Երևան
12 °C
Կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ տեղեկություններն ու գնահատականները երբեմն տրամագծորեն հակադիր են։ Տեսակետներ կան, որ վարակը դեռ երկար է շարունակվելու, և աշխարհի բնակչության մոտ կեսն անխուսափելիորեն վարակվելու և բուժվելու է, բայց տեսակետ կա նաև, թե սա ընդամենը հերթական, ոչ այնքան վտանգավոր վիրուս է, որի շուրջ արհեստականորեն ահավոր աժիոտաժ է բարձրացվել՝ ինչ-ինչ աշխարհաքաղաքական նպատակներով։ Այսպես թե այնպես՝ անկախ նրանից, թե որքանով է վտանգավոր կորոնավիրուսը, և որքանով է լուրջ այս ամենը զուտ առողջապահական տեսանկյունից, ակնհայտ է, որ համաճարակի սոցիալական, տնտեսական, կրթական ու մշակութային հետևանքները չափազանց լուրջ են, հետևաբար՝ հասարակությունը ևս պիտի ամենայն լրջությամբ վերաբերվի նոր իրողություններին։ Մեր լրջության աստիճանով է պայմանավորված ոչ միայն այն, թե որքան ժամանակում կհաղթահարենք կորոնավիրուսը, այլև այն, թե ինչ կորուստներով դուրս կգանք այս իրավիճակից՝ հատկապես սոցիալ-տնտեսական ու կրթական ոլորտներում։
Սրա թիվ մեկ պատասխանատուն, իհարկե, իշխանություններն են, և նրանք կարծես թե ամենայն լրջությամբ են մոտենում իրավիճակին ու բավականին կտրուկ քայլերի են դիմում, որոնք, վստահաբար, կարճ ժամանակում կտան իրենց արդյունքը։ Բայց ակնհայտ է նաև, որ միայն կառավարության քայլերն ու արտակարգ իրավիճակով պայմանավորված կարգավորումները բավարար չեն, հանրության տարբեր շերտերը նույնպես պիտի ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենան ստեղծված իրավիճակին։ Ի վերջո հնարավոր չէ ամեն ինչ կարգավորել միայն օրենքներով, օրենքի և իրականության միջև միշտ էլ մնում է փոքրիկ մի տարածություն, որտեղ պիտի գործի մարդկանց ինքնագիտակցությունը։ Միայն մի քանի օրինակներ բերենք։
Կարող է այնպես ստացվել, որ դպրոցների և բուհերի հեռավար դասերը շարունակվեն, ասենք, ևս մի քանի ամիս։ Բայց առայժմ աշակերտների և ուսանողների մեծ մասը հեռավար դասերն ընկալում է որպես ինչ-որ զավեշտալի արկած ու մատների արանքով է նայում դրանց։ Հասկանալի է, չէ՞, որ եթե այս վիճակը երկար շարունակվի՝ հետագայում այդ կրթական բացը լրացնելը շատ բարդ է լինելու, եթե ոչ անհնարին։ Մինչդեռ շատ դեպքերում հեռավար դասերի ժամանակ աշակերտների ծնողները տանն են լինում, ու ցանկության դեպքում նրանք կարող էին ստիպել, որ աշակերտները, հակառակը, շատ ավելի լրջորեն մոտենան դասերին։ Սա խաղ չէ, սա հարց է, որը վերաբերում է հանրակրթությանը, այսինքն՝ ռազմավարական խնդիր է։
Մի ուրիշ օրինակ բերենք։ Շատ տնտեսվարողներ, օգտվելով առիթից, կտրուկ թանկացրել են որոշ ապրանքատեսակներ ու գերշահույթներ են ստանում, քաղաքացիներն էլ դժգոհում են, թե ինչո՞ւ կառավարությունը կտրուկ քայլերի չի դիմում ու չի արգելում արհեստական թանկացումները։ Կառավարությունն, իհարկե, կարող է այդպես վարվել, բայց եթե հատուկ որոշմամբ արգելվի, ասենք, ալկոգել վաճառել 500 դրամից բարձր գնով, այդ ապրանքը պարզապես կանհետանա խանութներից ու կվաճառվի «տակից»՝ շատ ավելի բարձր գնով։ Այլ կերպ ասած՝ արգելելով խնդիրը չի լուծվի։ Ուրիշ բան, որ տնտեսվարողներն իրենք պիտի չօգտվեն իրավիճակից, առավել ևս՝ որ գերշահույթներ այսպես թե այնպես ստանալու են (եթե մինչև կորոնավիրուսը օրական վաճառում էին, ասենք, հազար շիշ, հիմա նույն գնով կվաճառեն 50 հազար)։ Հասկանալի է, որ հնարավոր չէ օրենքով տնտեսվարողներին ստիպել ավելի «մարդկային» լինել (եթե նրանք անպայման որոշել են մարդկանց դժբախտության վրա հարստանալ՝ ձևերը կգտնեն), բայց նման իրավիճակների դրական կողմերից մեկն էլ հենց այն է, որ համախմբում է մարդկանց ու հնարավորություն տալիս ցուցաբերել իրենց դրական կողմերը։ Դրա համար պետք է պարզապես ավելի լրջորեն մոտենալ իրավիճակին ու հասկանալ, որ սա «օդից փող կպցնելու» առիթ չէ, այլ մարտահրավեր՝ նետված հասարակությանն ու առանձին-առանձին բոլորիս։
Եվ ամեն ինչ լավ կլինի։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել
Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ
Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել
Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում
ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել
36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած
Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը
Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված
Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է
Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով
Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն
Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը
Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ
Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT