Համայնքային գույքը գողանալու եւ վնասելու դեպքում քաղաքացիները կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության

Վերջերս համացանցում տարածվել է տեսանյութում, որում անհայտ անձինք գողանում են Արշակունյաց պողոտա - Գարեգին Նժդեհ փողոցների ստորգետնյա անցումի լամպերը: 

«Անընդհատ քաղաքացիներից զանգեր էինք ստանում, որ անցումը լուսավորված չէ: Շաբաթը մեկ քանի անգամ նոր լամպեր էին տեղադրվում «Երքաղլույս» ընկերության կողմից: Սակայն ահազանգերը շարունակվում էին»,- պատմել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը:

Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքով այժմ զբաղվում են իրավապահները: Այսօր տարածքում նաև հերթապահություն է իրականացնում ոստիկանությունը: Սա համայնքային գույքը գողանալու կամ վնասելու միակ դեպքը չէ:
«Մոտ մեկ շաբաթ առաջ Կոմիտասի անվան զբոսայգում քաղաքացիները կոտրել էին աղբամաներն ու թափել աղբը»,- ասել է Ռազմիկ Մկրտչյանը:

Անցած տարի ու նաև այս օրերին շատ են քաղաքային աղբարկղերն ու աղբամաններն այրելու դեպքերը: Անզգուշություն, թե՞ դիտավորություն: Երկու դեպքում էլ օրենքը պատասխանատվություն է սահմանում, այդ թվում՝ քրեական:
«Բացի այն, որ ամբողջությամբ պետք է վերականգնվի պատճառված վնասը, եթե պարզվում է, որ այն գերազանցում է 5 հազար դրամը, ապա, դիմումի հիման վրա, կարող են հարուցվել քրեական գործեր»,-մանրամասնել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի առաջին բաժանմունքի պետ, ոստիկանության մայոր Նարեկ Խաչատրյանը:

2019 թվականին ոստիկանությունը Երևանում արձանագրել է պետական գույքի գողության և վնասելու 41 դեպք, բացահայտվել է 13-ը:

2020-ի 6 դեպքերից 3-ը բացահայտված են: Դրանց մի մասը եղել է անզգուշության հետևանքով, մի մասը՝ դիտավորությամբ: Հիմնական թիրախները ստորգետնյա անցումներն են, վերելակները:

«Ոստիկանության ծառայությունների կողմից իրականացվում է նաև ամենօրյա հսկողություն: Տեղական ինքնակառավարման մարմինների հետ քննարկում ենք նաև որոշակի վայրերում տեսախցիկների տեղադրման անհրաժեշտությունը»,- հավելել է Նարեկ խաճատրյանը:
Քաղաքային գույքը՝ ճանապարհային նշանները, հենապատերն ու եզրաքարերը հաճախ վնասվում են անզգույշ վարորդների պատճառով և ճանապարհային վթարների ժամանակ:

Երևանի քաղաքապետրանը հորդորում է քաղաքացիներին խնամքով օգտագործել և պահպանել քաղաքին պատկանող գույքը. չէ՞ որ այն ձեռք է բերվում նաև քաղաքացիների վճարումների շնորհիվ և ծառայում է բոլորին:

Տպել
1790 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը