Երևան
12 °C
Ստերի մասին իր վերջին տեսանյութում Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, ինչպես հայտնի է, անդրադառնում է Հայաստանի կողմից զենքի ձեռքբերման ճանապարհներին եւ որակին: Երեկվանից համացանցը ողողված է նրան ուղղված հակադարձումներով եւ արձագանքներով, իսկ ԱԱԾ-ն էլ ուսումնասիրում է այն: Տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է Մինասյանի կողմից հին համարվող զենքը 10 օր առաջ խոցում Ադրբեջանի անօդաչու թռչող սարքը:
Ռազմական փորձագետ Արկադի Գրիգորյանը ՀԺ-ի հետ զրույցում անդրադառնալով Մինասյանի հայտարարություններին՝ ասում է, որ մինչեւ հիմա Ադրբեջանն էր փորձում գտնել Հայաստանի զենքի ուղիները եւ խոչընդոտներ ստեղծել: «Այսինքն ստացվում է՝ Ադրբեջանից բացի այլ թշնամի՞ ունենք»,- հարցնում է փորձագետը: Նրա հետ մեր զրույցը՝ ստորեւ.
- Պարոն Գրիգորյան, Միքայել Մինասյանը Հայաստանին մեղադրել է ՈՄՆ Դավիթ Գալստյանի միջոցով զենքի անօրինական առք ու վաճառքի մեջ ներգրավված լինելու մեջ: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը. սա արդյոք պետական գաղտնիքի բացահայտո՞ւմ է, հնարավո՞ր է սրան հետեւեն Ռուսաստանի հետ դիվանագիտական խնդիրներ:
- Դավիթ Գալստյանը, որի մասին Մինասյանը նշում է, այո՛, ունի օֆշորում գրանցված կազմակերպություն, որը զենք-զինամթերք է վաճառում: Եթե անգամ նա Հայաստան զենք-զինամթերք չբերի, նա շարունակելու է աշխատել: Նա կապ չունի ՀՀ կառավարության հետ: Նա անձ է, որը կարողանում է զենք-զինամթերք բերել նրա համար, ով իրեն պատվիրում է եւ ասում՝ ինձ պետք է էսինչ խմբաքանակի, էսինչ տեսակի զենքը: Նա ԱՊՀ երկրներից գնում է անհրաժեշտ զենքը եւ տեղափոխում պատվիրված հասցեով, կապ չունի՝ դա Հայաստա՞նն է, թե՞ այլ պետություն: Չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը տեղյակ չի, թե տվյալ անձը ինչ գործունեություն է ծավալում. բացառում եմ:
Ինչ վերաբերում է դիվանագիտական խնդիրներին՝ քանի որ ՌԴ-ն ներկայումս գտնվում է շատ տարբեր սանկցիաների տակ ԱՄՆ-ի կամ այլ մեծ պետությունների կողմից, ապա Ռուսաստանին էլ է ձեռնտու, որ թեկուզ փոքր խմբաքանակներով տարբեր մարդկանց միջոցով կարողանա իր ռազմամթերքը արտահանել երկրորդ, երրորդ երկրներ: Չեմ կարծում, որ դա դիվանագիտական սկանդալներ, պատմություններ չդառնա, բայց այստեղ Հայաստանը կապ չունի:
- Ինչի՞ համար է Հայաստանի Հանրապետությանը պետք նման անձանց հետ գործակցել:
- Իսկ Հայաստանի Հանրապետությունը պետք է մի անձի եւ պետության հե՞տ աշխատի զենքի ձեռքբերման հարցում: Բնականաբար ոչ: Քանի որ մենք շրջափակման մեջ գտնվող պետություն ենք եւ անգամ եթե շրջափակման մեջ չլինեինք, ճիշտ չի լինի անընդհատ միայն մի ուղուց ստանալ զենք եւ զինամթերք՝ չունենալով այլընտրանքային ճանապարհներ՝ թեկուզ եւ միջազգայնորեն ոչ օրինական: Իսկ եթե առաջարկվող գինը ավելի նպատակային է եւ մատուցված ծառայությունը ժամանակին եւ տեղին, բնականաբար ավելի ճիշտ է այդ ճանապարհով ձեռք բերելը: Դրանից մեր վնասը ո՞րն է, որ մեր պետություն զենք-զինամթերք է մտնում եւ մտնում է ավելի ցածր գներո՞վ: Ռուսական շատ ճանաչված հայտնի ընկերությունների հետ պետականորեն բանակցություններ տարվում են եւ գործարքներ են կնքվում: Բայց չէ՞ որ միայն Ռուսաստանի Դաշնությունը չէ, չէ՞ որ կան նախկին Սովետական Միության պետություններ, որտեղ կա սովետական զենք-զինամթերք, որի կարիքը մենք ունենք: Տվյալ անձնավորությունը կարողանում է այդ երկրներից զենք-զինամթերք ներկրել եւ շատ մատչելի գներով, քան ներկայացնում են այլ մարդիկ:
- Այս ամենի հրապարակումը պետական գաղտնիքի բացահայտում չէ՞:
- Զենքի ձեռքբերման առաջին օրվանից Ադրբեջանը միշտ փորձել է խանգարել, միշտ փորձել է գտնել այն ուղիները, որով ՀՀ-ն ձեռք է բերում զենք- զինամթերք եւ փորձել է այդ ուղիները փակել: Այսինքն ստացվում է՝ Ադրբեջանից բացի ներքին թշնամի՞ ունենք: Եթե ներանձնական կամ ներքաղաքական խնդիրները մարդիկ վեր են դասում ազգային անվտանգությունից, ես բան չունեմ ավելացնելու: Այսօր շատ հետաքրքիր մի արտահայտություն հանդիպեց, որ ասել է ՀՀ նախկին վարչապետերից մեկը: Նա ասել է՝ ես Ալիեւի տեղը լինեի՝ 3-4 ամսից կհարձակվեի Հայաստանի վրա: Կոպիտ է հնչում, բայց ես շղթա եմ տեսնում այս ամենում, որը շատ վատ է: Վատ է, որ մարդիկ մեր պետականության անվտանգությունը դարձրել են իրենց քաղաքական շահարկումների թեմա: Մեր պետությունը չունի եվս մեկ Կարսի ամրոց՝ թողելու Ադրբեջանին կամ Թուրքիային:
- Մինասյանի հայտարարությունները ազգային անվտանգությանը վտանգ սպառնացո՞ղ են:
- Բնականաբար, ինքը խաղաքարտեր է բացում, որը պետք չէ, որ իմանա մեր հակառակորդ պետությունը, թե ինչ ճանապարհով ենք ստանում զենք-զինամթերք, որտեղից է գալիս, ինչքան գումար է ծախսվում: Թվեր կան, որ ոմանք որոշ ճանապարհներով ժամանակին իմացել են: Բայց դրանք անվտանգության հարցեր են:
- Այդ անձին՝ Դավիթ Գալստյանին հարվածելով հնարավո՞ր է ոչ միայն նա, այլեւ ՀՀ-ն խնդիրներ ունենա զենք ձեռք բերելու հարցում:
- Չեմ կարծում: Նրան հարվածելով խնդիրն ավելի շատ դեպի քաղաքական դաշտ են փորձում տեղափոխել: Ես այդպես եմ հասկանում, չեմ ուզում քաղաքական մեկնաբանություն տալ: Եթե Կառավարությունը հիմնավորում է, որ ավելի նպատակային է տվյալ անձի հետ գործ անելը, բնականաբար ոչ ոք էլ չի կարող խոչընդոտել: Այլ հարց է, որ տարիներ առաջ, բացահայտելով, որ Դավիթ Գալստյանը զենք-զինամթերք է տեղափոխում բելառուսական մի ավիաընկերության միջոցով, Ադրբեջանի կառավարությունը տվյալ ավիաընկերությունը մի քանի անգամ բարձր գնով գնեց: Դրանով նախ թույլ չտվեց, որ տվյալ անձը զինամթերքի բեռնափոխադրումներ անի եւ ստիպեց, որ այլընտրանք փնտրի, ժամանակ կորցնի:
Սա վտա՞նգ է, թե՞ չէ, բնականաբար վտանգ է: Եվ խնդիրն այն է, որ տվյալ անձը ոչ միայն զենք է բերում ՀՀ, այլեւ Հայաստանում «Կալաշնիկով» կոնցեռնի հետ հիմնում է զենքի արտադրություն, որը շուտով կսկսի գործել:
- Պարոն Գրիգորյան, ըստ ձեզ Միքայել Մինասյանն ինչո՞ւ է գնում այս քայլին, ինչո՞ւ է նման տեղեկություններ հրապարակում Դավիթ Գալստյանի մասին:
- Իմ կարծիքով նոր ներկրողներ են փորձում մտնել շուկա, դրա համար այս թեման բացվում է: Եթե Գալստյանից բացի եվս մեկը կլինի, որ զենք-զինամթերք կբերի, կհասցնի Հայաստան… եթե կարողանային, մինչեւ հիմա կանեին:
- Սերժ Սարգսյանի փեսան նշել էր, թե «Օսա Ակա» զենիթահրթիռային համակարգերը, որոնց համար ՀՀ կառավարությունը 27 միլիոն դոլար է վճարել, հին են, հանվել են արտադրությունից 1985 թ., որպես մետաղ են վաճառվում, նախկինում ՀՀ զինված ուժերը ունեցել են բազում հնարավորություններ դա ունենալու անվճար՝ հրաժարվել են եւ այլն։
- Եթե տեսել եք տեսանյութը, այդ մետաղի ջարդոնը մեզ մոտ արդիականացվում է եւ ժամանակակից իսրայելական անօդաչու թռչող սարքեր է խոցում: Ուրեմն ինքը լավ մետաղի ջարդոն է: Իսկ նույն մետաղի ջարդոնից նախկին Կառավարությունը եվս փորձ էր անում գնել, փորձում էր գնել Ուկրաինայից, որը չհասավ իր վերջակետին մի պարզ պատճառով, որ այնտեղ տեղի ունեցավ հեղափոխություն: Այսինքն նախկին Կառավարությունն էլ էր գնում այդ քայլին, բա էն ժամանակ մետաղի ջարդոն չէ՞ր:
- Խոսքը հավանաբար պատգամավոր Հրաչյա Հակոբյանի նախօրեի հայտարարությանն է վերաբերում, ըստ որի՝ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ ՀՀ բյուջեից 15 մլրդ դրամ է տրվել՝ բանակի համար զենք գնելու նպատակով, սակայն այն մինչեւ հեղափոխությունը Հայաստան չէր մտել: Հեղափոխությունից հետո այդ զենքը բերվել է Դավիթ Գալստյանի միջոցներով Հայաստան՝ փակվելով պարտքը:
- Այո, այդ գործարքին է վերաբերում: Ուկրաինայից պիտի գնեին:
- Պարոն Գրիգորյան, խնդրում եմ անդրադառնալ նաեւ Ադրբեջանի կողմից վերջերս ակտիվացած ռազմատենչ հայտարարություններին, որոնք վերաբերում են պատերազմ սկսելուն: Որքանո՞վ է այդ հայտարարությունների իրագործումը իրատեսական հիմա:
- Իսկ Ապրիլյանը իրատեսակա՞ն էր, թե՞ ոչ: Նավթի գնանկում, համաճարակի տեմպեր, Հայաստանից հնչող արտահայտություններ, թե մենք Ալիեւի տեղը լինեինք՝ կհարձակվեինք, զենքի ձեռքբերման մասին հրապարակումներ. ես հենց այս շղթայի մասին էի խոսում: Այս բոլոր տեղեկությունները գումարվում են, եւ չի բացառվում, որ մեր հակառակորդը մի օր մտածի՝ ինչո՞ւ ոչ, եթե իրենք իրար մեջ անհամաձայնություն ունեն, կարելի է եւ օգտվել դրանից: Հակառակորդի համար կապ չունի՝ Բագրատյանն է խոսում այդ մասին, թե ուրիշ մեկը: Իր համար կարեւորը մեդիադաշտում ֆիքսել, որ մարդիկ վտանգ են տեսնում, որ պետությունը վատ վիճակում է: Ու նորից եկանք այն մտքին, որ քաղաքական նպատակներով այդ հարցերը շահարկելը դառնում է ազգային անվտանգության խնդիր: Ես կուզեի, որ բանակը եւ անվտանգության հարցերը չշահարկվեն, դա բոլորիս է վնաս:
Հ.Գ. Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ ֆեյսբուքի իր էջում անդրադառնալով զենքի գնման այս պատմություններին՝ գրել էր.
«2000-ականներին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը զենք էր վաճառել մեր հարեւան երկրներից մեկին։ Հետո այդ զենքը (ինքնաձիգներ ու նռնականետներ) հայտնվել էր Իրաքի գրոհայինների ձեռքում ու օգտագործվել ամերիկյան բանակի դեմ։
Այդ մասին բոլորս իմացանք Վիկիլիքսի փաստաթղթից: Իսկ Միքայել Մինասյանն այժմ փորձում է Նիկոլ Փաշինյանին վերագրել այն ամենը, ինչով զբաղվել է իր աներ Սերժ Սարգսյանը»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham և Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT