Շատ խնդիրներ հընթացս լուծվել են, բայց դրա մասին չի խոսվում, քանի որ մեդիադաշտի 90% զբաղված է գումար աշխատելով․ Սիմոնյան

Քիչ առաջ վերջացավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը։ Նիստին ներկա էին նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ու ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս լրագրողների հետ զրույցում պատասխանեց հարցին, թե քննարկվե՞լ է արդյոք «Սերժի մնացորդներից» պետական համակարգը մաքրելու հարցը (նմանատիպ հայտարարություն վերջերս հնչեցրել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը)։ Սիմոնյանը պատասխանեց, որ այն, ինչի մասին լրագրողը խոսում է, ակնհայտ է, եւ դրա մասին խոսում է ոչ միայն վարչապետը, այլ՝ շատ համաքաղաքացիներ։ Նա նաեւ ասաց, որ բոլորս գիտենք, լսում ենք, եւ տեսնում ենք այն ազդակները, որոնք տարբեր տեղերից գալիս են։ Սիմոնյանի համոզմամբ՝ թեեւ շատ խնդիրներ հընթացս լուծվել են, սակայն դրանց մասին չի խոսվում հասկանալի պատճառներով, որովհետեւ մեդիադաշտի 90% զբաղված է մեկ այլ գործողությամբ՝ գումար աշխատելու եւ հետաքրքիր վերնագիր հնարելու հարցով։ «Չեմ կարծում, որ վարչապետը նոր բան է ասել։ Մաքրման պրոցեսն անընդհատ ընթանում է․ դրա ապացույցն են այն քրեական գործերը, հետախուզման մեջ գտնվող անձինք, եւ կարծում եմ՝ մոտ ապագայում մենք էլ ավելի շատ նման օրինակների ականատեսներ կլինենք»,- ասաց ԱԺ փոխնախագահը։

Լրագրողի հարցին, թե որտե՞ղից այն թվերը, որ լրատվամիջոցների 90%-ը զբաղված է գումար աշխատելով, Սիմոնյանն ասաց, որ եթե ուզում են իր հետ վիճաբանության մեջ մտնել՝ դա 90 է, 70 թե 95, այդ հարցում ոչ մի բանի չեն հասնի։ «Մենք բոլորս շատ լավ գիտենք, որ այսօր մեդիադաշտի մի ստվար զանգված պատկանում է նախկին իշխանություններին, գիտեք, թե ինչ թվերով եւ ինչ վաճառնքեր են տեղի ունենում եւ տեսնում ենք ոչ միայն մենք, այլեւ՝ մեր քաղաքացիները, իսկ նման քննարկման մեջ մտնելը շատ անշնորհակալ գործ է, որովհետեւ յուրաքանչյուր անձ կամ լրատվամիջոց, որը կասի, որ այսօր լրատվական դաշտում զետեղված ինֆորմացիայի գոնե 50 %-ը խեղաթյուրված չէ, կոնտեքստից կտրված չէ եւ իրականությանը չի համապատասխանում, կհայտնվի շատ վատ վիճակում, որովհետեւ դա այդպես է»,- հայտարարեց Սիմոնյանը։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ արվում է ամեն ինչ մեկ-երկու նպատակի համար՝ լարել հանրությանը գործող իշխանության դեմ, արդարացնել վճարողի սպասումները եւ իշխանության ձեռքբերումները չներկայացնելով ներկայացնել կոնտեքստից կտրված շատ իրավիճակներ, որոնք ոչ իրականությանը համապատասխանում են, ոչ՝ կապ ունեն։

«Ես խոսում եմ զինվորների հետ կապված իրավիճակի մասին, ասում եմ, որ բոլոր երկրներում նման բան տեղի է ունենում, բայց մենք նման բան չենք կարող թույլ տալ, հայտնի լրատվամիջոցը, նախկին իշխանություններին պատկանող, գրում է, որ Ալեն Սիմոնյանն ասաց, որ մեր բանակում նման դեպքերը նորմալ են»,- ասաց նա, որից հետո լրագրողը հետաքրքրվեց, թե ինչու՞ Սիմոնյանը դատի չի տվել այդ լրատվամիջոցին։

«Նրանք կոնտեքստից կտրում են իմ ասած նախադասությունը, իսկ կոնտեքստից կտրելու համար դատի տալ չկա։ Բայց խոստանում եմ, որ դուք եւ մենք ականատես կլինենք շատ եւ շատ դատական հայցերի մոտ ապագայում իմ կողմից»,- ասաց Սիմոնյանը։

Տպել
1841 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց