Աշտարակում ջրի խնդիրն ապակենտրոնացված ձեւով են լուծել. քաղաքի ծայրամասերում մշտական ջրամատակարարում կա, կենտրոնում՝ չէ

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի կենտրոնական թաղամասերում ջուրը ժամով տալու «հին ու բարի» ավանդույթը շարունակվում է: Երկար տարիներ է՝ այս քաղաքը ջրի անլուծելի խնդիր ունի: Քաղաքացիները բազմիցս հարցն առաջ են քաշել, սակայն Աշտարակի դեռ մի շարք հատվածներում ջուր ունենում են լավագույն դեպքում՝ 2 ժամ առավոտյան, 2 ժամ երեկոյան:

Նույն քաղաքի բնակիչ Տաթեւ Բարսեղյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ ապրում են քաղաքի կենտրոնում, շատ հաճախ առավոտյան ջուր ունենում են կես ժամով, իսկ երեկոյան 21:00-ից 23:00-ն: Ցերեկային ժամերին ծորակից ջուր տեսնելը այստեղ երազանք է դեռ վաղուց:

«Օրը գիտի. օր կա 10-ին 15 պակաս կես ժամով կարող են տալ ու անջատել: Էնպես չէ, որ ժամը եկավ, հաստատ գիտենք ջուր կա, կարող է եւ չլինել: Այս խնդիրը տարիներ շարունակ կա ու չի լուծվում: Երկու տարի առաջ, երբ որոշեցին կարգավորումներ անել, մի մասը ստացավ մշտական ջուր, մտածում էինք սպասենք մեզ էլ հերթը կհասնի, բայց ոչ»,- ասաց Տաթեւ Բարսեղյանը:

Աշտարակում շուրջօրյա ջրամատակարարումից զրկված հատվածն այս պահին, թերեւս միայն կենտրոնն է: Մեր զրուցակիցը պատմեց, թե ինչպես են կարողանում հարմարվել անջուր քաղաքում. «Ջրի բակ ենք տեղադրել, հավաքում ենք, որ օգտագործենք, բայց օրը գիտի, եթե շատ գործ ենք ունենում, օրվա կեսին մնում ենք առանց ջրի: Մեզ մոտ քարե դար է: Տարվա բոլոր եղանակներին լողանալ, լվացք անել, ամաններ լվանալ, ամեն ինչ ժամով է ու սահմանափակ: Պլանավորում ենք առավոտյան կամ երեկոյան»:

Աշտարակի համայնքապետարանից մեզ պատասխանեց աշխատակազմի քարտուղար Սամվել Սահակյանը, բայց նշեց, որ այդ հարցի ճիշտ հասցեատերը «Վեոլիա ջուրն» է: Ընկերությունից, ըստ նրա, խոստացել են խնդիրը կարգավորել եւ փուլ առ փուլ իրականացնում են այդ աշխատանքը: Նախորդ տարի Երեւանից դեպի Աշտարակ, այսինքն՝ քաղաքի սկզբի հատվածն ապահովվեց շուրջօրյա ջրամատակարարմամբ:

«Բավականին կարգավորվել է այդ խնդիրը, բայց կենտրոնում այս պահին ջուր չկա: «Վեոլիա ջրից» մեզ հստակ ժամկետներ չեն ասել, որ ես էլ կարողանայի ձեզ կամ մեր քաղաքացիներին հայտնել»,- ասաց նա:

«Վեոլիա ջուր» ընկերությունից ՀԺ-ին հայտնեցին, որ որեւէ կոնկրետ բնակավայրում շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու պարտավորություն ընկերությունը չունի: Կա կոնկրետ պարտավորություն միայն նվազագույն ջրամատակարարման գրաֆիկը մշտապես բարելավելու մասով:

«Մասնավորապես, 2019 թվականի հոկտեմբերից մենք պարտավոր ենք Երեւանից դուրս ամենուր ապահովել նվազագույնը 6-ժամյա գրաֆիկ: Ցավոք, շատ բնակավայրերում կամ բնակավայրերի առանձին տարածքներում անգամ նման գրաֆիկը նախկինում խնդիր էր, դրա համար էլ ընկերությունը ներկայումս իր ֆինանսական սուղ միջոցներն առաջին հերթին ուղղում է դրա լուծմանը, այդ թվում Աշտարակ քաղաքում»,- հայտնեցին Վեոլիա ջուր ընկերությունից:

Ընկերությունը նաեւ մատնանշում է մեկ այլ խնդիր. Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն միայն շահագործող կազմակերպություն է, որի սեփական միջոցներից ներդրումներն առաջին հերթին ուղղվում են վարձակալած համակարգի վերանորոգմանը, շահագորմանն ու պահպանմանը: Իսկ համակարգի հետագա զարգացումը պետք է ապահովվի պետական ներդրումներով, որոնք իրականացվում են Ջրային կոմիտեի կողմից ու այս պահին խիստ անբավարար են:

«Խնդիրները շատ տասնամյակներ շարունակվում են՝ դրանց լուծմանը ոչ բավարար ուշադրության պատճառով: Այնուամենայնիվ մենք լավատես ենք ու պատրաստ համապատասխան միջոցների առկայության դեպքում արագ տեմպերով լուծել ջրմուղ-կոյուղու համակարգերում առկա խնդիրները նաև Աշտարակ քաղաքում»,- վստահեցրեցին ընկերությունից:

Միաժամանակ նկատեցին, որ վերը ասվածը չի նշանակում, թե ավելի բարվոք ջրամատակարարում ունենալու կամ ջրամատակարարման հետագա բարելավման ուղղությամբ աշխատանք չի տարվում: Ընկերությունից վստահեցնում են, որ մասնավորապես անցած 3 տարիներին զգալիորեն լավացել է ջրամատակարարումը օրինակ Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Սեւանում, Իջեւանում, շատ այլ քաղաքներում ու գյուղերում: Արվում է հնարավորը նաեւ Աշտարակում:

Տպել
3812 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ