Ո՞վ կփոխարինի Վազգեն Մանուկյանին. խորհրդի 2 նոր անդամի նշանակվելուց հետո վարչապետը ՀԽ նախագահի թեկնածու կառաջադրի

Երեկ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հայտարարությամբ դիմեց խորհրդի անդամներին՝ հայտնելով խորհուրդը լքելու որոշման մասին:

Արդեն 10 տարի Սահմանադրությամբ ոչ քաղաքական մարմնի ղեկավար Մանուկյանը նույնիսկ հրաժարականի տեքստում չխուսափեց քաղաքական հայտարարություններ հնչեցնելուց՝  իր որոշման մեջ մեղադրելով իշխանություններին ու նրանց վարած քաղաքականությունը:

Եվ հիմա շատերին հետաքրքրում է՝ այդ մարմինը վերջապես կունենա՞ ապաքաղաքական ղեկավար, թե՞ ոչ. այս հարցն այլեւս ՀՀ վարչապետի եւ Կառավարության որոշման տիրույթում է: «Հանրային խորհրդի մասին» օրենքի 2-րդ կետի 1-ին մասի համաձայն, Հանրային խորհրդի 45 անդամներից 15-ին նշանակում է կառավարությունը: Եվ քանի որ այս պահին Կառավարության կողմից նշանակված 2 անդամներ (Վազգեն Մանուկյանն ու ՀԽ անդամ Բաբկեն Պիպոյանը) հրաժարականի դիմում են ներկայացրել վարչապետին, ուստի այդ 2 թափուր տեղերի համալրումից հետո միայն վարչապետը կարող է թեկնածու առաջադրել: Ըստ օրենքի՝ թափուր տեղերը կարող են համալրվել մեկամսյա ժամկետում: Այնուհետեւ, 15 անդամների կազմի լրացումից հետո, վարչապետը բոլոր 45 անդամների կազմից Հանրային խորհրդի նախագահի թեկնածությունը ներկայացնում է Կառավարություն: Կառավարությունն իր առաջիկա նիստում քննարկում է Հանրային խորհրդի նախագահ նշանակելու հարցը:

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը, Մանուկյանի ու Պիպոյանի հրաժարականները ընդունելու մասին մեր հարցմանն ի պատասխան մատնանշեց վերը նշված օրենքը՝ ընդգծելով, որ քանի որ Վազգեն Մանուկյանը դիմում է գրել՝ իրեն ազատելու ՀԽ անդամի լիազորություններից, այս դեպքում ազատումն ուժի մեջ է մտնում դիմումի ներկայացման հաջորդ օրվանից: «Ազատման դիմում է գրել նաեւ Բաբկեն Պիպոյանը: ՀԽ նոր նախագահի նշանակման գործընթացը տեղի կունենա միայն երկու նոր անդամների նշանակումից հետո: Անդամների նշանակման գործընթացի համար նախատեսված է մեկ ամիս: Երբ ՀԽ 45 անդամները լիարժեք կազմով կլինեն, այդ ժամանակ էլ նոր նախագահի նշանակման հարցը կդրվի: Թեկնածուին առաջադրում է վարչապետը»,- հայտնեց Կարապետյանը:

Մինչ այդ, «Հանրային խորհրդի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է, որ Հանրային խորհրդի նախագահի բացակայության կամ պարտականությունները ժամանակավորապես կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Հանրային խորհրդի անդամներից մեկը` Հանրային խորհրդի նախագահի որոշմամբ: Նման որոշման բացակայության դեպքում Հանրային խորհրդի նախագահին փոխարինում է Հանրային խորհրդի տարիքով ավագ անդամը: Տվյալ պարագայում ՀԽ ամենաավագ անդամը Յուրի Ջավադյանն է: Խորհրդի մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը մեր զրույցում ասաց, որ Ջավադյանը դեռ պաշտոնակատար չի նշանակվել, Հանրային խորհրդի նիստի առաջարկներ տարբեր անդամներից եղել են, բայց դեռ նիստ չի հրավիրվել:

Հանրային խորհրդի անդամ, ԵՊՀ դոցենտ, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Հովհաննես Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ ո՞ւմ է տեսնում Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում: Հովհաննիսյանն ի պատասխան ասաց, որ չի կարող ասել, դա վարչապետի իրավասությունն է, ում ուզի՝ կարող է առաջարկել:

Մեր հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է Հանրային խորհրդի «ցրումը», Հովհաննիսյանը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ առաջին հերթին դա թույլ չեն տալիս մեր օրենքները, քանի որ խորհրդի գոյությունը ամրագրված է ՀՀ սահմանադրության 161 հոդվածով:

«Երկրորդ, Հանրային խորհուրդը միայն Հայաստանում չէ, որ կա: Մենք կարծեմ 2010 թվականից հանրային խորհուրդների եւ նմանատիպ կազմակերպությունների միջազգային ասոցիացիայի անդամ ենք, այն 1991 թվականից է ձեւավորվել, կենտրոնը Բրյուսելում է: 70 երկրներում այդ կառույցը կա: Ընդ որում դա սոցիալական ինժեներիայի առումով շատ հետաքրքիր կառույց է՝ քաղհասարակություն-իշխանություններ երկխոսությունը ապահովելու առումով եւ դրա հիմքերում ընկած են շատ լուրջ մտածողների մեթոդական վերլուծություններ, ինչպես օրինակ, Ֆերդինանտ Լասելլ, Լյուդվիգ Ֆոյերբախ եւ այլն: Հանրային խորհուրդը հասարակությանը առանց ցնցումների, էվոլյուցիոն զարգացման ճանապարհով առաջ տանելու առումով ամենաարդյունավետ կառույցներից մեկն է՝ արեւմուտքում ընդունված: Այդ անալոգիայից ելնելով էլ մենք Հայաստանում ստեղծել ենք, այնպես որ ե՛ւ ներքին, ե՛ւ արտաքին գործոնները հաշվի առնելով Հանրային խորհուրդը մնալու է»,- վստահեցրեց ԵՊՀ դոցենտը:

Խոսելով խորհրդի նախորդ տարիների աշխատանքի մասին՝ Հովհաննիսյանն ասաց, որ դրական է գնահատում: Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ առաջացավ խորհրդի շուրջ այս վերաբերմունքը, իրավիճակը՝ Հանրային խորհրդի անդամը պատասխանեց. «Խնդիրը բազմաշերտ է. կա ե՛ւ քաղաքական, ե՛ւ հոգեբանական ենթատեքստ: Չեմ ուզում մեկնաբանություններ անել կողմերի մոտիվացիայի մասով: Բայց որ հանրային խորհուրդը որպես ինստիտուտ կարեւոր դերակատարություն ուներ եւ կունենա առաջիկայում՝ ես դրանում համոզված եմ»:

Հանրային խորհրդի նախագահի փոփոխությունը դեր ունի՞ այդտեղ՝ հարցրինք Հովհաննիսյանից. «Բնականաբար, ցանկացած ինստիտուտի ղեկավարի փոփոխություն իր դերը կունենա, անշուշտ»:

Հանրային խորհրդի նախագահի հրաժարականի թեմային այսօր Ազգային ժողովում անդրադարձավ նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: «Հանրային խորհուրդը գործառույթը չէր կատարում: Կոնկրետ Վազգեն Մանուկյանը, իմ աչքով ընկել է, հայտարարություններ էր անում, որոնք շատ ընդգծված քաղաքական էին, նույնիսկ կուսակցական, դիսոնանսի մեջ էին մտնում կառավարության վարած քաղաքականության հետ»,- նշեց ԱԺ նախագահը:

Հարցին՝ հնարավո՞ր է Հանրային խորհուրդը ընդհանրապես չլինի՝ Միրզոյանը պատասխանեց, որ ունենք Սահմանադրություն, որով այդ ինստիտուտը նախատեսված է, այդ մասին պետք է խոսել սահմանադրական փոփոխությունների համատեքստում, բայց քանի դա չկա, պետք է հաշվի նստել իրողության հետ:

Իսկ ահա ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, որն ավելի վաղ Վազգեն Մանուկյանի հրաժարականի պահանջով դիմել էր ՀՀ վարչապետին՝ այսօր հայտարարեց, որ եթե Հանրային խորհրդի գործունեության արդյունավետ միջոցներ չկան, ապա Ազգային ժողովի համար դժվար չէ այդ կառույցը դուրս դնել Սահմանադրությունից:

Իսկ ընդհանրապես, ըստ Բաբաջանյանի՝ եթե մենք այդ սահմանադրական մարմինը շարունակելու ենք կարեւորել, ուրեմն պիտի կարեւորենք նաեւ, թե ինչ ենք ակնկալում այդ մարմնից եւ ինչպիսի հաղորդակցության խողովակներ ենք պատկերացնում այդ մարմնի հետ: «Եվ ամենակարեւորը, պետք է քաղաքական չեզոքության ամենակարեւոր սկզբունքը դնենք մեր առաջ որպես այդ մարմնի արդյունավետ գործունեության կարեւոր նախապայման եւ այդպես կազմակերպենք Ազգային ժողով-Հանրային խորհուրդ-Կառավարություն միասնական ներդաշնակ աշխատանքը»,- ասաց Բաբաջանյանը:

Լրագրողներից մեկը Բաբաջանյանին հիշեցրեց Վազգեն Մանուկյանի այն հայտարարությունը, ըստ որի առանց Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելու նա Մանուկյանին հեռացնելու նախաձեռնությամբ հանդես չէր գա:

«Ես հասկանում եմ Վազգեն Մանուկյանի բոլոր ապրումները, վերջին շրջանի զգացողությունները, բայց պիտի հավաստիացնեմ, որ ոչ մի առնչություն, ոչ մի համաձայնություն չի եղել վարչապետի հետ. ես նրա հետ նույնիսկ չեմ հանդիպել այս ամբողջ ժամանակահատվածում, նրա հետ ոչ մի հաղորդակցություն չեմ ունեցել: Բայց եւ ասեմ, որ հասկանում եմ Վազգեն Մանուկյանին, որ իր գործունեության առնվազն վերջին 20 տարիները եղել են պայմանավորվածությունների, Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ համաձայնությունների տիրույթում: Նույնիսկ այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանը նրան իդիոտ էր անվանում, ինքը չխորշեց գնալ եւ նրա հետ շարունակել քաղաքական տանդեմի շրջանակներում գործունեություն ծավալել եւ ընդունել առաջարկը Հանրային խորհրդի նախագահի պաշտոնը զբաղեցնելու մասով»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ Մանուկյանը ոչ միայն համագործակցել է իշխանությունների հետ, այլեւ մշտապես հանդես է եկել իշխանության աջակցության դիրքերից, թեեւ թե Սերժ Սարգսյանի ժամանակ, թե հիմա՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետության օրոք պիտի պահպաներ քաղաքական չեզոքությունը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3358 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը