Եթե հանկարծ նկատեք, որ բարեւների առումով ժուժկալ եմ դարձել, չմտածեք, թե մեծամտացել եմ․ Փաշինյան

Դեկտեմբերի 9-ը Միավորված ազգերի կազմակերպությունը հռչակել է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։ Այս առիթով այսօր «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը կազմակերպել է «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողով, որին մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Իր ելույթում վարչապետը վերահաստատեց ընտրվելուց շատ չանցած իր այն հայտարարությունը, որ երկրում այլեւս չկա համակարգային կոռուպցիա եւ պարզաբանեց, թե ինչ նկատի ունի՝ այդ ասելով։ Նա նշեց, որ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար որոշակի չափերով հոսում է դեպի վերեւ եւ հասնում մինչեւ ամենավերեւները։ Վարչապետն ընդգծեց, սակայն, որ սա չի նշանակում, թե ՀՀ-ում չկան կոռուպցիոն երեւույթներ․

«ՀՀ-ում կա քաղաքական կամք՝ արմատախիլ անելու կոռուպցիան, ոչ թե ուղղակի պայքարելու։ Վերջերս ՔՊ կուսակցության վարչության նիստում մի քանի անգամ անդրադարձ ենք ունեցել կոռուպցիոն թեմաներին եւ արձանագրել, որ նույնիսկ թիմի ամենամերձավոր եւ ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որեւէ ներում եւ բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում»։

Փաշինյանի խոսքով՝ կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ, երբեմն այն ունի բավականին գրավիչ, հաճելի եւ նույնիսկ գայթակղող արտաքին, եւ այս առումով խնդիրն ավելի է բարդանում․

«Մենք քաղաքական ամենաբարձր մակարդակում արձանագրել ենք, որ կոռուպցիայի՝ մեզ հայտնի ու ակնհայտ ձեւերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում՝ երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց։ Վերջերս Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ քննարկման ժամանակ արձանագրեցինք, որ պետական կառավարման համակարգում կան տարօրինակ ինստիտուտներ՝ «մենք ձեզ այդ մասին տեղյակ էինք պահել» կամ «մենք ձեզ զեկուցել էինք» տեսքով։ Երբեմն կոռուպցիան կառուցվում է շատ գեղեցիկ նախադասությունների ներքո եւ կառուցվում է տեղեկատվության բացակայությունից օգտվելու շնորհիվ»,- ասաց վարչապետը՝ օրինակ բերելով, որ ինչ-որ տեղ գնալիս մեկը կարող է հընթացս մոտենալ եւ շշուկով որեւէ բան ասել, որը նույնիսկ հնարավոր չլինի հասկանալ, իսկ հետո կարող է ծագել մի իրավիճակ, որ զարմանաս, թե ինչպես է այդ իրավիճակն ստեղծվել․

«Ու պատասխանը կլինի՝ «մենք ձեզ տեղյակ էինք պահել դրա մասին»։ Երբեմն կոռուպցիան կառուցվում է շատ պարզ նախադասությունների ձեւով։ Կամ ասում են՝ պետական կառավարման ինստիտուտներին մատակարարել շատ ավելի էժան եւ շատ ավելի որակյալ ապրանքներ։ Մեկն ասի՝ ուզում ենք մատակարարել, ո՞վ կասի՝ ոչ, մի՛ մատակարարեք։ Բայց հետո մրցութային գործընթացներում կարող են տեղի ունենալ որոշակի պրոցեսներ, որոնք զարմանք կհարուցեն, որոնք կարող են հետագայում վերադառնալ «մենք ձեզ այդ մասին ասել էինք» նախադասության ձեւով»։

Փաշինյանն ինքը նշեց, որ նման դեպքերի առնչվել է, երբ ասում են՝ «ուզում ենք այսինչ գյուղում դպրոց կառուցել՝ որպես մեր կողմից նվեր պետությանը», հետո կարող է պարզվել, որ նվիրատվության համատեքստում տարբեր կոռուպցիոն պահանջներ են դրվում տարբեր գործարարների կամ պետական օղակների առաջ․

«Սրա ձեւակերպումն էլ լինում է՝ «կառավարությունում գիտեն», եւ այսպես շարունակ։ Ընդհանուր առմամբ երբեմն կոռուպցիոն համատեքստում հետաքրքրիր երեւույթների կարելի է հանդիպել ՀՀ-ում եւ այլ երկրներում։ Վերջերս արձանագրել եմ, որ վարչապետին բարեւելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է, օրինակ՝ կարելի է բարեւել եւ շտապել տարադրամի փոխանակման շուկա եւ հնարավորինս արագ այդ բարեւը կանխիկացնել։ Վարչապետի հետ հանդիպելն ազատ փոխարկելի արժույթ է եւ կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, ներառյալ՝ կոռուպցիոն»։

Վարչապետը կեսկատակ ասաց՝ եթե հանկարծ նկատեն, որ բարեւների առումով ժուժկալ է դարձել, չմտածեն, թե մեծամտացել է, պարզապես հասկացել է, որ նույնիսկ բարեւի եւ ընդունելությունների մեջ պետք է շատ զգույշ լինել եւ նախ համոզվել, թե ազատ փոխարկելի արժույթն ինչպես, որտեղ եւ ինչ նպատակներով է կանխիկացվելու։

Գործադիրի ղեկավարը եւս մեկ անգամ հայտարարեց, որ կասկած անգամ չկա, որ այս կառավարությունն ու անձամբ ինքն ունեն քաղաքական կամք, եւ դա, Փաշինյանի խոսքով, նույնիսկ թույլ ձեւակերպում է․

«Ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ։ Ի սկզբանե երբ ասում ենք՝ պայքար կոռուպցիայի դեմ, դա քաղաքական իմաստով ընկալվում էր որպես պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների նկատմամբ։ Բայց կոռուպցիայի ոլորտում մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետեւ կրկնակի անընդունելի է այսօր գործող, իմ նշանակած անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, եւ հույս ունեմ, որ սա տեսանելի է բոլորին։ Վերջին մեկ ու կես տարվա ընթացքում առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել․ բացառված է, որ մենք կոմպրոմիս ունենանք կոռուպցիայի հետ»,- շեշտեց նա։

Վարչապետն անդրադարձավ նաեւ իր այն որոշմանը, որով նախարարների եւ փոխնախարարների պարգեւատրման ֆոնդերով սահմանել էր բավականին բարձր վճարում՝ պարգեւատրում․

«Սրա մեկնաբանությունը եղավ այն, որ սա նաեւ պայքար է կոռուպցիայի դեմ կամ կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի։ Իրականում բովանդակային առումով դա սխալ չէ, բայց, ներողություն խնդրելով կառավարության բոլոր անդամներից, որոնց վերաբերել է որոշումը, որպեսզի դրդապատճառն ավելի պարզ լինի՝ պետք է ասեմ, որ այդ վճարումների բարձրացումը ոչ թե արվել է կոռուպցիան կանխարգելելու իմաստով, այլ իմաստով, որ երբ այդ մարդկանց կոռուպցիոն գործերի մեջ ներքաշված լինելու համար ձերբակալենք, կալանավորենք, խղճի խայթ չունենաք, որ էս մարդուն էնքան քիչ ենք վճարել, որ նրան ուրիշ տարբերակ չենք թողել, քան գնալ տարբեր կոռուպցիոն գործարքներ փնտրելու»,- պարզաբանեց Փաշինյանը։

Վարչապետը հիշեցրեց, որ ԱԺ-ում ելույթ ունենալիս հայտարարել էր, որ բյուջեից ոչ մի կոպեկ չի գողանում։ Նա ասաց, որ դրանից հետո զգացել է՝ որոշակի դիսկոմֆորտ ունի հայտարարության հետ, քանի որ այն կիսատության էլեմենտ ունի․

«Ես բյուջեից ոչ մի լումա չեմ գողանում, բայց գիտեմ նաեւ, ցավոք, որ այսօր ՀՀ պետական միջոցները 100 տոկոս արդյունավետությամբ չեն ծախսվում, ներառյալ՝ վարչապետի գործունեության հետ կապված պետական ծախսերը։ Չեմ կարող 100 տոկոս արդյունավետ համարել, բայց ուզում եմ ասել, որ դա նույնպես անձամբ իմ օրակարգի հարց է»։

Կառավարության ղեկավարը խոստովանեց, որ միշտ չէ, որ դրանով զբաղվել է բավարար ինտենսիվությամբ, որովհետեւ կան ավելի գլոբալ խնդիրներ, որոնք կապված են 100-ավոր միլիոնների հետ․

«Ես ասել եմ՝ մեր գործերը բավականին լավ են, ավելի շատ օրակարգ սպասարկելու հնարավորություն է առաջացել, եւ ես քաղաքացիների առաջ պարտավորվում եմ, որ ընդհուպ 1000 դրամի մակարդակով արդյունավետության հասնելը մեր ամենօրյա օրակարգի հարց է, եւ մենք հետեւողականորեն գնալու ենք այդ ճանապարհով»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4080 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս