Նավալնին մտադիր է վերադառնալ Ռուսաստան. «Նովիչոկ»-ի առկայությունը հաստատել են 2 անկախ լաբորատորիաներ

վերեւում՝ միջադեպից ի վեր Նավալնիի էջում հրապարակված առաջին լուսանկարը

Երկուշաբթի օրը Գերմանիայի կառավարությունը հայտնել է, որ Նավալնիի մարմնում «Նովիչոկ» խմբի թունանյութի առկայությունը հաստատվել է Ֆրանսիայի եւ Շվեդիայի անկախ լաբորատորիաների ուսումնասիրությունների արդյունքում եւս: Գերմանիայի իշխանությունները կրկին Ռուսաստանին կոչ են անում բացատրել ընդդիմադիր գործչի հետ կատարվածը:

Ինչպես հայտնել են Բեռլինից BBC-ի ռուսական ծառայության թղթակիցները, Charite հիվանդանոցը, որտեղ այժմ բուժում է ստանում Ալեքսեյ Նավալնին, շարունակում է մնալ պահպանության տակ: Այստեղ անընդհատ հերթապահում է ոստիկանական ավտոբուս: Շենքի մուտքի մոտ կան համազգեստով ու զենքով ոստիկաններ, ինչպես նաեւ մասնավոր ընկերության անվտանգության աշխատակիցներ լուսարձակ ժիլետներով:

Նավալնին հայտարարել է, որ ապաքինվելուց հետո ինքը չի մնա Գերմանիայում եւ մտադիր է շարունակել իր աշխատանքը Ռուսաստանում, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով գերմանական անվտանգության ուժերի անանուն ներկայացուցչին:

Նավալնիի մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը հաստատել է այս հայտարարությունը:

Ըստ թերթի, Նավալնին հանդիպել է Գերմանիայի դատախազության ներկայացուցչի հետ: Այս զրույցի ընթացքում նա հաստատել է Ռուսաստան վերադառնալու իր ցանկությունը եւ մերժել Ռուսաստանի իշխանությունների առաջարկը ՝ իր հետ կատարվածի փաստով Գերմանիայի հետ համատեղ քննություն տանելու մասին:

Գերմանիան այժմ քննարկում է պատժամիջոցների կիրառման տարատեսակ տարբերակներ ՝ կապված Նավալնիի թունավորման հետ՝ ներառյալ ֆիզիկական անձանց բանկային ակտիվների սառեցման եւ դեպքի գերմանիա կամ Եվրոպա մուտքի արգելք: Բեռլինը հույսը դնում է Եվրամիության երկրների աջակցության վրա:

Պաշտոնական Կրեմլը կողջունի Նավալնիի վերադարձը Ռուսաստան, բայց ոչ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ոչ էլ նախագահի վարչակազմը չեն պատրաստվում հանդիպել նրա հետ: Այսպես է New York Times-ի հոդվածը մեկնաբանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Եվ եթե առողջական վիճակում առկա որոշ բացասական հետեւանքներ վերացվեն, իհարկե, բոլորը միայն ուրախ կլինեն: բեռլինի բժիշկները, կարծում եմ, այդ ուղղությամբ ակտիվ աշխատում են», - ասել է Պեսկովը:

Հարցին, թե Կրեմլը հետեւու՞մ է Նավալնիի առողջական վիճակին, նա բացասական է պատասխանել:

«Ոչ, մենք, ցավոք, ունակ չենք հետեւելու Նավալնիի առողջական վիճակի փոփոխություններին: Մենք այդպիսի հնարավորություն չունենք», - նշել է Պեսկովը: Այս նույն համատեքստում նա պատասխանել է այն հարցին, թե հնարավո՞ր է Նավալնիի  եւ Պուտինի կամ Կրեմլի ներկայացուցիչների հետ հանդիպման հնարավորությունը վերջինիս վերադարձից հետո:

Նախագահի խոսնակը պատասխանել է. «Մենք նման հանդիպման համար հիմք չենք տեսնում, մենք նման հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում, ուստի ես համոզված եմ, որ նման հանդիպում չի կայանա»:

Այն պահից, ինչ Նավալնին հոսպիտալացվել է եւ տեղափոխվել Գերմանիա, Պեսկովն առաջին անգամ նրա մասին խոսելիս հրապարակավ նրան անվանել է ազգանունով. Մինչ այժմ նա Նավալնիին անվանում էր Բեռլինի հիվանդ կամ Ռուսաստանի քաղաքացի:

Հետաքրքրական է, որ Ռուսաստանի Դաշնության Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, թե Ռուսաստանում ոչնչացված են «Նովիչոկ»-ի բոլոր պաշարները: Նա նաեւ ասել է, որ երկրից մեկնելու պահին Նավալնիի մարմինը ենթադրաբար չի պարունակել թունավոր նյութեր, հաղորդում է TACC-ը:

«Փաստն այն է, որ այն ժամանակ, երբ Ալեքսեյ Նավալնին դուրս է հանվել Ռուսաստանի Դաշնությունից, նրա մարմինը թունավոր նյութեր չի պարունակել: Այս առումով, իհարկե, գերմանական կողմին շատ հարցեր կան», -եզրափակել է Նարիշկինը:

Նախօրեին հայտնի դարձավ, որ Ալեքսեյ Նավալնիի՝ «Նովիչոկ»-ով թունավորելու մասին գերմանական վարկածը հաստատում եւ պնդում են Ֆրանսիայի եւ Շվեդիայի փորձագետները, իսկ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նույնիսկ անձամբ է տեղեկացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ այս ռազմական նպատակներով կիրառվող քիմիական զենքով թունավորման հարցում իր վստահության մասին:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան էլ լրատվամիջոցներին հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի կլինիկական նմուշների առկայությունն անհրաժեշտ է Ռուսաստանում նախաքննական միջոցառումներն ավարտելու համար, իսկ առանց գերմանական կողմի՝ այդ նմուշների տրամադրման, Ռուսաստանը չի կարող  քրեական գործ հարուցել: Զախարովան հավելել է, որ ըստ ռուսական օրենսդրության, ապացույցների դիտարկման ժամանակ պարտադիր է փորձաքննությունների արդյունքների կցումը գործին, մանավանդ՝ այս պարագայում, երբ Ռուսաստանի տարածքում, Օմսկում, իրականացված հետազոտությունները Նավալնիի մարմնում որեւէ քիմիական թունանյութի առկայություն չեն հաստատել: ՌԴ ԱԳՆ խոսնակը նաեւ ասել է, որ նախօրեին ՌԴ դատախազությունը կրկնակի հարցում է ուղարկել Գերմանիա՝ պահանջելով Charite կլինիկայում այժմ առկա բժշկական գործը, հետազոտությունների պատասխաններն ու բոլոր փորձաքննությունների մասին հավաստող փաստաթղթերը: New York Times-ն այս կապակցությամբ գրել է, որ ինքը Նավալնին չի ցանկանում, որպեսզի Գերմանիան համաձայնի համագործակցել ՌԴ իշխանությունների ու դատախազության հետ:

Տպել
1500 դիտում

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ

Երեք տարի է՝ ԱԺ-ում են, երկուսուկես ձայնի հնարավորություն չունեն․ Քոչարյանը՝ իմպիչմենտի գնալու մասին

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Մեր խնդիրը շատ հստակ է՝ մենք հարևանների հետ, անկախ ունեցած խնդիրներից, պետք է կարողանանք ապրել. ՀՀ նախագահ

2-ամյա երեխան էլեկտրահարվել է և տեղափոխվել հիվանդանոց

Միրզոյանի ու Բայրամովի բանակցություններից առաջ նրանց հետ հանդիպել է Ղազախստանի փոխվարչապետը

Վազգեն Գալստանյանը հոգևորականի համազգեստով շարունակում է քաղաքական գործընթացներ գեներացնել, անթույլատրելի է. Քոչարյան

Կյանքից հեռացել է ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարիբեկյանը

Ալմաթիում մեկնարկել է Միրզոյանի և Բայրամովի հանդիպումը (լուսանկարներ)

Հուսով եմ՝ Ռոբի տերտերի հետ հայրենիք փրկող երիտասարդները վարժական հավաքներից չեն խուսափի. Մկրտչյան

Լո՞ւրջ եք ասում․ Ռուստամ Բաքոյանը՝ խմբակցությունում իր նկատմամբ ճնշումների մասին

Սպորտի ոլորտում համագործակցության հուշագիր է կնքվել Հայաստանի և Իսպանիայի միջև

Գյումրու կրթական և առողջապահական որևէ հաստատություն չի միացել Գալստանյանի գործադուլ-դասադուլի կոչերին