Խստացումներ կլինեն, բայց դա այն ցանկալի մեթոդը չէ, որին մենք պետք է ձգտենք․ Ալեն Սիմոնյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստը քիչ առաջ ավարտվեց։ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քննարկվել են կորոնավիրուսի հետ կապված հարցեր։ Նա շեշտեց, որ քննարկվել են տարբեր հնարավոր սցենարներ, թե ինչ է հնարավոր անել վատ զարգացման, միջին եւ լավ զարգացման դեպքերում։ Սիմոնյանի պնդմամբ՝ այդ գործողություններն արվում են անընդհատ՝ անկախ նիստերից։

Անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի այսօրվա հայտարարությանը, թե պետությունը պարտավոր է վճարել պարապուրդի մեջ գտնվող քաղաքացիներին, Սիմոնյանն ասաց, որ քաղաքական մեկնաբանություններն անելը եւ, ընդհանրապես, գնահատականներ շռայլելը այս ժամանակաշրջանում սխալ է։ «Աշխարհը նման իրավիճակ չի ունեցել եւ փորձ չունի։ Նույնիսկ Անգլիայի վարչապետն է հայտարարություն անում, որը հետագայում նոր ինֆորմացիան գալուն պես մեկ այլ գործողության է բերում, ուստի կարծում եմ, որ պարոն Ծառուկյանի արտահայտությունները, կամ որեւէ քաղաքական գործչի գնահատականների մասին խոսելը, շտապելը սխալ է»,- ասաց ԱԺ փոխխոսնակը։

Նա նշեց նաեւ, որ նիստի ընթացքում խոսվել է լրատվամիջոցների սահմանափակումների կրճատման մասին, բայց եւ հավաստիացրեց, որ այսօր իշխանությունն այնքան բաց է, որ որեւէ սահմանափակումների մասով խոսելն ու անհանգստանալն անտեղի է։ «Մենք ունենք դեպք, որ ադրբեջանցի հակերները կոտրել են հայ օգտատիրոջ էջն ու փորձել են խուճապ տարածել։ Իսկ ցենզուրան վերաբերում է կորոնավիրոուսին, եւ վերջինիս հետ կապված ամբողջ ինֆորմացիան իշխանությունը րոպեների ընթացքում տեղեկացնում է հանրությանը, ուստի կարծում եմ՝ անհանգստությունը մի քիչ ուրճացված է»,-ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ Հաայաստանը մտնում է այն երկրների ցանկի մեջ, որոնք ինֆորմացիոն առումով ամենաբացն են։ Նա ասաց նաեւ, որ շատ երկրներ թաքցնում են տարբեր ինֆորմացիաներ, որը Հայաստանը չի անում նաեւ այն պատճառով, որ դրա իմաստն ուղղակի չկա։

Հարցին, թե խստացումներ նախատեսվու՞մ են առաջիկայում, Սիմոնյանը պատասխանեց, որ եթե խստացում է արվում որեւէ բանի հետ կապված, պետք է արդարացված լինի։ «Մենք պետք է լինենք զգույշ, բայց միեւնույն ժամանակ մտածենք, թե ինչպես ենք շարունակելու մեր կյանքը։ Խստացումներ արվում են եւ կարվեն ըստ անհրաժեշտության, բայց դա այն ցանկալի մեթոդը չէ, որին մենք պետք է ձգտենք»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։

Տպել
729 դիտում

Իքս մարդը բարեգործություն է արել, որի գովազդային գինը կպանահջեր ավելի մեծ գումար․ Նիկոլ Փաշինյան

3 օր առաջ իմ աչքերով տեսել եմ ռազմաարդյունաբերական համալիրի մի նմուշ, որին մի քիչ հեշտ չէր հավատալ․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանյան գրանցումով ինքնաթիռներն Աֆրիկայում ներգրավված են եղել ապօրինի գործունեության, զենքի վաճառքի մեջ. վարչապետ

Օժանդակություն ստանալու համար կինը մարտի 30-ի դրությամբ պետք է լինի առնվազն 12, առավելագույնը 34 շաբաթական հղի

Բոլորը սկսել են հավատալ, որ իմբիրը կորոնավիրուսի պատվաստանյութ է, դրա համար էլ անվերահսկելիորեն թանկացել է․ վարչապետ

Դա ինձ համար կլինի բարոյական ավարտ. Փաշինյանը՝ նախկին իշխանություններին նմանվելու, նրանց թալանածը հետ բերելու մասին

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական» համերգը Լոս Անջելեսից. Կառավարության ուղիղ եթերում

Ճամբարակում այս տարի կրկնակի կավելանա գարնանացանը

Տնտեսական փլուզումները բացելու են հնարավորություններ․ Նիկոլ Փաշինյան

Ապրիլյանի հանձնաժողով են հրավիրվել Յուրի Խաչատուրովն ու Սերժ Սարգսյանը. դա կլինի աշխատանքների կուլմինացիան

Ես չեմ ասում՝ Արցախի ընտրությունները կատարյալ են եղել. Փաշինյանը պատասխանեց հարցին՝ ինչո՞ւ է աչք փակում կեղծիքների վրա

Աննախադեպ իրավիճակը թելադրեց շտապ լուծումներ գտնել. դատավորը՝ էլեկտրոնային դատավարության մասին

Գործատուի կողմից տրամադրվող տեղեկանքը ենթարկվել է որոշակի փոփոխությունների. պարետի որոշումը

Արցախում ՀՀ-ից ժամանած երկու քաղաքացիներ են մեկուսացվել. նրանց թեստերի պատասխանները կստացվեն վաղը

Մոտ 550 հազար դոլարի ներդրում ենք արել՝ Հայաստանում թեստերի տեղական արտադրություն ունենալու համար․ ՀՀ վարչապետ

Մասնագիտական պատրաստության պարապմունք է անցկացվել 3-րդ զորամիավորումում. ՊՆ

Կրակոցներ Երևանում. մոտ 40 տարեկան տղամարդը հրազենային վնասվածքներով հիվանդանոցում է

Եթե պարգեւավճարներն ուղղվեին թոշակների բարձրացմանը՝ դրանք կբարձրանային 165 դրամով. վարչապետը հաշվարկ ներկայացրեց

Եթե բոլորին տանք օգնություն, կնշանակի, որ ռեսուրսը օգտագործում ենք նաեւ նրանց համար, որոնք դրա կարիքը չունեն․ վարչապետ

Արմավիրում գյուղատնտեսական աշխատանքներն ակտիվորեն շարունակվում են