Տիգրան Խաչատրյանն ընդունել է Համաշխարհային բանկի առաջատար փորձագետներին

06/02/2020 schedule21:45

ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի Doing Business բարեփոխումների թիմի անդամ Ալեխանդրո Էսպինոսա-Վանգին՝ քննարկելու «Գործարարություն» զեկույցի մեթոդաբանական հարցերը, ինչպես նաև Բանկի աջակցությունը Հայաստանի գործարար միջավայրին ուղղված բարեփոխումների հետագա աշխատանքներում։ Այդ մասին տեղեկացնում է էկոնոմիկայի լրատվական ծառայությունը։

Տիգրան Խաչատրյանը ողջունել է հյուրերին և գոհունակություն հայտնել զեկույցին առնչվող աշխատանքների հերթական փուլի մեկնարկի առթիվ, որի շրջանակում Համաշխարհային բանկի խմբի առաջատար փորձագետներն այս օրերին անմիջական և հեռուստակապի միջոցով Հայաստանում հանրային ոլորտի առանցքային շահագրգիռ կողմերի հետ քննարկումներ են անցկացնում: Նախարարը շնորհակալություն է հայտնել կազմված խորհրդատվական զեկույցի  համար, որն օգտակար ուղեցույց  է առկա ռեսուրսները հասցեական ուղղելու արդիական խնդիրների լուծմանը, ինչպես նաև հետագա աշխատանքների կազմակերպման համար:

Տիգրան Խաչատրյանը նշել է,  որ Բանկի ամենամյա գնահատումը կարևոր է ոչ միայն այլ երկրների հետ համեմատության տեսանկյունից, այլև խիստ նշանակալի միջավայրային տեսանկյունից` ճիշտ և իրատեսական պատկեր ստանալու առկա խնդիրների վերաբերյալ` հաշվի առնելով աշխարհում ընդունելի համապատսխան կարգավորումները: Նախարարը տեղեկացրել է, որ զեկույցին համապատասխան բարեփոխման օրակարգը կկազմվի ոչ թե ամենամյա պարբերականությամբ, այլ միջնաժամկետ և երկարաժամկետ գործողությունների մշակման եղանակով:

Ալեխանդրո Էսպինոսա-Վանգը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման և արդյունավետ քննարկումների համար, առանձնացրել այն հարցերը, որոնք այս փուլի օրակարգում են։

Տպել
524 դիտում

Մահացել է Լեւոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոլին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը հայ-ադրբեջանական սահմանին ռազմական միջադեպի վերաբերյալ

Կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված դեպքով ծանր վիճակում գտնվող 2 պացիենտի մոտ դրական դինամիկա կա. Թորոսյան

Իրաքի նոր վարչապետը կոչ է արել վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները

ԵՄ-ն 37 միլիարդ եվրո կտրամադրի կորոնավիրուսի համաճարակից տուժած իր անդամներին՝ վերականգնման համար

Վիրավորում ստացած երկու զինծառայողի վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում. Շուշան Ստեփանյան

Տիգրան Խաչատրյանը հանդիպել է վերամշակող ընկերությունների ներկայացուցիչներին

Ասկերանում մեկնարկել է բժշկական դիմակների պատրաստման գործընթացը. 1500 դիմակ արդեն պատրաստ է

Գյումրեցիները Շիրակ գյուղից գողացած անասունը վաճառել են Արմավիրի մարզում

Ոսկեւանում վիրավորում ստացած երեխային տեղափոխում են Երեւանի «Սուրբ Աստվածամայր» ԲԿ. Ալինա Նիկողոսյան

Շուրջ 250 մարդ դուրս է եկել մեկուսացումից

Վրաստանում պարետային ժամ և կարանտին է սահմանվում երկրի ողջ տարածքում. 21:00-ից հետո դուրս գալ արգելվում է

Պարետը 6 ժամով 5 տնտեսվարողի գործունեությունն արգելելու որոշում է կայացրել

Ucom-ը դարձնում է հեռավար ուսուցումը հասանելի բոլորի համար

Գնդակը նախ դիպել է պատին, այնուհետեւ՝ երեխային․ Տավուշի մարզպետը՝ ոսկեւանցի երեխայի մասին

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. ԱԻՆ

Ադրբեջանական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ. թեթեւ վիրավորում է ստացել երկու զինծառայող

Անցկացվել է ցուցադրական մարտավարական զորավարժություն . ՊՆ

Ուսուցիչների եւ աշակերտների համար համակարգչային սարքերի հավաքագրմանը միացել են ե՛ւ անհատներ, ե՛ւ կազմակերպություններ

ԿԲ նախագահի պաշտոնում «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Մարտին Գալստյանի թեկնածությունը․ Մանուկյան