Լուսինե Թորոյանին շնորհավորում են թանգարանի տնօրեն դառնալու առթիվ, բայց պաշտոնական նշանակում դեռ չկա

«Հայկական ժամանակի» տեղեկություններով Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն է նշանակվելու Լուսինե Թորոյանը: Թորոյանը մինչ այս աշխատում էր «Արարատ» թանգարանում:

Վերջինիս նշանակման մասին դեռեւս պաշտոնապես ոչինչ չի հայտարարվել, սակայն նրա ֆեյսբուքյան պատին արդեն շնորհավորանքներ են գրում: Ընկերները նշում են, որ ուրախ են նախարարության անաչառ ընտրության համար, քանի որ կարեւորագույն մշակութային օջախներից մեկը Լուսինե Թորոյանն է ղեկավարելու:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից չմեկանաբանեցին Լուսինե Թորոյանի նշանակման մասին լուրերը, միայն հայտնեցին, որ սեպտեմբերի 18-ին կայացած մրցույթը հաղթահարել են երկու հոգի եւ եռօրյա ժամկետում նախարար Արայիկ Հարությունյանը որոշում կկայացնի նրանցից մեկի օգտին:

Եռօրյա ժամկետն այսօր ավարտվում է: Ժողարվեստի թանգարանի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հայտատուների թիվը 6-ն է եղել:

Հիշեցնենք՝ նախքան սա՝ ԿԳՄՍՆ-ն հունիսին եւս մեկ անգամ հայտարարել էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն մրցույթ: Այն կայացել էր կրկին 6 մասնակցով, սակայն ոչ ոք չէր հաղթել:

Թանգարանի տնօրենը ՀՀ մշակույթի նախկին նախարար Հովիկ Հովեյանն էր, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր եւ նա նշանակվել էր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:

ՀԳ. Օրվա երկորդ կեսից հետո ԿԳՄՍՆ-ից տեղեկացանք, որ նախարարը Լուսինե Թորոյանին պաշտոնապես ներկայացրել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի տնօրեն:

Տպել
588 դիտում

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարճատև աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում

Ինչպես Հադրութն ու Ֆիզուլին էին գրավել, այնպես էլ Զանգելանը. Արծրուն Հովհաննիսյանը հերքեց Բաքվի տարածած լուրը

Սաուդյան Արաբիան արգելել է թուրքական բոլոր տեսակի ապրանքների ներկրումն ու հետ է կանչում այնտեղ ապրող սաուդցիներին

ԱՄՆ-ի կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն Կոնգրեսին է ներկայացրել Արցախի անկախության ճանաչման մասին բանաձեւ

Հովհաննիսյանը խնդրում է զերծ մնալ զանգեր կատարելուց, որպեսզի չտեղորոշվի, չվտանգվի զինծառայողի կամ ստորաբաժանման կյանքը

Կենտրոնական կողմում դիակահանության խնդիր չունենք. այսինքն, մենք որեւէ բնագիծ հետ չենք քաշվել, որ դիակ մնա. Հովհաննիսյան

Այս պահին մենք շատ բարենպաստ դիրքի ենք հասել, կարող ենք ջախջախել հակառակորդի թշնամու բանակի մնացուկները. Սուրեն Սահակյան

Արծրուն Հովհաննիսյանն անդրադարձել է 170 զինծառայողների փրկվելու մասին լուրին

Մենք երեք պետության դեմ ենք կռվում, բայց չեն հաղթելու. զենքն էլ ունենք, «դուխն» էլ ունենք. կամավոր

Արցախում Արսեն Սաֆարյանը զինակից ընկերների համար կարտոֆիլ է մաքրում (լուսանկար)

Կան Ադրբեջանի կողմից գրավված համարվող բնակավայրեր, բայց մինչև այսօր այդտեղ չկա իրենց վերահսկողուոթյունը. Հովհաննիսյան

Հայտնվել են կասկածելի լրատվական կայքեր, որոնք ապատեղեկատվություն են տարածում նաև բարձրաստիճան պաշտոնյաների մասին. ԱԱԾ

Բերքահավաք՝ հրետակոծությունների ու ԱԹՍ-ների պայթյունների տակ. Վարդենիսում կարտոֆիլի մի մասը դեռ հողում է (լուսանկարներ)

ՀՀ նախագահի հրամանագրով գնդապետ Ստեփան Գեւորգյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում

Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հետ

«Հին օրերի երգը» ֆիլմի պես լիներ՝ ներկայացման պահին մեկն ու մեկդ բղավեիք՝ վերջացա՜վ․ Վերելք ներկայացումը էլ չի հետաձգվի

«Ֆոնսեկայի երեք տենորները». Մխիթարյանի ու թիմակիցների գերազանց խաղը՝ իտալական պարբերականի աչքերով

Ֆրանսիայի եւ Ռուսաստանի նախագահներն ընդգծել են կրակի դադարեցման պայմանավորվածությունների պահպանման կարևորությունը

Տեսնես` ինչքա՞ն «Բայրաքթար» ունեն. Շուշան Ստեփանյանը լուսանկարներ է հրապարակել

Թուրքը, որ մեզ քնած չկարողացավ սպանել, էլ վերջ, արդեն հայը վեր է կացել. արկակոծումները՝ ականատեսների աչքերով