Երևան
12 °C
Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում պարզաբանում է տվել համայնքի ստացած նվիրատվությունների շուրջ ծավալվող, իր ձեակերպմամբ, ապատեղեկատվության մասին:
Առաջին ապատեղեկատվությունը, որ քաղաքապետը նշում է, կապված է Սամվել Ալեքսանյանի հետ: Լրագրողը նրան հարցրել է, թե արդյոք Սամվել Ալեքսանյանը մեքենաներ է նվիրել, որին քաղաքապետը պատասխանել է՝ ոչ: Հաջորդ օրը հրապարակել են այդ ընկերությունների եւ անձանց անունները: Ընկերությունների մեջ կար «Ալեքս ընդ հոլդինգ» ՍՊԸ-ն, որի հիմնադիրը Հրաչյա Շարոյանն է, իսկ տնօրենը՝ Հայկ Իսրայելյանը. «Եթե այսօր էլ ինձ հարցնեն՝ Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր է տվել մեքենաներ, ես կասեմ՝ ոչ: Իսկ եթե վաղը Սամվել Ալեքսանյանը Երեւան քաղաքին նվեր տա որեւէ գույք, Երեւան քաղաքը մեծ հաճույքով կընդունի այդ նվերը»:
-Ինչո՞ւ է այս պրոցեսն արվել գաղտնի հարցին պատասխել է, որ եթե անձը կամ ընկերությունը ցանկանում է որեւէ գույք նվիրել քաղաքին, գնում է քաղաքապետարան, դիմում է գրում այդ մասին, պայմանագիր է կնքվում քաղաքապետարանի եւ այդ անձի միջեւ եւ հետո տարվում է «գայի», որտեղ փաստաթղթերը սկանավորվում են եւ պահվում իրենց համակարգում: Մեքենայի վրա դրվում է Երեւանի քաղաքապետարանի պետհամարանիշներ եւ դառնում Երեւանի սեփականությունը: Հաջորդ օրը հրապարակել են նվիրատուների անունները:
Իսկ Ալեքսանյանի նվիրած մեքենաների դիմաց Երեւանի քաղաքապետարանի կողմից Մեգա մոլին ավարտական ակտ տալու մասին ասաց, որ այդ ավարտական ակտը տրվել է 20.09.2018թ. եւ ստորագրվել է Կամո Արեյանի կողմից մինչեւ իր քաղաքապետ դառնալը:
Երկրորդ ապատեղեկատվությունը:
Գագիկ Խաչատրյանի հետ կապված Տերյան 5 հասցեում գտնվող շենքի համար տրված է 12 հարկի շինթույլտվություն, քաղաքապետարանը շատացրել է եւ տվել 22 հարկի շինթույլտվություն եւ դրա դիմաց իբր ինչ-որ բան են ուզել: Երկրորդ փաստաթուղթը, որ ցույց է տալիս քաղաքապետը, ստորագրված է 24.11.2017թ. Տարոն Մարգարյանի կողմից, եւ այդ մարդիկ 22 հարկի շենք կառուցելու թույտվություն ստացել են դեռ 2017 թվականին:
Դավթաշենում մի քանի շենք պետք է 14 հարկից լինեին, բայց քանի որ քաղաքապետարանը նվերներ է վերցրել այս կառուցապատողից, դրա դիմաց թույլատրել է կառուցել 18 հարկ:
«Ն եւ Ս կոնստակշն» ՍՊԸ-ն դիմում է գրել, որտեղ գրված է, որ ընկերությունը մտադրված է կառուցել բնակելի թաղամաս՝ 6 բնակելի բազմաֆունկցիոնալ շենքեր, 18 վեգետնյա եւ 3 ստորգետնյա հարկերով: Ուստի նշանակում է, որ այս ընկերությունը ի սկզբանե դիմել է 18 հարկի համար եւ իր դիմումը բավարարվել է: Այս ընկերության մոտ ինչ-որ մի բան չէր համապատասխանում եւ նրանք տուգանվել են: Ինչպես մյուս ընկերությունների դեպքում, այսինքն՝ ոչ մի առավելություն:
Բազմաթիվ ընկերություններ, որոնք ոչ մի նվիրատվություն չեն արել, ստացել են շինթույլտվություն, այսինքն՝ ոչ մի փոխկապակցվածություն չկա: Իսկ նվիրատվությունները կատարվում են բացառապես կամավորության սկզբունքով:
3-րդն Օհանովի փողոց 15/1 հասցեի մասին է, որտեղ սեփականության իրավունքով քաղաքացի Շողեր Ստեփանի Մկրտչյանի հողամասում գտնվող ինքնակամ կառույց կա, որի համար դիմել են, որպեսզի օրինականացնեն: Երեւանում կան հազարավոր ինքնակամ շինություններ, որոնք կատարվել են իրենց սեփական հողում առանց շինթույլտվության: Եվ գոյություն ունի կառավարության 2006թ. 912-Ն որոշումը, որը ասում է, որ եթե քաղաքացին ինքնակամ շինություն ունի իր հողամասի վրա եւ գալիս են դիմում են քաղաքապետարան, որպեսզի օրինականացնի, ապա օրենքի ուժով քաղաքապետարանը պարտավոր է այն օրինականացնել կամ քանդել, եթե ինչ-որ նորմերի խախտում կա: Այստեղ ճարտարապետական վարչությունը տվել է եզրակացություն, որ նորմերի խախտում չկա եւ այս որոշումով այդ հողամասի վրայի շինությունները օրինականացվել են: Այդ որոշումը ստորագրել է Հրաչյա Սարգսյանը, չնայած ասում էին, որ արձակուրդում գտնվող քաղաքապետն է ստորագրել:
-Այժմ դիմում եմ ձեզ, սիրելի քաղաքացիներ,- ասաց քաղաքապետը:- Ես այստեղ եմ մեկ պատճառով: Ես ուզում եմ, որ մեր քաղաքը զարգանա, որ մեր քաղաքը առաջ գնա: Ես չեմ խնայում դրա համար ոչ առողջություն, ոչ նյարդեր, ոչ ուժ, ինձ մինչեւ վերջ նվիրել եմ այս աշխատանքին: Իմ միակ հենարանը էս ամեն ինչում դուք եք: 100 անգամ հետ տային ժամանակը, ես 100 անգամն էլ էս բոլոր նվերները կվերցնեի Երեւան քաղաքի համար, որովհետեւ էս նվերները մաքուր են պահում մեր փողոցները: Ես բացարձակ քաղաքական ոչ մի ամբիցիա չունեմ, իմ այստեղ գտնվելու միակ իմաստը այս գործը անելն է, սրանից դուրս ինձ ոչ մի բան պետք չէ: Շատ ուրախ եմ, որ ունեմ ձեզ նման համաքաղաքացիներ, որ ապրում եմ նույն քաղաքում եւ անցնում ենք այս դժվար ժամանակը իրար հետ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գյումրիում թեկնածուներից մեկը թուրքերենով փող է աշխատում, մյուսը՝ Թուրքիայում կացության քարտ ունի. Չախոյան
Հայաստանին պետք են անվտանգության ամուր երաշխիքներ. Պապուաշվիլին՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման մասին
Կրակոցներ Տավուշում հայտնի հացատան տարածքում. կան վիրավորներ
ԱՄՆ 60 կոնգրեսական պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ է արել դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին
Ցախ ու տուկի թել բաժանելուց էն կողմ չգնացիք, օրինազանցությունը սարքում եք քաղաքական կապիտա՞լ. Հարությունյան
Արարատ Միրզոյանն այցելել է «Աստանա» միջազգային ֆինանսական կենտրոն
ԱՄՆ դեսպանը վերահաստատել է Հայաստանի մշակութային ու կրոնական ժառանգությունը պահպանելու կարևորությունը
Բոլոր ուժերը ընդդեմ ՔՊ թեկնածուի, ակնհայտ է, որ միակ մրցակիցը մեկն է՝ Սարիկ Մինասյանը. Մանավազյան
Սարիկ Մինասյանը տեղին շրխկացրեց Արցախի անվան տակ ինչ ասես արած պսևդոհայրենասիրական խավի ճակատին. Սաֆարյան
Մարտի 31-ին հայտնի կդառնա կենսաչափական փաստաթղթերը թողարկող ընկերության անունը. տեսանյութ
Թեհրանն արձագանքել է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Թրամփի նամակին
«Հորիզոններ»-ի սովորողների շնորհիվ նրանց ընտանիքները շուտով անցում կկատարեն նորարարական գյուղատնտեսության
Հայտնի է՝ «Եվրատեսիլ 2025» երգի միջազգային մրցույթում որ համարի ներքո ելույթ կունենա Պարգը
Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում
Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում. վարչապետ
Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներում մի քանի ժամ լույս չի լինի
STARLINK-ը պաշտոնապես Հայաստանում է․ Մխիթար Հայրապետյան
Մեկ գողական կերտաս, մեկ «գործ կուտաս», քննիչ ե՞ս, թե՞ քաղաքապետի թեկնածու, կողմնորոշվի. Մինասյանը՝ Մխիթարյանին
Մարտի 30-ին գյումրեցին չի գնալու «Պրագա-մռագա», Դոնբաս, Պուտին, Թրամփ, նա իր գիտակից քվեն տալու է. Մինասյան
Չե՛ս կարող իմ ձայնը կտրես, Պետրո՛ս. Ռուբեն Մխիթարյանը վիճաբանել է Պետրոս Ղազարյանի հետ
Թուրքերեն հայաթը օգտագործելով՝ հաց եք վաստակում, մեղադրում ինձ թուրքական լինելու համար. Մինասյանը՝ Մխիթարյանին
Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցություններում Եվրոպան կներկայացնեն Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան. Զելենսկի
Գյումրիում 8 անձ է ձերբակալվել. խուզարկություններ, խոստովանական ցուցմունքներ, ընտրակաշառք, ձեռագիր ցուցակներ
Հոր ընկերոջ բակում անզգուշաբար արձակված կրակոցից վնասվածք ստացած 7-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց
Համայնքապետի աթոռը՝ «փրկօղակ». ինչի համար են մեղադրվում Վոլոդիա Գրիգորյանի հայրը և եղբայրը
Գտի՛ ր քո տեղամասը. ինչպես ստուգել և ճշտել տվյալները
Իրավական գործընթացները կապել իմ անվան հետ, ոչ միայն անտրամաբանական է, այլ սխալ հաշվարկ. Սարիկ Մինասյան
Ռազմական ակադեմիա է այցելել Կանզասի ազգային գվարդիայի գլխավոր սերժանտ Քրիս Հարգիսը
Հունաստանի հետ հարաբերություններն առանձնակի նշանակություն ունեն Հայաստանի համար. նախագահը՝ դեսպանին
Էրդողանը տեսանյութ է հրապարակել, որտեղ տեղ են գտել կադրեր Վրաստանի բողոքի ակցիաներից
Հայաստանը Իրանում առևտրական կցորդ կունենա
Տրանսպորտից առանց վճարելու օգտվելու համար պատիժ կսահմանվի. նախագիծն ուղարկվել է ԱԺ
Վարչապետի գլխավորությամբ մի շարք օրենքների նախագծեր են քննարկվել
Բանակցել են հողեր վերադարձնելու մասին, բայց՝ քարոզել Բաքվում չայ խմելը. Չախոյանը՝ նախկին նախագահների մասին
Մեղրիի զբոսայգին վերակառուցվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայկ Մարությանը նոր «զբաղմունք» է գտել. նա «գաղտագողի» լուսանկարում է «Հայկական ժամանակ»-ի խմբագրության շենքը
Երևանի ավագանին նոր անդամ ունի
Տեղամասային կենտրոններում փակցված կլինեն կուսակցությունների և դաշիքների անուններն օտար լեզուներով. պարզաբանում
ՏՏ-ի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանի մարզերում. Yandex ծրագրավորման դպրոցի փորձը Գյումրիում և Վանաձորում
Նման մարդկանց տեղը իրենց սիրելի վայրում է՝ գաղութում․ Նազելի Բաղդասարյանը՝ Վարդան Ղուկասյանի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT