ԱՀ նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանն արձագանքել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցադրմանը

25/01/2020 schedule15:30

Թող Արցախի նախագահի թեկնածուները ասեն՝ իրենց համար ընդունելի՞ է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հարցադրմանն արձագանքել է Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Աշոտ Ղուլյանը: Ղուլյանը մասնավորապես գրել է. «Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.

  1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
  2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
  3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոգուտ անկախ պետականության:
  4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
  5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:

Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:

Հիշեցնենք, որ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է այսօր՝ Կապան քաղաքում հրավիրած ասուլիսի ժամանակ: «Ասում են կառավարությունը ոչ հայանպաստ քաղաքականություն է վարում Արցախի հարցում ու եթե Արցախում ընտրվի այնպիսի նախագահ, որ դեմ չէ ՀՀ իշխանություններին, ապա դա սպառնալիքներ է ստեղծում Հայաստանի եւ Արցախի համար: Սկսել են թեզ շրջանառել, թե Սերժ Սարգսյանի ժառանգությունը Արցախի հարցում ՀՀ իշխանությունը կորցրել է։ Եկեք նայենք, թե ինչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում։ Վերջերս լրատվականներից մեկում մի հոդված տպվեց, որտեղ փաստաթղթից մեջբերում էր, թե Սերժ Սարգսյանը, որ կետում է թողել բանակցությունները։ Ու նախորդ իշխանությունների կողմից դրա վերաբերյալ հերքում չեղավ։ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի վերաբերյալ ի՞նչ է թողել»,-ասել է վարչապետը:

Տպել
1096 դիտում

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը, «դատարկված» սուպերմարկետներն ու դեղատները

Վիրուսին ձեռ չի տալիս, որ սպանի իր տիրոջը, իրեն ձեռք է տալիս, որ ապրի այդ օրգանիզմում. բժիշկը՝ կորոնավիրուսի մասին

Տավուշի մարզպետարանը եւ Teach For Armenia կրթական հիմնադրամը համագործակցության հուշագիր են ստորագրել

ՀՀ հպարտ քաղաքացու անձնագիր. Նիկոլ Փաշինյանը հրապարակել է «Այո» քարոզչության բուկլետը

Արտաշատի ԲԿ-ում ավելի քան 500 աշխատակիցների աշխատավարձը բարձրացվել է

Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում ձնահոսքի բարձր ռիսկ կա

Գյումրիում կատարված դանակահարությունը բացահայտվել է. 46-ամյա տղամարդուն դանակահարել է 39-ամյա եղբայրը

Արագածոտնի մարզպետը 7 ընտանիքի բնակարանի գնման վկայագրեր է հանձնել

Եվրամիությունն ընդլայնում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները

Գյումրի է վերադարձել հետախուզման մեջ գտնվող Վերա Ա.-ն. նա մեղադրվում է ՀՀ ՔՕ 119-րդ (Խոշտանգումը) և 133-րդ հոդվածներով

Սումգայիթի ջարդերի 32-րդ տարելիցն է. ստահոդ քարոզչությունը տարածվում է ռուսական կայքերով

ՃՈ ուժեղացված ծառայություն Երևանում․ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 11 մեքենա (տեսանյութ)

Օղակաձեւ զբոսայգում այս տարվա կեսերին հանրային սքեյթ-պարկ կունենանք. Հակոբ Կարապետյան

Երևանի բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ փաստաթղթեր կեղծելու և առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու համար. ՔԿ

Կորոնավիրուսով է վարակվել Իրանի փոխնախագահը, մահացել՝ նախկին դեսպանը. երկրում 245 դեպք կա

ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանն ընդունել է GIZ պատվիրակությանը

Վատիկանում Իրանի նախկին դեսպանը մահացել է կորոնավիրուսից

ՌԴ-ում Հայաստանի դեսպանը դատախազություն է դիմել՝ «Независимая газета»-ին պատասխանատվության ենթարկելու նպատակով

ԱԳՆ-ում կորոնավիրուսի համաճարակի կանխարգելման հարցով հանդիպում է կայացել

ԻԻՀ-ում հաշվառված դատարկ տրանսպորտային միջոցների ելքը պահեստի տարածքից կթույլատրվի բացառապես ՀՀ ՃՈ խմբերի ուղեկցությամբ