Արփի լճում բավական ձկնային պաշար կար, ջրթողի հետ ձկնային պաշարներն էլ գնացին. «Արփի լիճ» ազգային պարկի նախկին տնօրեն

14/11/2019 schedule23:39

Արփի լճի ջրային ծավալի նվազումն ուղղակիորեն կանդրադառնա լճի կենսաբազմազանության վրա: Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասել է Արփի լիճ ազգային պարկի նախկին տնօրեն Հովսեփ Սիմոնյանը: Ըստ նրա, ջրի թույլատրելի նվազման սահմանը 20 մլն խմ է, լիճը, սակայն ներկա պահին ընդամենն ունի 5 մլն խմ լցվածություն:

Ըստ Սիմոնյանի, իր տնօրինության ժամանակահատվածում, երբ Ջրային կոմիտեից ստացվել է պատվարի անվտանգությունն ապահովելու գործողություններն իրականացնելու համար ջրի մակարդակն իջեցնելու մասին գրությունը, իրենք դեմ են եղել: «Մենք գրել ենք, որ դա լուրջ խնդիրներ է առաջացնելու, նույնիսկ էդ ժամանակ Շրջակա միջավայրի նախարարն էլ գրեց, որ մեզ համար ընդունելի չէ: Ընդունելի տարբերակը մինչեւ 20 մլն խմ էր, դրանից ներքեւ արդեն խնդիրներ են առաջացնում: Թերակղզիներ ենք ունենում, որը հնարավորություն է տալիս, որ գազանները մտնեն լիճ: Մեզնից ինչ կախված եղել է, արել ենք գրագրության առումով, ժամանակին ահազանգել ենք, ասել ենք, արել ենք: Հիմա, թե ինչքանով է դա համադրելի եղել անվտանգության հետ, դա չեմ կարող ասել, որովհետեւ եթե խոսքը գնում է պատվարի անվտանգության մասին, էլ ես մասնագետ չեմ, չգիտեմ»,-ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Անկախ Արփի լիճ ազգային պարկի հորդորներից, Ջրային կոմիտեն լճի մակարդակը ջրթողումների արդյունքում ներկա պահին հասցրել է 5 մլն խմ-ի: Այսինքն մեռյալ ծավալի, ինչն, ըստ Հովսեփ Սիմոնյանի, անթույլատրելի էր: Այս կերպ խախտվել է լճի կենսաբազմազանությունը: Հիմա ձմեռը մոտենում է, նկատելի չէ խնդիրը, գարունը բացվելուն պես ամեն ինչ կերեւա,-ասաց Արփի լիճ ազգային պարկի նախկին տնօրենը: «Հիմա սեզոնը էնպիսին է, որ թռչունները դեռ բնադրելու խնդիր չունեն, բայց չգիտեմ, թե գարնանն ինչ կլինի: Խնդիրներ կլինեն, բայց թե ինչ հետեւանքներ հստակ կլինեն, ասել չեմ կարող: Բավական ձկնային  պաշար կար,  էդ ջրթողի հետ ձկնային պաշարները գնացին գետը, էդ ձկնային պաշարը թռչունների համար կերակուր էր եւ անհայտ է, թե վաղը էդ թռչուններն որ եկան ինչ է լինելու դրանց հետ»:

Ջրթողման մասին գրությունը Ազգային պարկը ստացել է ընթացիկ տարվա հուլիսին, օգոստոսի վերջին  արդեն սկսվել է Արփի լճի մակարդակի իջեցումը: Ամեն ինչ արել է Ջրային կոմիտեն,-ասաց Սիմոնյանը: «Ջրի տերն իրենք են, դա նաեւ ջրամբար է, եւ նախատեսված է ոռոգման համար: Իրենք էդ իրավասությունն ունեն, մենք որպես պարկ ջրի հետ կապ չունենք: Ջրի մեջ եղած կենդանական աշխարհը մերն է, մենք ենք պատասխանատու, բայց  ջրի քանակությունը, ջրթողը հիմնականում ջրային կոմիտեն է  անում նախարարության ջրային գործակալության հետ համաձայնեցված»,-բացատրեց Սիմոնյանը:

Անկախ այս ամենից, Ջրային կոմիտեն տեղեկացնում է, որ մտահոգության առիթ չկա, քանի որ նոյեմբերի 20-ից հետո վերսկսվելու է ջրի կուտակումը։

Ունի՞ իսկապես 1950-ականներից շահագործվող Արփի լճի պատվարն այնպիսի վնասվածություն, որի վերականգնումը պահանջում էր լճի մակարդակի իջեցում մինչեւ մեռյալ ծավալ: Հովսեփ Սիմոնյանը չգիտի: Ասում է, տեղյակ չէ: Հնարավոր է, եւ կա խնդիր: «Էդ պատվարի շլյուզները որ կան բացվող-փակվող, որպեսզի կարողանան նորոգել, ջրի ճնշումը պատվարի վրա պետք է նվազեցվեր, իսկ որպեսզի նվազի, ջուրը պետք էր իջեցնել: Ջրային պետական կոմիտեն էդպես էր ասել: Չնայած մենք էդ տարբերակին դեմ էինք, բայց  եթե վտանգ կա, ով կարող էր դեմ կանգնել: Եթե պատվարն իսկապես ունի խնդիր ու փլվի, ո՞վ էր պատասխան տալու»,- ասաց Հովսեփյանը, չհստակեցնելով նաեւ մեկ կարեւոր հարցի պատասխան եւս՝ արդյո՞ք տարածքում գործող ՀԷԿ-ն է լճի մակարդակի տարեցտարի նվազման իրական պատճառը:

«Ես չեմ կարող ՀԷԿ-ի կամ ՀԷԿ-երի մասին խոսեմ, չեմ ուզում դիլետանտի տպավորություն թողնեմ, ես էն մարդը չեմ, որ օդի մեջի խոսակցություններով առաջնորդվեմ: Մեզ ներկայացվել է, որ պատվարն ունի խնդիրներ եւ դա է եղել պատճառը»,- ասաց Հովսեփ Սիմոնյանը:

Նշենք, որ Հովսեփ Սիմոնյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել հոկտեմբերի 31-ին՝ առողջական խնդիրներով պայմանավորված: Սիմոնյանը պաշտոնավարում էր 2.5 տարի, աշխատանքային պայմանագրի ավարտին դեռ 2.5 տարի էլ կար: «Ճանապարհը վատն էր, ես էլ 2 ծանր վիրահատություն եմ տարել, Արփի լճում մթնոլորտային ճնշումը 600 մետրի շեղում է տալիս, առողջությունս չէր ներում,  անհնար էր այդպես աշխատելն այլեւս»,-ասաց Ազգային պարկի նախկին տնօրենը:

Արմենուհի Մինասյան

Տպել
2492 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց