Երևան
12 °C
ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրել Վահրամ Ավետիսյանի թեկնածությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեկնածուին խնդրեց մի քանի բառով ներկայացնել իրեն Կառավարության անդամներին եւ հանրությանը. «1-2 բառով ձեր պատկերացումները ներկայացրեք ՍԴ-ում ձեր հնարավոր գործունեության վերաբերյալ։ Ինչո՞ւ հնարավոր, որովհետեւ թեկնածությունն առաջադրում է Կառավարությունը, եւ Ազգային ժողովում դեռ պետք է քննարկումներ ունենաք, եւ ընտրությունը պիտի կատարի Ազգային ժողովը»։
ՍԴ դատավորի թեկնածուն ասաց, որ եթե այդ հնարավորությունն ընձեռվի՝ Ազգային ժողովի կողմից որպես Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու, իր մոտեցումները Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում հետեւյալն են՝
Առավելագույնս ապահովել ՍԴ դատավորի անկախությունը, ապաքաղաքականացվածությունը, անաչառությունը։
«Ինչպես նաեւ հաշվի առնելով մեր երկրում ձեւավորված իրողությունները՝ ապահովել ժողովրդավարության ամրապնդման եւ զարգացման գործում Սահմանադրական դատարանի դերակատարությունը։ Մենք գիտենք, որ ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական արժեքները կարծրացած կայուն կատեգորիաներ չեն։ Հասարակության զարգացման հետ մեկտեղ նաեւ ժողովրդավարության եւ ժողովրդավարական արժեքների նկատմամբ մոտեցումներն ապրում են, այսպես ասած, էվոլյուցիա։ Ենթադրում եմ նաեւ, որ Սահմանադրական դատարանը, իհարկե, հիմքում ունենալով անհատի հիմնարար իրավունքներն ու ազատությունները, պետք է գործի այդ տրամաբանությանը զուգահեռ եւ արդյունավետ կերպով ապահովի օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների ներդաշնակ գործունեությունը, նորմատիվ ակտերի սահմանադրականության որոշման արդյունավետության գործընթացը»,- ասաց Ավետիսյանը։
Նա նշեց, որ չէր տեղեկացվել, որ պետք է ելույթ ունենա եւ կփորձի հարցերի ձեւով ներկայացնել իր գնահատականները, մոտեցումները կոնկրետ երեւույթների նկատմամբ՝ հաշվի առնելով նաեւ ՍԴ դատավորի թեկնածուի վարքագծի նկատմամբ գոյություն ունեցող օրենսդրական սահմանափակումները. «Առավել հանգամանալից պլանավորում եմ իմ մոտեցումներն ու գնահատականները ներկայացնել ԱԺ-ին»։
Վարչապետը ՍԴ դատավորի թեկնածուին խնդրեց ներկայացնել իր կենսագրությունը եւ անցած աշխատանքային գործունեությունը։
«Մասնագիտական աշխատանքային գործունեությունը սկսել եմ 1999 թվականից դատախազությունում՝ ստաժոր ավագ քննիչի պաշտոնում։ Հետագայում՝ թեկնածուական ատենախոսությունս Ռուսաստանի Դաշնությունում պաշտպանելուց հետո, անցել եմ դասախոսական աշխատանքի, մասնավորապես՝ 2002 թվականից դասավանդում եմ Երեւանի պետական համալսարանում։ Ներկայումս զբաղեցնում եմ քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչի պաշտոնը»,- ասաց Ավետիսյանը։
Նա նշեց, որ զուգահեռ զբաղվել է նաեւ մասնավոր պրակտիկայով։
«Այսինքն՝ մեր հանրապետության մասշտաբով տարբեր խոշոր կազմակերպություններում զբաղեցրել եմ իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնը, գլխավոր իրավախորհրդատուի պաշտոնը։ Շատ կարճ ժամանակահատված պաշտոնավարել եմ դատախազությունում՝ որպես օտարերկրյա դատարաններում պետական շահերի պաշտպանության բաժնի ավագ դատախազ։ Նշեմ նաեւ, որ 2012 թվականից նշանակվել եմ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի Դեմոկրատիայի զարգացման միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի տնօրեն։ Եվ պաշտնովարման այս 8 տարիների ընթացքում հաշվի առնելով տվյալ միջազգային կազմակերպությանն ընձեռված մանդատի շրջանակները՝ իրականացրել ենք դեմոկրատիայի, պարլամենտարիզմի եւ ընտրական իրավունքի իրականացման հետ կապված տարատեսակ ծրագրեր, ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում նաեւ դիտորդական առաքելություններ»,- նշեց նա։
Ավետիսյանի խոսքով՝ իր աշխատանքային փորձը ներառում է ինչպես մասնավոր հատվածը, այնպես էլ հանրային իրավունքի հատվածը՝ իր նշած դրսեւորումներով։
«Կարծում եմ, որ ունեմ անհրաժեշտ մասնագիտական գիտելիքներ, կենսափորձ եւ անհրաժեշտ սկզբունքայնություն, որպեսզի կարողանամ պատշաճ ձեւով իրականացնել Սահմանադրական դատարանի դատավորի պարտականությունները։ 2014 թվականին պաշտպանել եմ իմ դոկտորական ատենախոսությունը, 2015 թվականին նաեւ ստացել եմ պրոֆեսորի գիտական կոչում»,- ասաց Ավետիսյանը։
Արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պարո՛ն Ավետիսյան, ձեզ հաջողություններ ենք մաղթում ԱԺ քննարկումներում եւ ընտրվելուց հետո նաեւ հաջողություններ ՍԴ դատավորի կարգավիճակում»։
Ավետիսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց վարչապետին եւ Կառավարությանը՝ իրեն որպես ՍԴ դատավորի ապաքաղաքականցված թեկնածուի նկատմամբ ցուցաբերած վստահության համար։
«Կրկին ցանկանում եմ ընդգծել ՍԴ-ի առանցքային դերակատարությունը մեր հանրային կյանքում եւ ՍԴ դատավոր ընտրվելու պարագայում, ըստ էության, պարտավորվում եմ իմ մասնագիտական եւ մարդկային որակների առավելագույնը ներդնել ՍԴ-ի հանրային հեղինակությունը բարձրացնելու, ՍԴ դատավորի բարձր կոչմանը արժանի լինելու, ինչպես նաեւ ՍԴ-ի անկախությունն ու անաչառությունը ապահովելու գործում»,- ասաց Ավետիսյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. մասնակցել են Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
ՀՀ նախագահի հետ քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը․ Կայա Կալաս
Իրանի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածների թիվը հասել է 700-ի. հայտնի է 5 զոհի մասին
Կուրսկի մարզում մարտերը շարունակվում են. Ուկրաինայի ԶՈՒ Գլխավոր շտաբը հերքել է Պուտինի և Գերասիմովի պնդումները
Նիկոլ Փաշինյանը ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Ապարանում ներկա է գտնվել Քաղաքացու օրվա միջոցառմանը. լուսանկարներ
Կանադայի քաղաքացի նախկին հոգևորականին ի պատասխան. Վահագն Ալեքսանյան
«Կրթվելը նորաձև է» արշավն ու «Քաղաքացու օր»-ը՝ Ապարանում. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Պուտինը հայտնել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների բանակցությունների պատրաստակամության մասին. Պեսկով
ՀՀ վարչապետը Ապարանում մասնակցել է «Քաղաքացու օրվա» տոնակատարություններին, շրջել տաղավարներով
Ձերբակալվել է «օրենքով գող» Գևորգ Մելիքյանը` «Օշականցի Գևորիկը»
Պուտինը հայտնել է Ուկրաինայի ուժերից Կուրսկի շրջանի ամբողջական «ազատագրման» մասին և շնորհավորել ՌԴ ԶՈՒ-ին
Ընդդիմության թեկնածուները ոչ թե ՀՀ վարչապետի, այլ Միութենական պետության կազմում գուբերնատոր են. տեսանյութ
Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից տուժածների թիվը հասել է 516-ի
Զելենսկին Հռոմում հանդիպել է նաև Մակրոնի հետ
Խոշոր ավտովթար Հովտաշատում. միմյանց բախվելուց հետո մեքենաներից մեկը կոտրել է սյունը. կա տուժած
Ադրբեջանի ԱԳՆ-ն մանուպուլացնում է ընդունված իրավական ընթացակարգը. հայկական կողմը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին
Երևանի շենքերից մեկի պատշգամբը փլուզվել է, լվացք փռող կինը՝ բարձրությունից ցած ընկել
Ծանրամարտի Հայաստանի հավաքականը 7 ծանրորդով կմեկնի Պերու՝ երիտասարդների աշխարհի առաջնությանը
Հռոմի պապի մարմինը տեղափոխվել է Սանտա Մարիա Մաջիորե բազիլիկ՝ թաղման. հրաժեշտի արարողությունն ավարտված է
Իրանի հարավային նավահանգստում հզոր պայթյուն է որոտացել. կա ավելի քան հարյուր տուժած. տեսանյութ
Հռոմում Թրամփն ու Զելենսկին «շատ արդյունավետ» առանձին զրույց են ունեցել. լուսանկարներ
Պարզ լիճ տանող ճանապարհին և ոլորաններում մաքրվում է կուտակված աղբը
Շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ
Մուրացկաններ, բանտարկյալներ, փախստականներ համաշխարհային առաջնորդների հետ միասին հրաժեշտ են տալիս Հռոմի պապին
Օմանի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը
ՆԳ նախարարը ՀՀ կառավարության անունից շնորհավորել է Նիդերլանդների Թագավորությանը Ազգային տոնի կապակցությամբ
Շենգավիթում մերսուհիները գումարի դիմաց կատարել են նաև սեռական բնույթի ծառայություններ. կան բերման ենթարկվածներ
Հռոմի պապի հուղարկավորությունն ընթանում է հազարավոր մարդկանց և համաշխարհային առաջնորդների ներկայությամբ
Սահմանապահը խաղաղության և անվտանգության խորհրդանիշ է, չի լինում սահման՝ առանց պետության. վարչապետ
Երգիչ Մարատ Հայրապետյանը նշանակվել է Գլենդելի արվեստի և մշակույթի կոմիսար
ՊԵԿ նախագահը կգործուղվի Իրան
Երևանում ջրատարն ընկած կինը դուրս է բերվել, նրա հետ եղած տղամարդուն ջուրը քշել-տարել է
Ընտրություններին ընդառաջ Քոչարյանի հոգեզավակներն ու վարձկանները Վազգենին ումի՞ց են պաշտպանում. ԵԿՄ
Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողից քաղաքական գործիչ, քաղբանտարկյալ, պատգամավոր և վարչապետ. տեսանյութ
ՀՀ ԱԽ քարտուղարը Դոհայում կմասնակցի «Համաշխարհային անվտանգություն ֆորումին»
Երևան է ժամանել ՀՀ-ում Չինաստանի նոր դեսպանը
Այն ուկրաինացի ժողովրդի սեփականությունն է. Զելենսկին մեկնաբանել է Թրամփի խոսքերը, թե Ղրիմը կմնա Ռուսաստանին
Հեղափոխությունից առաջ պետությունն էր քաղաքացու տերը, հեղափոխությունից հետո՝ քաղաքացին պետության տերը. վարչապետ
Բալաշիխայում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել է ՌԴ ԳՇ օպերատիվ վարչության պետը. լուսանկար
Երևանում հաստաբուն ծառը արմատից պոկվել և ընկել է կայանված «Տոյոտա Քեմրի»-ի վրա
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT