Շիրակի պետական համալսարանում կրկին հարաբերություններ են լարվել. դասախոսները նաեւ 13-րդ աշխատավարձ են պահանջում

Այսօր Շիրակի պետական համալսարանում դասախոսների մեծ մասը լարված խոսակցություն է ունեցել բուհի ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանի հետ: Դասախոսներն իրենց աշխատավարձն են պահանջել:

Երվանդ Սերոբյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, բուհը որեւէ դասախոսի պարտք չունի: Պայմանագրերով ֆիքսված է, որ տվյալ ամսվա աշխատավարձը գործատուն իրավունք ունի փոխանցելու մինչեւ հաջորդ ամսի 15-ը: «Այսօր նոր դեկտեմբերի 4-ն է, այդ գումարը վաղը կամ մյուս օրը կլինի, այնպես որ որեւէ խնդիր չկա: Աշխատավարձի պարտք էս պահի դրությամբ բուհը ոչ մի կոպեկ չունի: Կրկնում եմ, մենք ոչ աշխատավարձի պարտքեր ունենք, ոչ էլ պետական տուրքերի: Օրենքն ասում է՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը: Էդտեղ մենք պրոբլեմ չունենք: Այ դեկտեմբերի 15-ից հետո իրավունք չունենք ուշացնենք: Բայց այդ աշխատավարձն ամենայն հավանականությամբ եթե վաղը չլինի, մյուս օրը կստանա մեր ժողովուրդը»,- ասաց Երվանդ Սերոբյանը:

Այդ դեպքում ի՞նչն է խնդիրը, եթե կա ժամանակ: Երվանդ Սերոբյանն ասաց, դասախոսներն ուզում են նոյեմբերից բացի նաեւ դեկտեմբերի աշխատավարձը ստանալ այս ամիս, 13-րդ կոչվող աշխատավարձ են պահանջում. «Ցանկություն են հայտնել, պահանջ են հայտնել, ես էլ լսել եմ: Մարդկանց դժգոհությունը ընկալում, հասկանում եմ, դիմացը Նոր տարի է, մարդիկ ծախսեր ունեն: Զրուցել ենք ընդամենը, եղել է աշխատանքային խոսակցություն: Չէի ասի, որ լուրջ ինչ-որ բան է կատարվել»:

Եղե՞լ է համալսարանում գործադուլ թե՝ ոչ: Սերոբյանն ասաց գործադուլ չի եղել, կոլեկտիվի 30-40 անդամի հետ եղել է զրույց. «Համենայնդեպս ոչ ոք գործադուլի մասին հայտարարություն չի արել: Գործադուլի մասին օրենք կա, դա օրենքով է կարգավորվում, իսկ նման քայլեր չեն եղել»:

Նույն հարցը փորձեցինք պարզել նաեւ դասախոսներից: Ասացին՝ խոսել չեն ցանկանում: «Ես ճիշտն ասած չեմ ուզում պատասխանել Ձեր հարցերին, որովհետեւ ունեմ նման իրավունք: Մենք ունենք պայմանավորվածություն, մենք որ ասում եմ, այսինքն ամբողջ կոլեկտիվը: Ես չեմ ուզում պատասխանել Ձեր հարցերին, որպեսզի տեսնենք ինչ ընթացք կունենա, նոր պատրաստ կլինենք պատասխանելու: Իսկ գործադուլ եղել է, թե ոչ, խնդրում եմ ճշտեք մեկ ուրիշից»,-ասաց դասախոսներից մեկը:

Նույն կերպ հնարավոր չեղավ նաեւ պարզել իրականությանը համապատասխանում են այն խոսակցությունները, որոնց համաձայն ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանի ղեկավարության ժամանակ համալսարանում աշխատավարձ են ստացել կամ նույն ամսվա վերջին, կամ հաջորդ ամսի առաջին երկու օրերին:

Ե՞րբ եւ ինչ ժամանակահատվածում են հիմա ստանում աշխատավարձ: ՇՊՀ ռեկտորի պարտականությունները կատարող Երվանդ Սերոբյանն ասաց, սովորաբար մինչեւ ամսի 15-ը չի հասել աշխատավարձերի վճարումը: «Ամենաուշը, իհարկե ոչ մեր մեղքով, եղել է անցյալ ամիս, մինչեւ 11, 12-ն է հասել: Թե չէ մինչեւ 7-ը, 8-ը ստացել են: Փոխանցումն էլ դե ժամկետ ունի, մինչեւ 8-ը, 9-ը փոխանցում են: Էնտեղ շաբաթ է, կիրակի է, փոխանցումն անում են: Ես չեմ կարող ասել, որ հիմա գանձապետարանն ուշացնում է»:

Ինչ վերաբերում է 13-րդ աշխատավարձին, Սերոբյանն ասաց, նման հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: Դա պարգեւավճար է, որն ըստ օրենքի նախատեսվում է բյուջեով, եւ կախված բյուջեի կատարողականից կարող է եւ լինել, եւ չլինել: «Ես մեր համար չեմ ասում, օրենքն եմ ասում»,- շեշտեց նա: «Դա տալիս են լավ աշխատանքի եւ այլ հանգամանքներով պայմանավորված: Ուղղակի, տրադիցիայի ուժով ամեն տարի ստացել են էդ պարգեւավճարները, հիմի էստեղ տրադիցիայի ուժն է աշխատում, եւ ես հույս ունեմ, որ այդ տրադիցիայի ուժը կպահենք: Ես իրատես մարդ եմ, քանի էդ գումարը հստակ ես չունեմ, ոչ մեկին ոչինչ չեմ կարող խոստանալ: Կարող եմ խոստանալ այն, ինչ ունեմ, բայց նաեւ կարող եմ խոստանալ ամեն ինչ անել, որ լինի, ցանկություն կա»,- ասաց Երվանդ Սերոբյանը:

Տպել
1967 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց