Տիգրան Ավինյանի մասնակցությամբ քննարկվել են ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող հարցեր

04/09/2020 schedule19:15

Սեպտեմբերի 4-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող քննարկում:

Այս մասին տեղեկացնում է փոխվարչապետի գրասենյակը:

Իր ելույթում փոխվարչապետն ասել է.

«Հարգելի՛ գործընկերներ,

Այսօր քննարկելու ենք պետական ու համայնքային ծառայություններին վերաբերող հարցեր: Առհասարակ քաղաքացիների ու բիզնեսի հետ հաղորդակցման մի քանի եղանակներ ունեն պետական ու համայնքային մարմինները, և դրանցից մեկը ծառայությունների մատուցումն է։ Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու արդյունավետությունը հաճախ պայմանավորում են քաղաքացիների և տնտեսվարողների վերաբերմունքը և գոհունակությունը հանրային իշխանության նկատմամբ։

Այսօր մենք սկսում ենք Հանրային կառավարման բարեփոխումների քննարկումների շարք, որոնք մասնավորապես վերաբերում են պետական և համայնքային ծառայություններին։

Ծառայությունների բնագավառում բարեփոխումների օրակարգն առնչվելու է ծառայությունների մատուցման և՛ ինստիտուցիոնալ և՛ ընթացակարգային մեխանիզմներին։

Մենք առաջիկայում քննարկելու ենք՝

· ծառայությունների մատուցումն ապահովող վարչարարության, մոդելի ընտրության և ինստիտուցիոնալ հենքի արդիականացման խնդիրները,

· ծառայությունների մատուցման նկատմամբ հսկողություն և որակի կառավարման արդյունավետ քաղաքականություն սահմանելու անհրաժեշտության հարցը,

· թվային, նորարարական տեխնոլոգիաների և գործիքների կիրառմամբ պետական ծառայությունների մատուցման հնարավոր այլընտրանքային մեթոդների գործարկումը,

· պետական մարմինների համապարփակ փոխգործելիության ապահովումը։

Սա մեր ընդհանուր օրակարգն է լինելու: Այսօր մասնավորապես կկենտրոնանանք ծառայությունների մատուցման գրասենյակների մոդելներին վերաբերող հարցերի վրա»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են գերատեսչությունների կողմից ներկայացված մոդելների առաջարկները և նախանշվել հետագա քայլերը:

Տպել
560 դիտում

Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակ է, Լուսագյուղ-Երասխահուն հատվածը՝ միակողմանի երթևեկելի

Թուրքական լիրան ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվում է

24 ժամ ջուր չի լինելու Արաբկիր վարչական շրջանի մի մասում

Ուսուցչի լավակեցությունը պետք է դառնա նրա մասնագիտական շարունակական զարգացման քաղաքականության մաս. Ժաննա Անդրեասյան

Հայտնի է՝ որքան մարդ է այսօր մասնակցել ընդդիմության հանրահավաք-երթին

Ընդդիմությունը վախենում է իշխանությունից, դրա համար էլ վարչապետին հարց չի կարողանում տալ. Գևորգ Գորգիսյան

Չինական ընկերությունը ցանկություն ունի Հայաստանում ներկայանալ ոչ թե դուստր ընկերություններով, այլ՝ ավելի մասշտաբային

Հարթավան-Քուչակ ավտոճանապարհին մեքենան սահել է հարակից ձորակը և հրդեհվել

ԱՀԿ-ն բարձր է գնահատել Հայաստանի կառավարության՝ առողջապահության ոլորտը գերակա ուղղություն ճանաչելու ջանքերը

Արծաթե հուշադրամի թողարկում, կիսանդրու տեղադրում, համերգային ծրագրեր. Օհան Դուրյանի 100-ամյակը ՀՀ-ում կնշվի մեծ շուքով

Բռնցքամարտի ԵԱ. Ռաֆայել Հովհաննիսյանը մեկնարկել է վստահ հաղթանակով

Ներկայիս եղանակը կորիզավոր պտղատու ծառատեսակների ծակոտկեն բծավորությամբ վարակվելու բարենպաստ միջավայր է ստեղծում

Հայաստանն այն եզակի երկրներից է, որտեղ կլիմայական հիմնախնդիրների լուծման նպատակով բարձր մակարդակի խորհուրդ է ձևավորվել

Խուժան չենք՝ գողանանք. Գեղասահքի ֆեդերացիայի նախագահին մեղադրում են յուրացման համար, պատգամավորը դիմել է ոստիկանություն

Գորիսի բժշկական կենտրոնը ժամանակակից ռենտգեն սարք է ստացել

Գարեգին Նժդեհի հրապարակում «Դիմադրություն» շարժումը հանրահավաք է անցկացնում

Օտարերկրացին մաքսանենգ ճանապարհով Հայաստան է հասցրել 950 գ հերոին և 1 կգ մեթամֆետամին

Հանրապետության առանձին լեռնային գոտիներում սպասվում է օդի ջերմաստիճանի անկում. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ նախագահը Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Հորդանանի թագավորին

Նախորդ տարիների դառը փորձը հաշվի առնելով՝ Կառավարությունն այս տարի որոշում է կայացրել. Քերոբյանը՝ խաղողի մթերման մասին

Ընդդիմության կողմից կազմակերպված հավաքի մասնակիցներին թմրամիջոց իրացնելու գործով կա ձերբակալված (տեսանյութ)

Ասեք, վերջապես, մեր պատկերացումները խաղաղության վերաբերյալ. պատգամավորի հարցը՝ ԱԳ նախարարին

Դա խայտառակ շոու էր. Միրզոյանը՝ ընդդիմադիրների՝ ԱԳՆ-ում կազմակերպած ակցիայի մասին

Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 25-ին

Բացահայտվել են ՔՏՀԱ տեսչական մարմնի պաշտոնյայի կողմից պարբերաբար կաշառք ստանալու դեպքեր. նախաքննությունն ավարտվել է

«Մադրիդյան սկզբունքների» նախաձեռնության հեղինակը հայկական կողմն է. վարչապետը փակագծեր է բացում

ՊՆ վարչական համալիրում անցկացվել են վերապատրաստման դասընթացներ

Բրյուսելում անկլավների հարց չի քննարկվել, մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի տարածք է. Փաշինյան

Դոլարն ու եվրոն շարունակում են արժեզրկվել. ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ու Բրիտանական խորհուրդը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Պետք է նրանց առանձնապես չխանգարել, որ մինչև «քոք մաշեն». Փաշինյանը՝ ընդդիմության գործողությունների մասին

Մեղրիի մաքսային բաժնում հայտնաբերվել են տարբեր տեսակի ապրանքների անօրինական խմբաքանակներ

Քննարկվել են Հայաստանի համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 80 հայտերը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե հայկական կողմն այս պահին քանի գերի ունի

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Սինգապուրի ավագ նախարար Թարման Շանմուգարաթնամի հետ (տեսանյութ)

Աﬔրիաբանկը արժանացել է «Կայուն ֆինանսավորման գծով լավագույն բանկ» մրցանակին

Մայիսի 26-ից ժամանակավորապես կփակվի Դ․Անհաղթից դեպի Ազատության պողոտա ուղղությունը

Արուսյակ Մանավազյանը հանդիպել է Ղուկաս Աբգարյանի անվան միջնակարգ դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին (լուսանկարներ)