Գյումրիից Երևան երեկ երեխա տեղափոխվել է, բայց կորոնավիրուս չի հայտնաբերվել. Շիրակի մարզում խուճապ չկա. Տիգրան Պետրոսյան

Շիրակի մարզպետարանի հենց մուտքում նախ ախտահանում են ձեռքերն, այնուհետ մտնում ներս: Մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ սա յուրաքանչյուրի անձնական պատասխանատվությունն է, եւ անհրաժեշտ է, որ կորոնավիրուսի մասին խոսելուց բացի, մարդիկ անընդհատ այս մասին հիշեն թե՛ աշխատավայրում, թե՛ տանը:

Մարզում խուճապ չկա, առիթն էլ չկա, սակայն զգոնության բարձր աստիճան է հայտարարված պատասխանատու բոլոր օղակների մոտ: Հանգստյան օրերին պոլիկլինիկաներում սահմանված է հերթապահություն: Բուժհաստատությունները եւս բերված են պատրաստվածության բարձր մակարդակի:

Տիգրան Պետրոսյանը նաեւ պատասխանատու ձեւով հայտարարեց, որ այս պահին Շիրակի մարզում չկա տեղեկատվություն, որը թաքցվել է եւ հայտնի է միայն պատասխանատու օղակներում:

Այն, որ երեկ լուրեր էին շրջանառվում, թե  Գյումրիից մեկ անչափահաս եւ Շիրակի պետհամալսարանից էլ ուսանողներ են տեղափոխվել Երեւան կորոնավիրուսի կասկածով, հերքվել է: Ուսանողի մասին խոսակցութուններն ընդհանրապես իրականությանը չեն համապատասխանում, իսկ երեխան, իրոք տեղափոխվել է: «Այդ երեխան, որի մասին խոսվել է, մի քանի շաբաթ ունեցել է ախտանիշներ, սակայն հնարավոր չի եղել վերջնական, հստակ բժշկական եզրակացություն տրամադրել: Այս իրավիճակում նաեւ կորոնավիրուսի թեստավորում է անցել, արդյունքը եղել է բացասական: Երեխայի մոտ ինչ-որ ինֆեկցիոն հիվանդություն է, բայց ոչ կորոնավիրուս»,- վստահեցրեց մարզպետը:

Գյումրու դեղատներում լուրջ խնդիրներ չկան դիմակների, ախտահանող նյութերի եւ այլ բժշկական պարագաների հետ կապված: Այն դեղատները, որոնք երեկ չեն ունեցել նշված ապրաքներն, արդեն այսօր ներկրմանն են սպասում: Սպասում էին, որ մինչեւ երեկո կունենան: Շիրակի մարզպետի հանձնարարականով ցուցում է տրվել, որ բոլոր փոխադրամիջոցներում իրականացվեն ախտահանման պարբերական աշխատանքներ: Բավրայի անցակետում եւ «Շիրակ» օդանավակայանում շարունակվում է հսկողության խիստ ռեժիմի պահպանումը:

Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի, կորոնավիրուսի առումով ռիսկային գոտուց վերադարձած մարդիկ Շիրակի մարզ մտնելու պահից գտնվել են մասնագետների ուշադրության կենտրոնում են: Մինչ օրս նրանք հսկվում են, սակայն առաջիկայում այդ մարդկանց թիվը կտրուկ կնվազի, քանի որ լրանում է հսկողության տակ գտնվելու ժամկետը. «Ռիսկեր, իհարկե, կան: Հենց դրանք հաշվի առնելով էլ այսօր հանդիպել եմ բոլոր պատասխանատու օղակների ղեկավարների, հաստատությունների ներկայացուցիչների հետ, մշակել ենք ընդհանուր գործողության պլան, լրացրել առկա տեղեկատվական բացն ու մեկ ընդհանուր հայտարարի ենք եկել, որ խուճապի մատնվելու առիթ չկա, սակայն ակնդետ պետք է հետեւել յուրաքանչյուր փոփոխության, արձագանքել արագ, ուշադրությունից ոչինչ բաց չթողնել»։

Տիգրան Պետրոսյանն ընդգծեց, որ պետք է հետեւել միայն պաշտոնական լրատվությանը, այլ ոչ թե խուճապային վերնագրերով ինչ-որ հրապարակումների: Լրագրողներին էլ հորդորեց ասելիքն ասել ուղիղ, առանց հատուկ ենթատեքստերի: «Ինչքան քիչ խուճապ, այնքան մեծ զգոնություն»,- վստահ է մարզպետը:

Տպել
3444 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց