Խորհրդարանը 77 դեմ և 14 կողմ ձայներով չընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծը, որով առաջարկվում էր արտակարգ դրության օրերին թույլատրել ավտոբուսների և մետրոպոլիտենի աշխատանքը, վերաբացել նաև շինանյութի, տնտեսական, սպորտային խանութները, արհեստագործական նշանակության կետերը, թույլատրել միջմարզային ուղևորափոխադրումները` գյուղատնտեսական և շինարարական աշխատանքներին մասնակցելու համար։

Մինչ քվեարկությունը՝ վարման կարգի վերաբերյալ ԼՀԿ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ նիստի քվորումն ապահովելուց հետո անմիջապես պետք է առաջարկությունը տրվի ԱԺ նախագահին, ինչն էլ արել են։ «Դրա համար ունեցել ենք բնականաբար շատ քիչ ժամանակ։ Աժ կանոնակարգ օրենքն էլ չի ասում, թե ինչպես պետք է այն գրվի, հետեւաբար մենք հիմնավորումները բանավոր ենք ներկայացրել, առաջարկները տվել ենք գրավոր»,- ասաց Մարուքյանը՝ հավելելով, որ եթե իրենց ներկայացրած առաջարկը չի համապատասխանում, պետք չէ դնել քվեարկության, որովհետեւ խորհրդարանն իրար լավություն անելու տեղ չէ։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը կրկին վարման կարգի վերաբերյալ ասաց, որ ԼՀԿ-ի ներկայացրած առաջարկները համահունչ են եւ առաջարկները իրենց մեջ ներառում են հենց այն փիլիսոփայությունը, որ ընդդիմությունը միշտ ասել է, այն է՝ պետք է աշխատել տնտեսական կյանքը չկանգնեցնել։ Բայց, այնուամենայնիվ, Աբովյանի համոզմամբ առաջարկներից մեկը՝ մետրոպոլիտենի գործունեությունը, ռիսկային է եւ նա շեշտեց, որ ԲՀԿ-ն ձեռնպահ է քվեարկելու։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ ի պատասխան Մարուքյանին ասաց, որ այս նիստերը հրավիրվում են նրա համար, որ եթե կառավարությունը լրիվ խելքից դուրս բան բերի, ԱԺ-ն կարողանա դա կանխել։ «Դետալների մեջ գործնականում հնարավոր չէ խորանալ հիմա, որովհետեւ ոչ հիմնավորումն է պարզ, ոչ՝ լրիվ առաջարկը»,- ասաց պատգամավորը։

Տպել
741 դիտում

Սկսվել է երաժշտական միջոցառումը քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների համար. Աննա Հակոբյանը չի մասնակցում

Արմեն Սարգսյանը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Ռոբերտ Քոչարյանի՝ մինչեւ արտակարգ դրության ավարտը ԲԿ-ում մնալու որոշումը կարող է բողոքարկվել․ Արթուր Դավթյան

«Արարատ 73»-ի լեգենդար ֆուտբոլիստների գողացված արձանները չեն գտնվել

Կալանավորվել է Մարմաշենում 21-ամյա երիտասարդի սպանության գործով ձերբակալված անչափահասը

Չեմ ուզում գնալ հիվանդանոցից. Գյումրիում բռնության ենթարկված 13-ամյա Նազելին դուրս է գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից

2019 թվականին Զինված ուժերում հանցագործությունների թիվը նվազել է 18,5%-ով․ Արթուր Դավթյան

Քննիչը հանձնարարել էր պարզել Սանասարյանի դրամական միջոցների ծագումը, փոխհարաբերությունը ՊՎԾ աշխատակիցների հետ

Գյումրիում շների հարձակման հետևանքով Երևան տեղափոխված 2.5 տարեկան երեխան գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է

Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը քննարկել են կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը

Թմրամիջոցների հայտնաբերման դեպքեր քրեակատարողական ծառայողների կողմից

14-ամյա պատանին իր մոտ եղած դանակով հարվածել է 16-ամյա տղայի թիկունքին՝ պատճառելով մարմնական վնասվածք

Յուրաքանչյուր երեխա ապագայի խորհրդանիշն ու երաշխիքն է. Արմեն Սարգսյանի շնորհավորանքը

Պատերազմներից, սովից, բռնությունից տառապող յուրաքանչյուր երեխա մեր՝ մեծերիս, պարտությունն ու ամոթն է. Աննա Հակոբյան

Վալենտինա Մատվիենկոն շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ

Միջազգային 20 կինոփառատոններ հասանելի են մեկ հարթակում տասն օր բոլորի համար անվճար

Բարոյական եւ հոգեբանական փլատակների մի՛ վերածվեք. Աննա Հակոբյանը՝ իրենց ընտանիքի վարակման փաստը շահարկողներին

Ժամանակավորապես կդադարեցվի բնական գազի մատակարարումը Հայաստան

Արցախի նախագահի հաստատմամբ Մարտակերտի շրջանի վարչակազմը նոր ղեկավար ունի

Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով դադարեցվել է 1376 կազմակերպության գործունեություն