Քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև

19/11/2019 schedule09:49

Նոյեմբերի 17-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Դոհա պաշտոնական այցի նախօրեին, Կատարի Պետության արտաքին գործերի նախարարությունում անցկացվեցին քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության արտգործնախարարությունների միջև։

ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակության կազմում էին նաև ԱԳՆ Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Արմեն Մելքոնյանը և Կատարի Պետությունում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանը։ ԿՊ արտաքին գործերի պետնախարար Սուլթան բին Սաադ Ալ-Մուրեյխիի (Sultan bin Saad Al-Muraikhi) գլխավորած պատվիրակության կազմում էին Ասիայի հարցերով ԱԳ նախարարի տեղակալ Խալեդ Իբրահիմ Ալ-Համարը (Khalid Ibrahim Al-Hamar), ԿՊ ԱԳՆ այլ պաշտոնյաներ։

Ողջունելով հյուրերին՝ ԿՊ ԱԳ պետնախարարը գոհունակությամբ նշեց երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, որի վկայությունն է ՀՀ նախագահի նույն օրը մեկնարկող այցը Կատարի Պետություն, ինչպես նաև՝ Դոհայում ՀՀ դեսպանության հիմնադրումը։ 

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը նույնպես կարևորեց քաղաքական երկխոսության ընձեռնած նման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ և բազմակողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ կատարվեց տարածաշրջանային և գլոբալ առկա խնդիրներին, զարգացումներին և դրանց շուրջ կողմերի դիրքորոշումներին։

Պետնախարարի հետ ունեցած հանդիպումից հետո հայկական պատվիրակությունը հանդիպում ունեցավ նաև ԿՊ ԱԳՆ՝ Ասիայի հարցերով փոխնախարար Խալեդ Իբրահիմ Ալ-Համարի հետ։ Զրուցակիցներն առանձնացրին առաջիկա ժամանակահատվածի համար համագործակցության զարգացման կարևոր ուղղությունները։

Տպել
374 դիտում

Շահառուների՝ աջակցության միջոցառում ընտրելու առումով տեխնիկական խնդիր կա, կկարգավորվի. Զարուհի Բաթոյան

Արցախի ԱՆ-ն ուղեցույց կհրապարակի ՀՀ-ից Արցախ մուտք գործողների համար՝ Արցախում տեղաշարժի եւ պահանջների մասին

Հնարավոր է՝ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանը ապրիլի 17-ին ներկայանա աշխատանքի

Սխալի պատճառով 2 քրոջ անունն էլ նույնն է գրվել, սակայն նրանք ճիշտ են քվեարկել. ԱՀ ոստիկանությունը պարզաբանում է

ՖԻՖԱ-ն թարմացրել է վարկանիշային աղյուսակը. Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մնում է 102-րդը

Տարեցների խնամքի կենտրոններում կարանտին է. թեստավորված անձինք չկան

Սերժ Սարգսյանը ապրիլի 16-ին կմասնակցի Ապրիլյանի նիստին. նրա պայմանը բավարարվել է

Տնտեսական աջակցության միջոցառումների ծրագրերով 1 միլիարդ 433 միլիոն դրամի վարկային փաթեթներ են բավարարվել. նախարար

Կառավարության առաջարկով Ազգային ժողովն ապրիլի 13-ին արտահերթ նիստ կգումարի

Ես կարծում եմ, որ կոչերը եւ անելիքները, որոնք թիրախավորված չեն, արդյունավետ չեն լինի․ Գրիգորյան

Միանվագ աջակցության ծրագրերից ոչ մեկում չընդգրկված քաղաքացիների խնդիրները մեղմելու տարբերակներ են քննարկվում

Որեւէ խնդիր չեմ տեսնում պետական պարտքը ավելացնելու հետ կապված, սակայն այս պահին դեռ վաղ է խոսել այդ մասին․ փոխվարչապետ

Սիսիանի ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնություն գործադրելու մասին հրապարակումները ուղարկվել են ՀՔԾ

Արարատի մարզում կորոնավիրուսի 4 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր առմամբ մարզում 179 դեպք կա

Հակաճգնաժամային 10 միջոցառումներից 6-ը լիարժեք ուժի մեջ է․ Մհեր Գրիգորյան

Ընկած թռչուն տեսնելու դեպքում հայտնել պատկան մարմիններին․ ըստ մասնագետների՝ թռչունների այդ վիճակը կորոնավիրուսից չէ

Աջակցության երկու ծրագիր գործում է, ևս երկուսը կգործարկվի վաղը. 3750 հղի վաղը կարող է սպասարկվել, ցուցակները լրացվում են

Այն հայտը, որը ներկայացրել է «Գազպրոմ Արմենիան», ենթադրում է ներդրումներ․ փոխվարչապետ

Պետության տրամադրած սոցիալական օգնությունների վրա արգելանք չի կիրառվի. ԴԱՀԿ

Պարենային եւ արդյունաբերական մի շարք ապրանքատեսակների գներ միջինում 3 տոկոսով կնվազի․ Գրիգորյան