Առարկայական բանակցություններ սկսելու ճանապարհը

16/09/2020 schedule13:48

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ են արել Ղարաբաղի հարցով անցնել առարկայական բանակցությունների, ՀՀ արտգործնախարարն էլ, ըստ էության, անուղղակիորեն պատասխանել է դրան՝ հայտարարելով, թե մեր երկու առաջնահերթությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի անվտանգությանն ու կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը եւ դրա իրականացմանը առանց սահմանափակումների։ Ի՞նչ է սա նշանակում։

Առաջին հերթին սա նշանակում է, որ կարգավորման հարցով առարկայական բանակցություններ չեն ընթանում, դրանք նոր միայն պիտի սկսվեն (եթե սկսվեն)։ Իսկ ինչո՞ւ չեն ընթանում։ Այս հարցին մի քանի անգամ անդրադարձել են ե՛ւ վարչապետը, ե՛ւ արտգործնախարարը։ Անդրադարձել են տարբեր ձեւակերպումներով, բայց իմաստը եղել է նույնը՝ առարկայական բանակցություններ սկսելուց առաջ նախ պետք է համաձայնություն ձեռք բերել օգտագործվող տերմինների իմաստների շուրջ։ Օրինակ՝ ի՞նչ է հասկանում Ադրբեջանը «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք» ասելով, ինչպե՞ս են այդ իրավունքը հասկանում համանախագահները, ի՞նչ նկատի ունեն բանակցող կողմերը «տարածքային ամբողջականություն» ասելով եւ այլն։ Մենք, օրինակ, Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը հասկանում ենք այսպես՝ Լեռնային Ղարաբաղն իրավունք ունի դառնալ լիարժեք անկախ պետություն, եւ միջազգային հանրությունը պարտավոր է ճանաչել այդ իրավունքը։ Իսկ եթե Ադրբեջանը «Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունք» ասելով նկատի ունի, որ ԼՂՀ-ն կարող է ինքնորոշվել միայն Ադրբեջանի կազմում, ուրեմն ո՛չ քննարկելու բան կա, ո՛չ էլ, առավել եւս, առարկայական բանակցությունների։ ՀՀ արտգործնախարարը հենց դա էլ ասում է՝ մեզ համար առաջնահերթությունը ինքնորոշման իրավունքի ճանաչումն է առանց սահմանափակումների (այսինքն՝ ներառյալ լիակատար անկախությունը)։ Ուշադրություն դարձրեք, սա շատ կարեւոր է. մենք չենք պահանջում, որ միջազգային հանրությունն ու, առավել եւս, Ադրբեջանը հենց հիմա ճանաչեն ԼՂՀ անկախությունը, մենք պահանջում ենք, որ ե՛ւ միջազգային հանրությունը, ե՛ւ Ադրբեջանը պաշտոնապես պարտավորվեն ճանաչել ԼՂՀ անկախությունը, եթե կարգավորման ինչ-որ փուլում Արցախի ժողովուրդը հանրաքվեով այդպիսի որոշում ընդունի (իսկ որ ժողովրդի որոշումը հենց այդպիսին էլ կլինի, որեւէ մեկը, բնականաբար, չի կասկածում)։

Հասկանալի է, որ Ղարաբաղի լիակատար անկախության իրավունքի ճանաչումը միջազգային հանրության համար խնդիր չէ, խնդիրն այն է, որ Ադրբեջանն առայժմ չի ճանաչում այդ իրավունքը։ Ու քանի որ առանց դրա «առարկայական բանակցություններ» սկսելն անհնար է (սա, ի դեպ, նաեւ համանախագահներն են հասկանում եւ ընդունում), ակնհայտ է դառնում, որ, չնայած անորոշ ձեւակերպումներին, համանախագահների կոչն առաջին հերթին ադրբեջանական կողմին է ուղղված։ Կընդունի՞ ադրբեջանական կողմը, որ ԼՂՀ-ն լիակատար անկախության նույնպիսի իրավունք ունի, ինչպիսին Ադրբեջանը՝ հնարավոր կլինի առարկայական բանակցություններ սկսել (որտեղ արդեն մեր հիմնական առաջնահերթությունը կլինի ԼՂՀ անվտանգությունը), չի ընդունի՝ ուրեմն ներկա վիճակը կպահպանվի այնքան մինչեւ «յա էս կողմ, յա էն կողմ»։

Լուծելի՞ է արդյոք այս խնդիրը հայկական դիվանագիտության համար, այսինքն՝ հավանականություն կա՞, որ Ադրբեջանը երբեւէ կճանաչի Արցախի անկախության իրավունքը։ Դա հնարավոր կլինի միայն մի դեպքում. եթե նրանք վերջնականապես համոզվեն, որ ի վիճակի չեն պատերազմով լուծել հարցը, իսկ խաղաղությունն իրենց առնվազն նույնքան է պետք, որքան մեզ։ Իսկ դրա համար մենք պիտի ունենանք ամուր պետություն եւ հզոր բանակ։ Մնացածը ներքաղաքական անիմաստ շահարկումներ են։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
19589 դիտում

Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը. Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Արման Ծառուկյանը ջախջախել է ղազախստանցի ըմբիշին. Համիտովը ռևանշ է պահանջում

Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին

Բջնիի Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի սուրբ և անմահ պատարագի. վարչապետ

Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ

Վարդավառը՝ Կողբում․ ավանդական շրջայց գյուղում, գաթայի և քաղցրավենիքի հյուրասիրություն․ լուսանկարներ

Սոչիի, Կրասնոդարի և Գելենջիկի օդանավակայաններում 55 չվերթ է հետաձգվել

Վարդավառ. ինչպիսին է եղել 19 տարվա եղանակային վիճակագրությունը ՀՀ-ում

ԱՄՆ-ի հարվածների ֆոնին Իրանը փակել է Հորմուզի նեղուցը

Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

36-ամյա վարորդը մեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել. կա տուժած

Մահացել է ժամանակակից Կատարի հիմնադիրը համարվող նախկին էմիրը

Ստամբուլում վնասել են հայկական եկեղեցու գերեզմանատունը. կա ձերբակալված

Երևանում ծառն արմատից պոկվել և ընկել է օտարերկրացի մոպեդավարի վրա. նա տեղում մահացել է

Էյֆելյան աշտարակում հուլիսի 11-ին և 12-ին կկրճատվեն աշխատանքային ժամերը ծայրահեղ շոգի պատճառով

Ալեն Զուրաբյանը՝ պատանիների աշխարհի առաջնության փոխչեմպիոն

Մահացել է ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը

Խոշոր ավտովթար Մարտունի-Վարդենիս ճանապարհին․ հոսպիտալացվել է 5 անձ

Հայ առաքելական եկեղեցին նշում է Վարդավառը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը

Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին

Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել

Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը

Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի

ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը

Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր

Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին

Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում

Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում

Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել

Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը

Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև

Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները

24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային

«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել

Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից

Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ

Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում

Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ