Պետության տվածի վրա 12.000 դոլար էլ բդի դնեմ, որ մեր գեղը տուն առնիմ. ԲԳՎ-ներ են ստացել ՇՄ գյուղաբնակ անօթեւանները

Շիրակի մարզում այսօր բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ) ստացան գյուղական բնակավայրերում ապրող 10 ընտանիք: 5 համայնք էր ընդգրկվել ծրագրի առաջին փուլում՝ Շիրակը, Ջաջուռը, Գուսանագյուղը, Մարմաշենն ու Բասենը:

«Բացի գյուղական բնակավայրերից, մարզի որեւէ այլ համայնքում, անգամ Գյումրիում, 88-ին բնակարան կորցրած եւ մինչ օրս չփոխհատուցված  անօթեւան ընտանիք չկա»,- ասաց ՇՄ Քաշաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը: Մարզի գյուղական 9 բնակավայրում ներկա պահին 148 անօթեւան ընտանիք է ապրում: Նրանցից 90-ը նախընտրել է վերցնել վկայագիրը, 58-ը ցանկացել է օգտվել բնակարանային շինարարության ծրագրից: Առաջնահերթության կարգով պետությունը վկայագրեր ցանկացած ընտանիքների խնդիր է հիմա լուծում: Բնակարանաշինությանը կանդրադառնա ավելի ուշ: ԲԳՎ ծրագրի իրականացման համար Շիրակի մարզպետարանին արդեն հատկացվել է է 535 մլն 587 հազար դրամ: Վկայագիրն ընտանիքին տրամադրվում է կորցրած բնակարանի սենյակների թվին համապատասխան: Ըստ ՇՄ Քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի, 1քմ-ի արժեքը հաշվարկվել է բավական բարձր:

Որպես ցուցիչ է վերցվել ոչ թե գյուղերի, այլ Գյումրու եւ Արթիկի բնակարանների կադաստրային արժեքների միջին ցուցանիշը: 1 քմ-ի համար հաշվարկվել է 78.000 դրամ: 5 սենյականոց բնակարանի համար գյուղական բնակավայրերի անօթեւանին կտրվի 9 մլն 672 հազար դրամ արժեցող վկայագիր, 4 սենյականոցի համար քաղաքացին կստանա 6 մլն 45 հազար, 3 սենյականոցի համար 5 մլն 239 հազար, իսկ 2 սենյականոց բնակարանի վկայագրի արժեքը 4 մլն 433 հազար դրամ է:

Վկայագրերն իրենց ցանկությամբ վերցրած գյուղաբնակները, սակայն ՀԺ-ի հետ զրույցում փաստեցին, որ այս տարբերակին համաձայնել են այլընտրանք չունենալու պատճառով միայն: Շիրակի վարչական ղեկավար Համլետ Ասատրյանն էլ ասաց, օրինակ իրենց գյուղում 30 անօթեւան ընտանիք կա, 27-ը վերցրել են ԲԳՎ, բայց գյուղում ընդամենը 5 տուն կա վաճառքի: Հիմա 22 ընտանիք փաստի առաջ է  կանգնած: Պետք է տնակը քանդի, գնա այն համայնք, որտեղ բնակարան կկարողանա գնել: Բայց մյուս գյուղերում էլ չկան բնակարաններ, եղածներն էլ բնակության համար արդեն պիտանի չեն: Գյուղաբնակների մեծ մասը Գյումրիում ապրելու ցանկություն չունեն:

«Ես որ Գյումրիում 1 սենյականոց կվարտիռեն առա, ըբը իմ անասուններիս ո՞ւր տանիմ, առանց ըդոնց էլ ես քաղաք ի՞նչ էնեմ, ինչո՞վ ապրիմ, մենք անասնապահությամբ, հողագործությամբ ապրող մարդիկ ենք: 6 մլն 45 հազար են տվել, բայց գյուղում ամենաէժան տունը 25.000 դոլար է: Էս գումարի մեջ բդի տեղավորվենք, վրեն էլ դնենք, որ առնինք: Ուրիշ հարց էլ կա: 32 տարի դոմիկում ենք ապրել, քուր ենք, ախպեր ենք, առանձին ընտանիքներ ենք,  բայց հիմա բդի քանդենք էդ դոմիկը, մենք բազմանդամ ենք, բայց ծրագրով տված է, որ բդի քանդենք պարտադիր: Ես հմի  չիդեմ ինչ բդի էղնի»,- ասաց Սաշա Մուրադյանը:

Շիրակ գյուղից Մնացականն էլ 4 սենյականոց բնակարանի համար 6 մլն 45 հազար դրամ կստանա, բայց արդեն հետաքրքրվել, հասկացել է, եղածը մինչեւ չկրկնապատկի, Շիրակ գյուղում բնակարան գնել չի կարողանալու: Գյուղից չի հեռանա, արդեն ընտանիքով որոշել են, այլ վայրում 0-ից ոչինչ սկսել չեն կարողանա. «Գումարը չի համապատասխանե վաճառքի տներին, 13.000 դոլարի պակաս ունենք, հմի տունըմ կա, տիրոջ հետ բդի պայմանավորվինք, որ մի կերպ վարկով կարողանանք էդ գումարը ճարենք, տանք: Գյուղում էս պահին վաճառվող տները 23.000 դոլար են, բայց իրանք սերտիֆիկատը 12.000 դոլարի են տվել: Մյուս համայնքներ էրտալ չենք կրա, որովհետեւ ըստեղ ծնվել, մեծըցել ենք, մեր գործն ու ապրուստը մեր գյուղում է: Հա, Գյումրիում հնարավոր է 1 սենյականոցըմ առնիմ, բայց ի՞նչ էնեմ»:

Գուսանագյուղում էլ է վիճակը նույնը: 3 սենյականոց բնակարանի համար 5 մլն 239 հազար դրամ արժեցող վկայագիր ստացած տիկին Աստղիկը վերջին 20 օրն անցկացրել է բնակարանի որոնմամբ, անարդյունք: Ասաց՝ 3 չէ, բայց 1 սենյականոց բնակարան կկարողանա գնել Գյումրիում: Գյուղի հետ կապը վաղուց է կորցրել, վերջին 32 տարում Գյումրիում տնակի մեջ է ապրել, էլ Գուսանագյուղ գնալու իմաստ չկա, հետո էլ գյուղում վաճառքի ենթակա բնակարան չկա: Անկախ ստեծված վիճակից՝ երկրի վարչապետից էլ է գոհ, Շիրակի մարզպետից էլ: «Եթե նորից բդի փլված 20 թվի տուն առնիմ, էլ պետք է նորից գնամ Գուսանա էդ քայքայված տներն առնիմ: Ես շատ շնորհակալ եմ մեր վարչապետից ու մարզպետից, որ աջակցեցին, գումար տվեցին, որ մենք կարողանանք բնակարան գնենք, մարդավարի ապրենք»,- ասաց Աստղիկ Մարգարյանը:

Վկայագրեր վերցրած անօթեւան ընտանիքներն ընդամենը 6 ամիս ունեն բնակարանները գտնելու, առք ու վաճառքի գործընթացն ավարտին հասցնելու համար: Ժամկետը խախտողները ստիպված են լինելու մարել վկայագրերը: Անկախ այն հանգամանքից, որ բնակարան ձեռք չեն բերի, պետությունն այդ ընտանիքի նկատմամբ իր պարտավորությունը կհամարի կատարված: Ալբերտ Մարգարյանն ասաց, վկայագրի գումարով նաեւ կարող են հիպոթեկային վարկ ձեւակերպել, տրված գումարը կլինի կանխավճարը, հետո տարիների ընթացքում մնացած վճարումները կանեն, արդյունքում կկարողանան ավելի լավ բնակարաններ ձեռք բերել:

Առաջիկա օրերին ԲԳՎ վերցնելու ցանկություն հայտնած մյուս ընտանիքները եւս կհրավիրվեն Շիրակի մարզպետարան եւ կստանան իրենց վկայագրերը: Բնակարանաշինական տարբերակը նախընտրած գյուղաբնակ 58 անօթեւանները դեռ պետք է սպասեն: Նրանց համար իրականացվելիք շինարարությունը հավանաբար կմեկնարկի գարնանը:

Արմենուհի Մինասյան

Տպել
2462 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց