Վիճակն անհույս չէ, պետք է ճիշտ ելք գտնել. դա հնարավոր է, եթե իշխանությունները ելքը միայն իրենց մեջ չփնտրեն. քաղաքագետ

Մինչ ՀՀ վարչապետն իրականացնում է կադրային փոփոխություններ՝ օրերս հրապարակած ճանապարհային քարտեզն իրագործելու համար, արդեն կարծիքներ են հնչում, որ նոր կադրերը մեծ սպասելիքներ չեն առաջացնում:

«Դրանք չեն ոգեւորում անձամբ ինձ: Այդ փոփոխություններով ոչինչ չի փոխվելու: Պետք է վարչապետին կից ինչ-որ մի խորհրդակցական կաբինետ ձեւավորվի: Այդ կաբինետը պետք է համալրվի ավելի ստեղծագործող, ավելի պատրաստված մարդկանցով, քան էսօր կան: Մենք պետք է իմանանաք՝ ովքեր են այդ մարդիկ, անհատները, որ մշակում են այդ ճանապարհային քարտեզը: Ի վերջո այդ հարցերը պետք է մշակվեն բանավեճերի արդյունքում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ պատերազմից հետո նաեւ նոր բանակցող է պետք: Այդ առումով վստահ չէ, որ արտգործնախարար Արա Այվազյանը ճիշտ ընտրություն էր, չի ճանաչում նրան: Ինչ վերաբերում է անձամբ Փաշինյանին՝ Խաչատրյանը վստահ է՝ վարչապետն այս ընթացքում պետք է մի քանի քայլ իրականացնի, որից հետո հրաժարական տա, արտահերթ ընտրություններ նշանակի:

«Մինչ այդ պարտադիր պետք է սահմանադրական փոփոխությունները ավարտին հասցվեն: Ես մասնավորապես եկել եմ այն համոզման, որ խորհրդարանական կառավարման համակարգը մեզ համար վտանգավոր է, որովհետեւ դա ենթադրում է քաղաքական ուժերի իշխանություն, իսկ մենք չունենք կայացած քաղաքական ուժեր: Ուստի, պետք է հրաժարվել խորհրդարանական մոդելից: Բացի այդ, պետք է համաձայնության մթնոլորտ ձեւավորել»,- ընդգծեց Խաչատրյանը:

Վստահ է՝ առանց այդ մթնոլորտը ձեւավորելու հրաժարական տալու պարագայում ոչ միայն ընտրությունները արդար չեն լինի, այլեւ շատ արկածախնդիրներ կարող են օգտվել իրավիճակից եւ «վարի տալ այս երկիրը»:

Այդ առումով խոսելով Ազատության հրապարակում հավաքներ անցկացվող 16 ուժերի մասին՝ քաղաքագետը արձագանքեց. «Դրանք լուրջ չեն ինձ համար: Դրանք հեչ»:

Մանրամասնելով, թե ինչ նկատի ունի համաձայնության մթնոլորտ ասելով՝ Խաչատրյանը պատասխանեց. «Համաձայնության մթնոլորտն անհրաժեշտ է, որ ընտրություններ տեղի ունենան առանց խախտումների, առանց ընտրակաշառքների: Հասարկությունը պետք է իր վերաբերմունքն արտահայտի. միգուցե ուզում են, որ Փաշինյանը շարունակի պաշտոնավարել, միգուցե այլ ուժերի մեջ այլընտրանք են տեսնում: Մարդիկ պետք է տեսնեն, որ Փաշինյանը չի կառչում աթոռից: Պետք է այլ ուժերը տեսնեն իրենց կշիռը: Մեզ պետք է այնպիսի խորհրդարան, որում վիճում են, սկզբունքային բանավեճեր են տեղի ունենում, հասարակական շերտերի տրամադրություններն են արտահայտում: Այս ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը պետք է արթնանա նիրհից: Բոլորը իրենց հույսը դրել են վարչապետի համբավի վրա: Բայց այդպես չպետք է լինի: Ստանալ իշխանություն՝ չի նշանակում, որ ամենակարող ես»:

Վիգեն Խաչատրյանը վստահ է՝ եթե նույնիսկ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հեռանա՝ կարող է շարունակել օգտակար լինել մեր երկրին.

«Թող Փաշինյանը ստանձնի հակակառուպցիոն պայքարի պատասխանատվությունը: Իսրայելում բազմաթիվ վարչապետներ կան, որ հետո նախարար են աշխատում: Պետք չի ամեն ղեկավարի քշել: Նա պետք է մնա եւ իր փորձը ծառայեցնի: Ինքը լուրջ տեղ կարող է գրավել քաղաքական համակարգում, շատ բան կարող է անել Հայաստանի համար»,- հավելեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ վիճակն անհույս չէ, պետք է ճիշտ ելք գտնել, իսկ դա հնարավոր է, եթե իշխանությունները ելքը միայն իրենց մեջ չփնտրեն:

«Բազմաթիվ փորձագետներ կան, վերլուծաբաններ կան, որոնք տարբեր առաջարկներ են շարադրում ու մնում է նրանց հարցադրումները անպատասխան: Այսինքն այդ նեղկուսակցական ինքնամեկուսացված վիճակից վարչապետը պարտավոր է դուրս գալ. Լսել կարծիքներ»,- շարունակեց Խաչատրյանը:

Վերջում նա հավելեց, որ իր վերը թվարկած խնդիրների պատճառն ամենեւին էլ պատերազմը չէ: «Էդ պատերազմի անհաջողությունը 25 տարի է եփվում էր, դա Նիկոլ Փաշինյանի մեղքը չի: Նիկոլ Փաշինյանի մեղքն այն է, որ ինքը չհասկացավ, թե ինչ խայտառակ վիճակ է լինելու, խուսափեր պատերազմից: Բոլորս համոզված էինք, որ բանակը ունակ է հակահարված տալու, մեզ խաբել են փաստորեն: Վարչապետը դա պետք է իմանար եւ խուսափեր արկածախնդրությունից»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Ի տարբերություն նրա՝ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արմեն Խաչատրյանը կարծում է, որ վարչապետը պետք է շարունակի պաշտոնավարել:

Իսկ այն փոփոխությունները, որոնք կատարվում են կառավարությունում, պատգամավորի համոզմամբ անհրաժեշտ են ներկա պահին, եւ դրանք պետք է իրականացվեն օր առաջ: Ընդունելով, որ ամեն ինչի թիվ մեկ պատասխանատուն վարչապետն է՝ Խաչատրյանը երեկ լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Այո, թիվ մեկ պատասխանատուն ինքն է, սակայն կա կառավարություն եւ եթե այդ տրամաբանությամբ  մենք գործենք, որ կա մեկ պատասխանատու, ապա չի լինի ոչ կատավարություն, ոչ նախարարներ մի հոգու կնշանակեն ու բոլոր ոլորտները կսպասարկի: Ոլորտային պատասխանատուները նախարարներն են, գերատեսչությունների ղեկավարներն են: Նրանցից շատ բան է կախված»,-ասաց Արմեն Խաչատրյանը:

Որպես պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ նա չթաքցրեց, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը քննարկվել եւ հավանության է առաջացել հանձնաժողովում:

Հարցին՝ ճի՞շտ են այն տեղեկությունները, որ խմբակցությունը պայման է դրել վարչապետի առաջ, որ պետք է գլխադասային հանձնաժողովները որոշեն իրենց ոլորտում ովքեր լինեն նախարարները՝ Խաչատրյանը պատասխանեց. «Որեւէ պայման չի կարող դրվել վարչապետի առջեւ, դա պայման չէ: Ուղղակի աշխատանքները ճիշտ կազմակերպելու, կադրերի ճիշտ ընտրության հարցում վարչապետին օգնելու համար, քանի որ ԱԺ-ն ունի վերահսկողական լիազորություններ, գլխադասային հանձնաժողովները բնականաբար իրենց դերակատարումը պետք է ունենան եւ համապատասխան առաջարկություններ ներկայացնեն»: Պատգամավորը ընդգծեց՝ թեեւ առաջարկը եղել է հանձնաժողովից, բայց ընտրությունը վարչապետինն է եղել:

Խոսելով կադրերի հետ կապված արդեն իսկ հնչող որոշակի քննադատությունների մասին, մասնավորապես, որ Հարությունյանը ավելի քան 20 տարի հեռու է եղել ոլորտից՝ Խաչատրյանը պարզաբանեց.

«Վաղարշակ Հարությունյանը բավական լավ պատրաստված սպա է, պատահական չէ, որ դեռ 1999 թ. նրան նշանակել են Պաշտպանության նախարար: Վաղարշակ Հարությունյանը մեծ ներդրում ունի հայկական բանակի կազմավորման եւ սպառազինության գործում, նա լավ ստրատեգ է»:

Եվ վերջում, խոսելով վարչապետի հրաժարականը պահանջողների մասին՝ պատգամավորը խնդրեց ուշադրություն դարձնել, թե հասարակության որ մասն է այդ պահանջը ներկայացնում. «Այո, մարդիկ կան, որ պահանջում են վարչապետի հրաժարականը, բայց ինչո՞ւ չեք ասում, որ այդ մարդիկ մեր հանրության որ չափն են կազմում: Միշտ էլ կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն այս կամ այն գործչի կամ պաշտոնյայի հրաժարականը: Բայց պետք է ասեմ, որ այդ մարդիկ չեն ներկայացնում ամբողջ հանրության դեմքը, հրաժարական պահանջելը որոշում է ժողովուրդը»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4002 դիտում

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ

Երկրաշարժ Ադրբեջանում․ ցնցումները զգացվել են նաև Հայաստանում

Հայկավանում հավկիթի մեծության կարկուտ է տեղացել․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Իր գործակալներին Մոսկվան կդավաճանի. եռագլխի հարցը լուծվելու է ի շահ ՀՀ-ՌԴ հարաբերությունների

34 միլիոն եվրոյի անհետաձգելի աջակցություն՝ ԵՄ-ից Հայաստանին՝ Ֆոն դեր Լայենի հայտարարությանը համապատասխան

ԱԳ նախարարի տեղակալն ընդունել է Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությանը վերաբերող հարցերը

Բարի գալուստ տուն, Հենրի՛խ․ Մխիթարյանը Հայաստանում է․ լուսանկարներ

Թուրքիան և Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում

«Գտնված երազ» տարեցների ակումբում առօրյան անցնում է անվերջ բացահայտումներով․ «Կրթվելը նորաձև է» շարժում

Ուղեվարձը չվճարած քաղաքացին վիճաբանել, հայհոյել է, հարվածել, վնասել է նույնականացման սարքը

Բարձրագույն կրթությունը պետք է հասանելի լինի յուրաքանչյուր ուսանողի․ նախարարը ներկայացրել է բարեփոխումները

Ծովագյուղի նախկին ղեկավար Վահրամ Գևորգյանը 6 հողամաս է ապօրինի օտարել․ համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Յունիբանկն ու Wildberries-ը գործարկել են ապառիկ գնումների ծառայություն

Նպաստել վտանգված կենդանի ժառանգության պահպանմանը․ Հայաստանը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նստաշրջանին

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «Կամազ»-ը կողաշրջվել է․ կա տուժած

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել հունիսի 19-ին

Գորիսի Հին զանգեր տարածքում քաղաքացին զենք-զինամթերք է թողել

«Մի պարտյա հավ եք տվել, ածան չէին», «Ածացնե՞մ, ի՞նչ անեմ»․ «Ուժեղ Հայաստան»-ը խախտել է բարեգործության արգելքը

Ռուբեն Հակոբյանը ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել

2 մլրդ դրամ՝ շինարարությունից մինչև գույքի ձեռքբերում. Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրը բացվել է

Մեկնարկում է 2026-2027 ուստարվա առաջին դասարան հաճախող երեխաների առցանց հայտագրման երկրորդ հիմնական փուլը