Ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ, ուշքի՛ եկեք. Անահիտ Բախշյան

Միավորված ազգերի կազմակերպությունն այսօր լռել է, պապանձվել, չի արձագանքում Արցախում եւ ՀՀ-ում կատարվող օրհասական դրվագներին, այս անտարբերությունը ՄԱԿ-ին չի սազում:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այս մասին այսօր հայտարարեց հասարակական գործիչ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ ինքը եկել է՝ մասնակցելու այս ակցիային, որովհետեւ չի կարող խրամատ գնալ եւ ուզում է ինչ-որ բանով օգնել իր պետությանը. «Այս անտարբերությունը հակասում է ՄԱԿ-ի գրված-չգրված բոլոր օրենքներին, իսկ դրանք բազմաթիվ են, ճոխ են, գեղեցիկ են թղթի վրա, իսկ իրականում ունենք այն, որ դուք ոչ մի ռմբահարված դպրոց չեք գնացել, այդ լուրերը չեք տալիս, այդ մասին չեք խոսում, ձեր սենյակներում փակված՝ իբրեւ թե մտահոգվում եք, ես լավ գործընկերներ եմ ունեցել ՄԱԿ-ում, բայց այսօր ուզում եմ ասել՝ ամո՛թ ձեզ»,- ասաց Բախշյանը:

Հիշեցնենք՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել. «Կա՛մ արեք ձեր գործը, կա՛մ հեռացեք» վանկարկումներով ՀՀ քաղաքացիները դժգոհություն են հայտնում ադրբեջանական զինված ուժերի ագրեսոր վարքագծի նկատմամբ ՄԱԿ-ի՝ այս օրերին դրսեւորած չեզոք, երկակի ստանդարտներով ընդգծված վերաբերմունքից:

Բախշյանի խոսքով՝ ՄԱԿ-ից մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, որովհետեւ եթե այն քայլ անելիս լիներ, ակցիայի կարիքը էլ չէր լինի. «ՄԱԿ, ամո՛թ ձեզ, դուք, փաստորեն, տարիներ շարունակ կեղծիքով եք զբաղվել, եւ այն պատրանքը, որ մեր մեջ ներշնչել եք, թե մեր երեխաների շահերն եք պաշտպանում, այսօր հօդս է ցնդել, ափսոսում եմ, ուշքի՛ եկեք, խելքի՛ եկեք: Միեւնույն է, դուք գալու եք, արժանապատիվ, ազատ ու անկախ ՀՀ-ում խնդրելու եք այդ գործընթացները նորից սկսել, եւ մենք մեծահոգաբար ներելու ենք ձեր այս անտարբեր պահվածքը»,- ասաց Բախշյանը:

Նա շեշտեց, որ իրենց այսօր հանդիպած ներկայացուցիչը խուլ ու համրի նման լսեց, ասաց՝ ձեր խոսքերը կփոխանցեմ, բայց ինքը նրանից անգամ որեւէ ակնկալիք չունի. «Բայց մեր հասարակությունը բարձրացրեց իր ձայնը, ասաց, որ ՄԱԿ-ի անդամ է 1992 թվականից, ասաց՝ մենք ձեզ անդամավճար ենք մուծում, գրողը տանի, դուք չեք կարող այսպես անտարբեր նայել, թե ինչ է կատարվում ՀՀ-ում եւ Արցախում այն դեպքում, երբ թշնամի երկրի գրասենյակը գնում, ինչ-որ դեպքերի մասին խոսում է»:

Անահիտ Բախշյանը հայտարարեց, որ այլեւս չի հավատալու, թե ՄԱԿ-ը պայքարում է տեռորիստ պետությունների դեմ. «Ավելի էլ ի՞նչ փաստեր են պետք՝ ապացուցելու, որ ՀՀ-ն ու Արցախը տեռորիստ Թուրքիայի, Ադրբեջանի եւ իսլամական հարձակման են ենթարկվում, այսքանից հետո ՄԱԿ-ից ինչ-որ բան սպասե՞լ, ես ուղղակի հույս ունեմ, որ ՄԱԿ-ի շատ բարձր ամբիոնում մեր ԱԳՆ-ն բարձրաձայնելու է եւ ասելու՝ ինչ խտրական վերաբերմունք է սա, ինչո՞ւ եք այսպես վարվում»: Նա, ամեն դեպքում, նշեց, որ հավատում է, որ որպես մարդ՝ ՄԱԿ-ի աշխատակիցները զգում են այն ցավը, որ այս օրերին ապաստարաններում ապրող, կրթությունից զրկված երեխաներն ունեն:

Նշենք, որ այսօրվա բողոքի ակցիան ավարտվեց, երբ մասնակիցներին տեղեկացրին, որ ՄԱԿ-ի աշխատակիցներից մի քանիսը գնացել են՝ վիրավոր քաղաքացիներին տեսակցելու։ Ակցիայի նախաձեռնողները հայտարարեցին, որ իրենց նպատակը միայն տեսակցելը չէր, այլ գործնական քայլերով Ադրբեջանին խաղաղություն պարտադրելը. «Մեր ակցիայի գերնպատակներից մեկն էր քաղաքացիական վիրավորների մասին բարձրաձայնելը, մեր հանրային ճնշման արդյունքում միայն ՄԱԿ-ի ներկայացուցիչը գնաց հիվանդանոց՝ երեխաներին տեսնելու, մենք կարող ենք հայտարարել, որ ինչպես ճակատում, այնպես էլ այստեղ հաղթում ենք»,- ասաց ակցիայի նախաձեռնողներից Արմինե Մելքոնյանը՝ հավելելով, որ կհետեւեն ՄԱԿ-ի առաջիկա հայտարարություններին եւ դրանցից կախված՝ կորոշեն՝ շարունակելու են ակցիան, թե ոչ:

Տպել
1994 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել