամը Մարությանին փողկապ նվիրեց. նա ցանկություն հայտնեց դա վերանվիրել շեյխերին ու շեյխուհիներին
Ե՛վ Հայաստանի Հանրապետության ե՛ւ Արցախի առաջնագծում իրավիճակը նորմալ է. Բալայան
ՀՔԾ-ն մերժել է Վահագն Հարությունյանի՝ Հայաստան վերադառնալու հարցով պաշտպանի ներկայացրած դիմումը
Ավագանու անդամը նիստին եկել էր փոքրիկի հետ. ներկաները ծափերով ողջունեցին նրան
ՀՀ-ում տնտեսական աճը 9 ամսվա կտրվածքով 7,5% է․ սա ԵԱՏՄ տարածաշրջանում բացարձակ առաջատար ցուցանիշ է․ Փաշինյան
Քաջարանում ձյուն է տեղում, Գորիս-Սիսիան ավտոճանապարհին առկա է թույլ մառախուղ, մերկասառույց
Միքայել Վարդանյանի կողմից 63 մլն դրամ՝ տավուշցի զոհված զինվորների ընտանիքներին
Խորհրդարանն ընդունեց ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի նախագիծը
2018-ին աշխարհում ավելի քան 140,000 մահ է գրանցվել կարմրուկի բռնկումների պատճառով
2018-ի մայիսից ի վեր՝ ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համեմատ աննախադեպ քանակի զենք-զինամթերք․ վարչապետ
Համաշխարհային բանկի խումբը կաջակցի Հայաստանում ներդրումների ներգրավմանը և կին ձեռնարկատերերի հզորացմանը
Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Լոռու դպրոցներից մեկի տնօրենի՝ հափշտակության, պաշտոնեական կեղծիքի եւ յուրացման դեպքով գործը դատարանում է
Մխիթարյանը պատրաստ է «Ինտերի» դեմ խաղին. ասել է մարզիչը
«2020-ի բյուջեով աղետի գոտուն 3 մլրդ դրամ է տրամադրված․ նոր փուլ է բացվում երկրաշարժի հետեւանքները հաղթահարելու գործում»
© 2019 Հայկական ժամանակ