ՊՊԾ-ից գրություն ենք ստացել. Դատական դեպարտամենտի ղեկավարը բացատրում է՝ ինչու Սարգսյանը դատարան մտավ ծառայողական մուտքով

Դիզվառելիքի գործով դատավարությանը մեղադրյալի կարգավիճակով ներկայացած Սերժ Սարգսյանն այսօր դատարանի դահլիճ մուտք գործեց ծառայողական մուտքից: ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն էր պատճառը: Ստորեւ մեր զրույցը Փոլադյանի հետ.

- Պարոն Փոլադյան, Սերժ Սարգսյանն ինչո՞ւ ծառայողական մուտքով մտավ դատական նիստերի դահլիճ: Ի՞նքն էր այդպես ցանկացել:

- Մենք գրություն ենք ստացել ՊՊԾ-ից, եւ փորձել ենք բոլորի անվտանգությունը ապահովել: Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը՝ փորձել ենք ապահովել ՀՀ նախկին նախագահի անվտանգության մասով:

- Մյուսները չե՞ն ցանկացել, թե՞ դուք չեք տեսել անհրաժեշտություն:

- Որ պահին որ ՊՊԾ գունդը խնդիր տեսավ մյուսների անվտանգության հետ կապված՝ կփորձենք նաեւ մյուսների մուտքը եւս առավել անվտանգ ապահովել դատարանի դահլիճ:

- Նկատի ունեմ Սերժ Սարգսյանը թիկնապահներով էր, իսկ Սերգո Կարապետյանն, օրինակ, առանց թիկնապահների էր եւ դահլիճ մտավ «ամոթ» վանկարկումների ներքո: Չե՞ք կարծում, որ ավելի շատ նրա անվտանգության հետ կապված խնդիր կար:

- Ես շնորհակալ եմ ձեր դիտարկման համար: Հաջորդ դատական նիստին կփորձենք դիտարկել նաեւ ձեր կողմից բարձրացված մեսիջը եւ ապահովել նաեւ Սերգո Կարապետյանի լրացուցիչ անվտանգության հարցը, որպեսզի էդպիսի վանկարկումների տեղիք չտանք:

- Բայց իմ մեսիջը կարեւո՞ր է, թե՞ պետք է լինի գրավոր դիմում:

- Մեզ համար կարեւոր է յուրաքանչյուր քաղաքացու, մասնավորապես լրագրողական համայնքի արձագանքը, որպեսզի հետեւություն անենք ինքներս մեր ծառայությունից: Խոսքը մեր՝ դատական դեպարտամենտի եւ կարգադրիչների ծառայության մասին է:

- Պարոն Փոլադյան, համարվում է, որ դահլիճի ծառայողական մուտքով մտնելը ավելի անվտա՞նգ է:

- Դուք էդպես չե՞ք համարում:

- Նկատի ունեմ՝ անվտանգության երաշխիք ասելով դա՞ նկատի ունեն:

- Նաեւ դա է նշանակում, հնարավոր է նշանակի նաեւ, որ օրինակ բազմաքանակ ծառայությունից խնդրենք մարդիկ գան, պատ շարեն, անվտանգություն ապահովեն, սկզբնամուտքից մուտք ապահովենք: Բայց որպեսզի խուսափենք թե քաղաքացիներին, թե ձեզ նեղություն տալուց, փորձել ենք ապահովել ավելի հանգիստ տարածքով՝ հետնամուտքով: Ինչո՞ւմն է խնդիրը՝ ուզում եմ հասկանալ:

- Ուրիշ ի՞նչ միջոցներ էին ձեռնարկվել անվտանգության համար:

- Այդ պահին համարել ենք դա բավարար միջոց, մեր փակ գոտով մտցրել ենք:

- ՊՊԾ-ի գրությունը բոլոր նիստերի՞ն է վերաբերել, թե՞ միայն առաջին:

- Ես կարծում եմ բոլոր նիստերին վերաբերել է:

Դիզվառելիքի գործով ամբաստանյալների անվտանգության մասով փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ Պետական պահպանության ծառայության ղեկավարի պաշտոնակատար Գեւորգ Մովսեսյանից: Վերջինս խնդրեց հարցը գրավոր ուղղել:

Հիշեցնենք, որ այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է դիզվառելիքի գործով առաջին դատական նիստը:

Մեղադրյալի կարգավիճակում է 5 անձ: Նրանցից 4-ին՝ Սերժ Սարգսյանին, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին եւ նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):

Տպել
5477 դիտում

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել