«Այն ծառայությունները, որն անհրաժեշտ է քաղաքացուն ամենօրյա կյանքում, անվճար ենք դարձնում կամ նվազեցնում ենք դրույքաչափը»

ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց արդարադատության նախարարության՝ հանրային ծառայությունների մատուցմանն առնչվող օրենսդրական նախագծերի փաթեթին։ Մի շարք դեպքերում որոշում կայացվեց վերացնել վճարվող պետական տուրքը։ 

Նախատեսվում են փոփոխություններ, որոնք միտված են վարչարարության պարզեցմանը, մատուցվող ծառայությունների ժամկետի կրճատմանը, որակի բարձրացմանը, իրավական հիմք են ստեղծում հետագա թվայնացման աշխատանքների պարզեցման համար:

Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց, որ առաջարկվում է սահմանել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների նոր համակարգ front եւ back office ձեւաչափով:

«Դիմումները կընդունեն սպասարկման կենտրոնները, որոնք կարող են լինել գործող քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության կենտրոնները, միասնական գրասենյակները, որոնց առաջին միասնական գրասենյակն արդեն գործում է»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կարող են նաեւ դիմումներն ընդունել մասնավոր լիազոր օպերատորները, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում հյուպատոսարանները:

Նախարարն ասաց, որ բոլոր պաշտոնական փաստաթղթերի դեպքում ապոստիլի տրամադրումը կիրականացնի մեկ պետական մարմին միասնական ընթացակարգով, այդ թվում՝ էլեկտրոնային ձեւաչափով: Ծառայությունը մեկ օրում կտրամադրվի: ԱԳՆ-ի հետ այդ հարցի վերաբերյալ որոշ քննարկումներ կլինեն։

Նրա խոսքով՝ էլեկտրոնային դիմումների ներկայացման կարգի սահմանումը նախարարի հրամանով հնարավորություն կտա քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայությունների մատուցումն իրականացնել նաեւ առցանց հարթակի միջոցով: Վերացվում է նաեւ 3000 դրամ պետական տուրքը առցանց անհատ ձեռնարկատեր հաշվառվելու համար։

Առեւտրային իրավաբանական անձ գրանցելու դեպքում պետական գրանցման նախընտրելի ժամկետ նշելու հնարավորություն է տրվում, ինչը, ըստ Բադասյանի, կվերացնի յուրաքանչյուր ամսվա որոշակի օրերին, հիմնականում՝ ամսվա վերջին եւ ամսվա սկզբին գործակալությունում առաջացող հերթերը: 

«Առեւտրային կազմակերպությունների ժամկետը կրճատվում է մեկ աշխատանքային օրով: Ներկայում երկու օր է, իսկ օրինակելի կանոնադրությամբ գրանցվելու դեպքում տեղում կնիքի, եւ աշխատողի գրանցման հայտի ներկայացման դեպքում ՀՀ-ի համար գործարարությամբ զբաղվելը կհեշտանա»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ անհատ ձեռնարկատերերին հաշվառվելու հնարավորություն կտրվի լիազորված անձի միջոցով: 

Առաջին անգամ հնարավորություն կա ՀՀ տարածքից դուրս հյուպատոսական հիմնարկների կողմից ինչպես մեր քաղաքացիների, այնպես էլ՝ օտարերկրյա քաղաքացիների համար Հայաստանում բիզնես հիմնադրել, կամ հայկական ընկերության մասնաբաժին գնել։ Նրա կարծիքով՝ դա ներդրումային միջավայրի բարելավմանն է միտված։

Բադասյանը հավելեց, որ վերացվել է օտարերկրյա պետության տված փաստաթղթերի, նոտարական կարգով հաստատված թարգմանությունների ներկայացումը, եւ դրանք կարող են ներկայացվել որակավորման վկայական ունեցող թարգմանչի ստորագրությամբ հաստատված հայերեն թարգմանությամբ: 

Կրճատվել են ամուսնության գրանցումների ժամկետները․ «Ներկայում գրանցումը կատարվում է դիմումը ներկայացնելուց հետո 10 օրից մինչեւ 3 ամիս: Նոր նախագծով սահմանել է դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից մինչեւ 6 ամիս՝ իր նախընտրությամբ օրը»,- նշեց նա՝ հավելելով, որ ամուսնության համար վճարվող 1000 դրամ պետական տուրքը վերացվել է, եւ այն անվճար կտրամադրվի։ Նրա խոսքով՝ տարեկան 15 հազար ամուսնություն է գրանցվում ՀՀ-ում։

Միայնակ մայր լինելու դեպքում տեղեկանքի համար նախատեսված 2000 դրամ պետական տուրքը եւս կվերացվի։

«Միաժամանակ որոշ ծառայությունների դեպքում պետական տուրքի դրույքաչափերը ավելացնում ենք։ Բոլոր այն ծառայությունները, որ անհրաժեշտ են քաղաքացուն իր ամենօրյա կյանքում, կա՛մ անվճար ենք դարձնում, կա՛մ նվազեցնում ենք դրույքաչափերը, իսկ բոլոր այն ծառայությունները, որոնք առաջին անհրաժեշտության չեն, եւ հաճախ հենց անձի մեղքով է նորից դիմում ներկայացվում, այդտեղ որոշակի դրույքաչափերի բարձրացում ենք կատարում»,- ներկայացրեց նախարարը։ 

Տպել
1174 դիտում

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ