Իջեւանին պատկերասրահ պե՞տք չէր. արվեստագետները բողոքում են, շենքի երկու հարկը հանձնվել է սոցապին

Իջեւանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Վերնատուն» պատկերասրահում այս օրերին ակտիվ շինարարություն է ընթանում: Շենքի վերանորոգումից հետո հիմնական նպատակը ոչ թե այն որպես մշակութային կոնտրոն շահագործելն է, այլ համալիր սոցիալական ծառայություն մատուցող գրասենյակի ստեղծումը, որը գործելու է աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) ենթակայությամբ:

Իջեւանի համայնքապետարանի որոշմամբ՝ շենքից երկու հարկ հատկացվել է մեկ պատուհանի սկզբունքով համալիր սոցիալական ծառայություն տրամադրող գրասենյակին: Այս որոշումը շատերի զայրույթի պատճառ է դարձել: Ընդ որում, համայնքային պատկանելության շենքը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվել է չորս տարի առաջ: Այդ օրվանից մարզի արվեստագետները մշտապես դժգոհել են, բայց ոչ մի արդյունքի չեն հասել: Բանն այն է, որ «Վերնատուն» պատկերասրահի շենքն այնքան էլ լավ վիճակում չէ, մշակութային կյանքի ակտիվություն էլ առաձնապես չի զգացվում: Սակայն ինչպես արվեստագետներն են փաստում՝ Իջեւանի համայնքապետարանը պատկերասրահը զարգացնելու եւ աշխուժացնելու փոխարեն գնաց ամենահեշտ եւ շատերի համար անընդունելի ճանապարհով:

Իջեւանի պատկերասրահի շենքային պայմանները վատթար են, ցուցանմուշ հանդիսացող բազմաթիվ նկարներ ոչ թե պատից կախված են, այլ սրահի անկյուններում դրված:

2019 թվականի նոյեմբերից Իջեւանի «Վերնատուն» պատկերասրահի տնօրենի պաշտոնը զբաղեցնող Հայկ Ասիլյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հայտնեց, որ շենքի փոխանցումը շենքը վերանորոգելու միակ տարբերակն էր: Քաղաքապետարանը այդքան հնարավորություն չուներ: Տնօրենը նաեւ նկատեց, որ պատկերասրահը համալրված չէ անգամ մշտական ցուցադրության նկարներով: «Առաջին հարկում երբեմն ցուցահանդեսներ էինք անում, երկրորդում՝ քիչ քանակությամբ նկարներ կան՝ մշտական ցուցադրության»,- ասաց նա: Ասիլյանը նկատեց, որ տարվա մեջ մոտ 4 անգամ են ցուցադրություն իրականացնում, սակայն դա էլ մարդաշատ չի անցնում, դպրոցների աշակերտներն են լինում եւ որոշ հրավիրված մարդիկ: Մնացած օրերին պատկերասրահ այցելուների թիվը մեղմ ասած սակավ է:

«Երկրորդ հարկը էլի մերն է լինելու, այդտեղ ցուցադրություններ կանենք: Առանձնապես արժեքավոր նկարներ էլ չկան, որ դնենք մշտական ցուցադրության, խորհրդային տարիներից մնացած կարներ են»,-ասաց նա:

Իջեւանի քաղաքաշինության եւ տարածքային զարգացման բաժնի պետ Արթուր Այդինյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց, որ պատկերասրահը դրանից չի տուժելու, այլ ընդհակառակը: Առաջին հարկն ու երրորդ՝ մանսարդային հարկն է տրամադրվել ԱՍՀՆ-ին: «Պատկերասրահը վերանորոգված շենքում կլինի, որը, եթե մեր հնարավորություններին նայեինք, գուցե դեռ երկար ժամանակ չունենայինք: Բացի դա, քանի որ այցելությունների մեծ թիվ չունենք, գուցե համալիր կենտրոնը նպաստի բնակիչների հոսքին»,- հույս հայտնեց Արթուր Այդինյանը:

Նրանից հետարքրվեցինք, թե Իջեւանում այլ՝ ավելի հարմար տարածք չի՞ եղել ԱՍՀՆ-ին տրամադրելու համար: Ասաց, որ համայնքին պատկանող կիսակոռույց շենք են ունեցել, որն արդեն օտարվել է: «Այն ժամանակ առաջարկեցինք, որ այդ տարածքը վերանորոգվի, չհամաձայնվեցին: Ամենահարմարը պատկերասրահի շենքն է: Եվ բացի դա՝ մանսարդային հարկը երբեք չի էլ օգտագործվել, իսկ առաջին հարկը միայն ցուցադրությունների ժամանակ»,- նկատեց Այդինյանը:

Համալիր կենտրոնի ստեղծման համար հատկացվել է 250 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ՀԺ-ին հայտնեց, որ համալիր կենտրոն ստեղծելու համար առաջարկել էին տարածք, որը սեյսմակայուն չի եղել, դրանից հետո մոտ 6 ամիս սպասել են, սակայն այլ առաջարկ իրենց չի ներկայացվել:

Շենքի առաջին հարկն, ըստ նրա, լինելու է համալիր սոցիալական կենտրոնի ընդունարան, որտեղ տեղակայվելու են բոլոր ծառայությունները, երկրորդ հարկը, որը գտնվում է, մեղմ ասած, վատ վիճակում, նախարարության հաշվին վերանարոգվելու է, որպեսզի տրամադրվի պատկերասրահին:

«Իմ համոզումն է, որ արվեստը միայն էլիտաների մենաշնորհը չէ, եւ որպեսզի արվեստը դառնա մշակույթ, պետք է, որ տարբեր խավերի մարդկանց հոսքեր լինեն»,- ասաց նա: Գասպարյանը նաեւ կարծիք հայտնեց, որ այս որոշմամբ կստեղծվի մի շենք, որը սոցիալական ծառայություններ մատուցելուց բացի նոր կյանք կհաղորդի Իջեւանի մշակութային կյանքին:

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 2019 թվականին հրապարակել է մի փաստաթուղթ, որտեղ մանրամասն ներկայացված է, թե շինարարական աշխատանքների անցկացման վայրում ինչ գործողություններ են իրականացվելու: Լինելու է 3-րդ հարկի կիսակառույց ձեղնահարկի կոնստրուկցիաների ապամոնտաժում եւ կառուցում, քանդման աշխատանքներ, ներքին եւ արտաքին ինժեներական ցանցերի կառուցում, դռների  տեղադրում, արտաքին դռների եւ պատուհանների տեղադրում, միջնորմների կառուցում, ինչպես նաև ներքին եւ արտաքին հարդարման աշխատանքներ, ներքին եւ արտաքին ենթկառուցվածքների մոնտաժ, հարակից տարածքի մասնակի բարեկարգում:

Փաստաթղթում նաեւ նշվում է, որ համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի համար հատկացված շինությունը գտնվում է Իջևանի քաղաքային համայնքի կենտրոնական մասում՝ զբոսայգում, շրջակայքում կան առեւտրային կրպակներ: Դեպի կենտրոն ճանապարհը ասֆալտապատ է: Տարածքում շինարարությանը խոչընդոտող ծառեր եւ թփեր չկան:

«Շինարարական  աշխատանքների  ընթացքը չի խանգարի 2-րդ հարկում գործող պատկերասրահի գործունեությանը, քանի որ դեպի 3-րդ հարկ տանող աստիճանավանդակը առանձին է: Շինարարական  աշխատանքների ընթացքը չի խանգարի նաեւ հարակից առեւտրային կրպակների բնականոն գործունեությանը: Ծրագրի բնապահպանության գծով եւ սոցիալական երաշխիքների մասնագետները այցելել են տարածք եւ իրականացրել են նախնական հետազննություն»,- նշվում է փաստաթղթում:

Տպել
1714 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ