Գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները արդեն կարող են դիմել աջակցության համար․ փոխնախարար

Կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման երկրորդ եւ երրորդ ծրագրի շահառուները (գյուղացիական տնտեսությունները եւ ՓՄՁ-ները) արդեն կարող են դիմել աջակցության համար։ Հաստատվել են ծրագրին դիմելու կարգերը։ Աջակցության ծրագրերի համար գործում են թեժ գժեր՝ 8105 եւ 041 01-05-23 հեռախոսահամարներով։

Այսօր ՀՀ կառավարության մամուլի կենտրոնում հրավիրած ասուլիսում Էկոնոմիկայի փոխնախարար Նաիրա Մարգարյանը մանրամասնեց աջակցության երրորդ ծրագիրը՝ նշելով, որ այդ միջոցառումը փոքր եւ միջին ձեռնարկությունների աջակցությանն է միտված։ Միջոցառմանը կարող են մասնակցել այն կազմակերպությունները, որոնք գործում են զբոսաշրջության, առողջապահության, կացության, հանրային սննդի, մշակող արդյունաբերության ոլորտում, որոնց 2019 թվականի շրջանառությունը եղել է 24-ից 500 մլն դրամի շրջանակներում. «Որոնց մեկ եռամսյակի շրջանառությունն ամբողջ տարվա շրջանառության 10 տոկոսից ավելի է, որոնք ունեն բարվոք հարկային ու վարկային պատմություն։ Նրանք կարող են դիմել ու ստանալ անտոկոս վարկեր։ Մենք դրանք անվանում ենք արտոնյալ վարկեր։ 36 ամսով տրամադրվող վարկեր են, որոնց առաջին երկու տարվա, այսինքն՝ 24 ամիսների համար վարկը գործում է անտոկոս, վերջին մեկ տարվա համար՝ 12 տոկոս պայմանով»։ Վարկերն ունեն 6 ամիս արտոնյալ ժամկետ, այսինքն՝ վեց ամսվա ընթացքում շահառուն որևէ մարում չի անելու, իսկ 7-րդ ամսից սկսած՝ հավասարաչափ մարումներ են գործելու։

Նա ընդգծեց՝ վարկը տրամադրվում է միայն անկանխիկ միջոցով եւ կարող է ծախսվել վարձակալության, աշխատավարձերի, հարկերի, հումքի, կոմունալների վճարների ուղղությամբ։

«Զբոսաշրջության եւ կացության ոլորտների համար կա լրացուցիչ պայման, եթե այդ շահառուն այդ երկու ոլորտից է, եւ իր վերցրած վարկը չի գերազանցում 10 մլն դրամը, նորից մարման գրաֆիկը 7-12-րդ ամսում սահմանվում է հավասարաչափ, բայց ոչ ավելի, քան ամսական 70 հազար դրամ, որից հետո 13-րդ ամսից սկսած՝ նորից հավասարաչափ մարումներ են լինելու։ Վաղաժամ մարումներ հնարավոր են, այդ դեպքում տուգանք նախատեսված չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ բոլոր դիմումներն ընդունվելու են միայն առցանց Ներդրումների աջակցման կենտրոնի կայքում։ Կայքում գործելու է նաև թեժ գիծ։ Պահանջվող փաստաթղթերի ցանկը պարզ է։

«Երկու կետ նշեմ, որը կարող է բարդություններ առաջացնել։ Որպեսզի մենք վարկային պատմությունը կարողանանք ճշտել, պետք է դիմենք ԱՔՌԱ համակարգին կամ շահառուն պետք է դիմի։ Որպեսզի ավելի արագ կարողանանք հայտադիմումը մշակել, առաջարկում ենք տրամադրել Ներդրումների աջակցման կենտրոնին լիազորագիր, որով կենտրոնը կարող է դիմել ԱՔՌԱ համակարգ։ Լիազորագրի օրինակն առցանց կա, այն պետք է ստորագրված լինի էլեկտրոնային ստորագրությամբ։ Մենք նաեւ խնդրել ենք, որ շահառուները ներբեռնեն իրենց հարկային հաշվետվությունները»,- նշեց փոխնախարարը։

Տպել
3173 դիտում

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին