Հին եւ նոր մոդելների բախումը

13/09/2020 schedule15:50

Մարզերից մեկի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, թե արտակարգ դրության պայմաններում իշխանությունները կարող էին ամեն ընտանիքի գոնե մի հազար դոլար բաժանել, եւ ընդհանրապես՝ «իշխանությունը Ծառուկյանից չպետք է վախենա, պետք է վախենա իր պահած ժողովրդից»։ Ցանկացած իշխանություն, իհարկե, պետք է վախենա ժողովրդից, որովհետեւ վատ կառավարման դեպքում հաջորդ ընտրություններում պարզապես վստահության քվե չի ստանա եւ դուրս կշպրտվի, բայց տվյալ դեպքում շատ ավելի առանցքային է «իր պահած ժողովուրդ» արտահայտությունը, որովհետեւ հենց դա է լավագույնս ընդգծում պետություն-հասարակություն հարաբերությունների հին եւ նոր մոդելների տարբերությունը։

Ըստ «հին մոդելի»՝ իշխանությունները պիտի լավ պահեն ժողովրդին կամ «լավ նայեն»։ Բայց ինչպե՞ս էր աշխատում այդ մոդելը Ռոբերտ Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի ժամանակներում։ Մեխանիզմը շատ պարզ էր՝ պետությունն ընկալվում էր որպես մասնավոր հիմնարկ, որի սեփականատերը նախագահն էր, եւ որը պարտավոր էր գոնե նվազագույն աշխատավարձով ապահովել «իր աշխատողներին»։ Այդ հիմնարկն ուներ առանձին ստորաբաժանումներ կամ ֆիլիալներ՝ մարզերի տեսքով, որոնց տնօրեններն իրենց  հերթին լավ կամ վատ էին «նայում» իրենց «ժողովրդին»։ Չափանիշն էլ մոտավորապես հետեւյալն էր՝ օրինակ, Հովիկ Աբրահամյանն իր ահռելի պլանտացիաներում աշխատող հազարավոր մարդկանց վճարում էր այնքան, որ միայն ցամաք հա՞ց ունենան, թե՞ այնքան լավ էր նայում, որ կարող էին նաեւ հագուստ-բան գնել։ Իրականում «լավ նայելն», իհարկե, առանձնապես կապ չուներ, որովհետեւ այնպես չէ, որ, ասենք, «բարի» Ծառուկյանի Կոտայքի մարզում մարդիկ ավելի լավ էին ապրում, քան «չար» Լիսկայի Սյունիքում կամ «չար» Մանվելի Արմավիրում։ Ոչ, մոտավորապես նույն վիճակում էին։ Իմիջային տարբերություններ, իհարկե, կային՝ մարզերից մեկի տերը կարող էր ժամանակ առ ժամանակ առավել աչքի ընկած ճորտերին մի քանի «Նիվա» նվիրել, մյուսները՝ ոչ, բայց ընդհանուր պատկերը դրանից չէր փոխվում։

Իսկ ահա ըստ «նոր մոդելի»՝ իշխանությունները պարտավոր են ոչ թե «լավ նայել» ժողովրդին, այլ բոլոր անհրաժեշտ պայմանները ստեղծել, որպեսզի քաղաքացիները բարեկեցիկ ապրելու հավասար հնարավորություններ ունենան։ Սա նշանակում է արդար մրցակցային դաշտ, ստարտային հնարավորությունների տրամադրում, նվազագույն միջամտություն մասնավոր բիզնեսի գործերին, բայց անհրաժեշտության դեպքում՝ վիճելի հարցերի արդարացի հանգուցալուծում, բնականաբար՝ այնպիսի կրթական համակարգ, որը բարձրակարգ մասնագետներ կպատրաստի բոլոր ոլորտների համար, եւ այլն։ Իսկ «լավ պահել» իշխանությունները պարտավոր են բոլոր նրանց, ովքեր ի վիճակի չեն սեփական գործունեությամբ ապահովել իրենց բարեկեցությունը։ Թոշակառուներին, գործազուրկներին, հաշմանդամներին, սոցիալապես խոցելի տարբեր խմբերի, եւ այլն։ Հասկանալի է՝ այդ «լավ նայելը» պիտի իրականացվի բոլորիս վճարած հարկերով, ու ինչքան զարգանա տնտեսությունը եւ ինչքան պարտաճանաչ վճարվեն հարկերը, այնքան ավելի արդյունավետ կլուծվի այդ խնդիրը։

Ուշադրություն դարձրեք՝ նույնիսկ համավարակի պայմաններում այդ խնդիրն ավելի լավ է լուծվում, քան մի քանի տարի առաջ, որովհետեւ թոշակներն ու նպաստներն ավելացել են։ Մինչդեռ 2009-ի համաշխարհային ճգնաժամի ժամանակ, երբ աշխարհում, այնուամենայնիվ, փակ սահմաններ չկային,  Հայաստանը հաջողացրեց եռապատկել պետական պարտքը ու միաժամանակ 14,5 տոկոսանոց տնտեսական անկում արձանագրել, որն, ի դեպ, աշխարհում երկրորդ ամենավատ ցուցանիշն էր (Ուկրաինայից հետո)։ Այսինքն՝ «նոր մոդելն» ակնհայտորեն ավելի արդյունավետ է։ Բայց ընդդիմությունը, միեւնույն է, ոչ միայն ձգտում է վերադառնալ «հին մոդելին», այլեւ փորձում է մարդկանց համոզել, որ ցանկացած իշխանության խնդիրը ժողովրդին «լավ նայելն» է։ Շատ չէ, գոնե ամեն ընտանիքի մի հազար դոլար նվիրելով։ Կամ, եթե չկա, գոնե «տուկի թել»։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
20570 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ