Իրանում այսօր ընտրություններ են. 6 հայ թեկնածու ընտրապայքարի մեջ է

Իրանում փետրվարի 21-ին անցկացնում են 11-րդ գումարման Մեջլիսի ընտրությունները: Իրանի Մեջլիսն ունի 290 անդամ, որից 5-ը ներկայացնում են կրոնական փոքրամասնությունները: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է Իրանի խորհրդարանի գործող պատգամավոր Կարեն Խանլարյանը, խորհրդարանում հայտնվելու մրցակցությունը բավական մեծ է, մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր տեղի համար պայքարում է 50 թեկնածու: Քաղաքական ուժերից բացի, պայքարում են նաև անհատ գործիչներ:

Հայ համայնքին խորհրդարանում հատկացված է երկու տեղ: Կարեն Խանլարյանը նշել է, որ մեկ տեղը՝ հարավային, մյուսը հյուսիսային իրանահայության համար է:

«Հյուսիսային հատվածում մեկ տեղի համար պայքարում է 4 հայ թեկնածու՝ Արա Շահվերդյանը, Ալբերտ Պողոսյանը, Արիս Շահբազյանը, Սևան Սոհրային: Հարավային հատվածում մեկ տեղի համար պայքարում են Ռոբերտ Բեգլարյանն ու Էմին Հովսեփը»,- ասել է Կարեն Խանլարյանը:

Այս ընթացքում հայ թեկնածուները հանդիպել են ընտրողների հետ, ներկայացրել իրենց ծրագրերը: Շեշտադրումները հետևյալն են՝ համայնքային կառույցների պահպանում, իրավունքների պաշտպանություն, համայնքային խնդիրների լուծում, Հայոց ցեղասպանության ճանաչում և այլն:

Խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցողների թիվը 58 միլիոն է, որից 30 միլիոնը տղամարդիկ են, իսկ 28 միլիոնը՝ կանայք: Ընտրություններին առաջին անգամ մասնակցողների թիվը 3 միլիոն է: Բարեփոխական մի քանի կուսակցություններ ընտրություններին մասնակցում են «Իրանի համար» դաշինքով: Պահպանողականների մոտ միավորում չկա, նրանք ընտրություններին մասնակցում են առանձին ցուցակներով:

Տպել
1642 դիտում

Թևան Պողոսյանը վարակվել է կորոնավիրուսով եւ մեկուսանում է

Երեւանում 15 մլն դոլարի ներդրմամբ հիվանդանոց է հիմնվելու․ Երեւանի ավագանին հավանություն տվեց

Արցախ է բերվել Հայոց բանակի Աշոտ Երկաթի խաչը. այդ խաչով օրհնության կարգ է կատարվել

Մեր բանակի կանայք (լուսանկարներ)

Հայոց պետականության պաշտպանները. նոր լուսանկարներ առաջնագծից

Հաստատվել է կորոնավիրուսի 1234 դեպք. 1 օրում 10 մահ է գրանցվել

Արգենտինահայերը բողոքի ակցիա են իրականացնում հորդառատ անձրեւի տակ (տեսանյութ)

Հյուսիսային ուղղությամբ հակառակորդը կիրառում է ավիացիա և հրետանի, հարավում ծանր մարտեր են. ՊՆ

Դեսպանների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպում է կայացել Արցախի դեմ ագրեսիայի թեմայով. ԱԳՆ

Խոցել են տանկ, գրավել հակառակորդի դիրք, ոչնչացրել մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն. մեդալի արժանի հրետանավորները

Մեծավան գյուղի երեխաները 68.000 դրամ են հավաքել ու տարել համայնքապետարան՝ հիմնադրամին փոխանցելու համար

Գիշերը ինտենսիվ մարտեր են ընթացել հատկապես հարավային ուղղությամբ. ՊԲ

Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է

Արցախի ՊԲ-ին հաջողվել է խոցել թուրքական արտադրության Bayraktar TB2 տեսակի ԱԹՍ (տեսանյութ)

ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում քննարկել են Արցախում հրադադարի պահպանման վերահսկողության հարցը

Ֆրանսիայի Վիեն քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի ճանաչման բանաձև

Միջազգային կառույցները ողջ եղելությունը պետք է արձանագրեն՝ ֆիզիկապես լինելով Արցախում. Արման Թաթոյան

Լավրովի նշած «վերահսկման մեխանիզմները» անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման են հրադադարի համար

Մահ ու պայքար՝ Լեռնային Ղարաբաղում. սարսափելի պատերազմի ռազմաճակատից. The New York Times-ի անդրադարձը

Այսօր ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են 5 անօդաչու թռչող սարք (տեսանյութ)