«Մոտ 30 տարի մարդկանց զգացողությունը իշխանության նկատմամբ եղել է զզվանքը եւ ատելությունը: Եվ սա մեծ իներցիա է». Փաշինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր Ազգային ժողովում ՀՀ վարչապետին հիշեցրեց վերջերս հրապարակված 10 տարվա վաղեմության տեսանյութի մասին, որում երեւում էր, թե ինչպես են ոստիկանության աշխատակիցները քաղաքացուն խոշտանգելով ցուցմունք կորզում: Այնուհետեւ նկատելով, թե խոսակցություններ կան, որ այդ երեւույթը շարունակում է գոյություն ունենալ՝ Պողոսյանը հարցրեց վարչապետի կարծիքը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ տեսանյութի հետ կապված ՀՔԾ-ում գործ է հարուցված, մասնակիցների անձը ճշտված է:

«Այսինքն ուզում են ասել, որ հիմա նույն ձեւով ոստիկանությունում խոշտանգո՞ւմ են: Ո՞վ, որտե՞ղ, ե՞րբ…Հեղափոխությունից հետո մա՞րդ են խոշտանգել»,- զարմացավ Փաշինյանը եւ երբ պատգամավորը կրկնեց, որ դրանք ընդամենը խոսակցություններ են՝ վարչապետն արձագանքեց. «Այդպես կարելի է ասել չեն խոշտանգում, նաեւ ուտում են»:

Փաշինյանն ասաց, որ դա եւ իր եւ ոստիկանության ղեկավարի հստակ դիրքորոշումն է, որ էդպիսի բան լինել չի կարող: Ըստ վարչապետի՝ չի կարող լինել այնպես, որ ոստիկանության, իրավապահ մարմինների շրջանում կոռուպցիոն դեպքերի, չարաշահումների հետ կապված ձերբակալություններ լինեն, իսկ խոշտանգումը անտեսվի:

Քրիստինե Պողոսյանն արձագանքեց, թե ոստիկանապետին առաջարկել են բարեփոխումների մեջ ներառել հարցաքննությունների սենյակները տեսաձայնագրող սարքերով կահավորելը:

«Ավելի քան 30 տարի Հայաստանի քաղաքացիների քննարկման թեման իշխանությունների մասին եղել է հետեւյալը. գողացան, թալանեցին, սպանեցին, խոշտանգեցին, ձեռքից խլեցին, գնդակահարեցին: Մոտ 30 տարի մարդկանց դիսկուրսը իշխանության մասին եղել է սա, եւ մոտ 30 տարի մարդկանց զգացողությունը իշխանության նկատմամբ եղել է զզվանքը եւ ատելությունը: Եվ սա մեծ իներցիա է: Հիմա ընդունված չէ, որ քաղաքացիների մեծամասնությունը կարող է իշխանությանը լավ վերաբերվել: Եվ մարդիկ ոստիկանություն ասելով իներցիայով խոշտանգում, իշխանություն ասելով կոռուպցիա եւ այլն եւ այլն»,- հայտարարեց Փաշինյանը:

Շարունակելով իր միտքը՝ Փաշինյանը նկատեց, թե այնպես չի, որ հիմա իշխանությունը կոռուպցիայից զերծ է: «Էսօր օրինակ, չգիտեմ լուրը կա թե չկա, եթե չկա՝ կլինի, էսօր մի բարձրաստիճան պաշտոնյահի հետ կապված բացահայտում է տեղի ունեցել: Համենայնդեպս քրգործ է հարուցված՝ նկատի ունեմ դա էլ կա: Բայց այն, որ մենք 100 տոկոսով այդ երեւույթների դեմ պայքարում ենք՝ այդտեղ չի կարող կասկած լինել»,- եզրափակեց Փաշինյանը:

Վարչապետի հայտարարությունից րոպեներ անց ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց՝ տեղեկացնելով, որ «դեկտեմբերի 4-ին, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով, բերման է ենթարկվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալը, ինչպես նաեւ վերջինիս վարորդն ու ՀՀ-ում գործող ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը, ով միաժամանակ հանդիսանում է նաեւ մի շարք մատակարարող ընկերությունների փաստացի ղեկավարը»:

Տպել
1972 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել