Երևան
11 °C
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսաուղերձով է հանդես է եկել «Զանգվածային լրատվամիջոցների դերը ցեղասպանությունների կանխարգելման գործում. թվային դարաշրջանի հեռանկարներն ու վտանգները» խորագրով հեռավար միջոցառմանը։
Այն ներկայացնում ենք ամբողջությամբ․
«Ձերդ գերազանցություններ, տիկնայք և պարոնայք, սիրելի բարեկամներ,
72 տարի առաջ այս օրն ընդունվեց Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիան, որը միջազգային հանրությանը լիազորեց կանխել և պատժել այն, ինչ նախկինում եղել է «հանցագործություն առանց անվանման», և որը բնորոշվեց որպես գործողություններ՝ կատարված ազգային, էթնիկ, ցեղական կամ կրոնական որևէ խմբի, որպես այդպիսին, լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ:
Ցեղասպանության մասին կոնվենցիան, որն ընդունվել է մարդու իրավունքների պաշտպանության ուղենշային փաստաթուղթ հանդիսացող Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրից մեկ օր առաջ, այսպիսով, դառնում է մարդու իրավունքների առաջին միջազգային համաձայնագիրը։
1998թ. ի վեր Հայաստանը Միավորված ազգերի կազմակերպության շրջանակներում հանդես է գալիս որպես միջազգային ջանքերի առաջամարտիկ՝ ամրագրելու Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի նշանակությունը, ինչպես նաև ստեղծելու կանխարգելման համար ամուր հիմքեր:
2015թ. ՄԱԿ Գլխավոր ասամբլեան միաձայն ընդունեց Հայաստանի նախաձեռնած բանաձևը, որով դեկտեմբերի 9-ը հռչակվեց Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր։
Դեկտեմբերի 9-ի՝ միջազգային օրվա սահմանումն ու կանոնավոր հիշատակումը գալիս է համալրելու Հայաստանի շարունակական ջանքերը՝ ուղղված ցեղասպանության հանցագործության դեմ միջազգային հանրության միասնական գործողությունների խթանմանը։
Այսօր ես՝ որպես արտաքին գործերի նախարար, պատիվ ունեմ վերահաստատելու Հայաստանի հաստատակամ վճռականությունը` շարունակելու աջակցել ցեղասպանության կանխարգելման և մարդու իրավունքների խթանման ու պաշտպանության միմյանց փոխլրացնող օրակարգերը։
Որպես ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի անդամ՝ Հայաստանը հայտարարել է իր հաստատակամ հանձնառությունը՝ կանխելու ինքնությամբ պայմանավորված և ատելության հողի վրա իրականացվող հանցագործությունները։ Մենք բոլորս քաջատեղյակ ենք, որ այդ ծանրագույն հանցագործությանը՝ ցեղասպանությանը, նախորդում են խտրականությունը, օտարումը, անհանդուրժողականությունը, մարդու իրավունքների և ազատությունների շարունակական խախտումը, էթնիկ և կրոնական հողի վրա ատելության հրահրումը։
Վաղ նախազգուշացման նշանների, ինչպիսիք են, օրինակ, ատելության խոսքի դրսևորումները և նման հռետորաբանության տարածումը զանգվածային լրատվամիջոցների կողմից, ժամանակին հայտնաբերման կարևորության բացակայությունը, ինչպես նաև հաճախ քաղաքական դրդապատճառներից ելնելով դրանք պատշաճ կերպով և ժամականին հասցեագրելու դժկամությունը սահմանափակել են կանխարգելիչ քայլ ձեռնարկելու և ատելություն ու անհանդուրժողականություն սերմանելուն համաչափ պատասխան տալու միասնական կարողությունը։
Հարգելի գործընկերներ,
2020թ. պատմության մեջ կմնա որպես լուրջ դժվարությունների և վայրիվերումների տարի։ Այն հատկապես մարտահրավերներով լի էր Հայաստանի և ամբողջ աշխարհի հայերի համար։ Քանի դեռ աշխարհը կենտրոնացած էր Covid-19 համավարակի դեմ պայքարի վրա, Ադրբեջանը՝ Թուրքիայի և Մերձավոր Արևելքից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ու վարձկանների անմիջական մասնակցությամբ, լայնածավալ ռազմական գործողություններ սկսեց Արցախի դեմ՝ ակնհայտ ցեղասպան նկրտումներով: Պետական այն քաղաքականությունը, որն ուղղված է անցյալի ոճրագործությունների զոհերի հիշատակը նվաստացնելուն և վիրավորելուն, հայկական մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացումն արդարացնելու նպատակով խեղված պատմական փաստեր ստեղծելուն, հրահրում է ազգամիջյան լարվածություն և խարխլում հաշտեցման հեռանկարները:
Սիրելի ընկերներ,
Այսօր, առավել քան երբևէ, մենք ունենք ողջ միջազգային հանրության իրական հանձնառության և միասնության կարիքը՝ զարգացնելու ռիսկերի գնահատման և վաղ նախազգուշացման մեխանիզմների հզոր և արդյունավետ համակարգ: Մենք պետք է խթանենք կրթությունը մարդու իրավունքների ոլորտում, հանդուրժողականությունը և խաղաղ գոյակցման մշակույթը: Այստեղ ես կցանկանայի ընդգծել զանգվածային լրատվության միջոցների և հաղորդակցության ոլորտի աշխատակիցների դերը. տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից աշխարհում նրանց ազդեցությունն ու պատասխանատվությունը ավելի մեծ կարևորություն են ձեռք բերում: Վերջիններս կանգնած են մարդկության դեմ հանցագործությունների բացահայտման և կանխարգելման վաղ նախազգուշացման մեխանիզմների հիմքում։ 2020թ․ հունիսին ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի կողմից Ցեղասպանության կանխարգելման մասին ընդունված բանաձևում ընդգծված է, որ «... անկաշկանդ գործելու ունակ ազատ, բազմազան և անկախ լրատվամիջոցները նշանակալիորեն կնվազեցնեն ցեղասպանության վտանգը»։
Սա ճակատագրական պահ է բոլորիս համար, ժամանակն է լիարժեքորեն ստանձնել կանխարգելելու և պաշտպանելու պատասխանատվությունը, ժամանակն է գործել։ Այս տարին ցույց տվեց, թե որքան փխրուն և վտանգված է մարդկային կյանքը, մարդկային ինքնությունը, մարդկային ժառանգությունը։
Մենք երախտապարտ ենք ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին՝ կանխարգելման օրակարգը մշտապես ուշադրության կենտրոնում պահելու և վաղ նախազգուշացման ու վաղ գործողությունների կարևորագույն գործառույթներին աջակցելու, այդ թվում՝ ազգային և գլոբալ մակարդակներում ատելության խոսքի դեմ պայքարի հանձնառության համար:
Ես ցանկանում եմ ողջունել Տիկին Ալիս Վաիրիմու Նդերիտուին՝ Գլխավոր քարտուղարի՝ Ցեղասպանության կանխարգելման հարցերով հատուկ խորհրդականի իր նոր պաշտոնում և շնորհակալություն հայտնել նրան և նրան նախորդողին՝ ցեղասպանության կանխարգելման օրակարգն առաջ մղելու գործում ցուցաբերած հետևողականության համար:
Ես նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Գլոբալ հաղորդակցության հարցերով Գլխավոր քարտուղարի տեղակալ տիկին Մելիսա Ֆլեմինգին՝ ոճրագործությունների կանխարգելման և հիշատակման կարևորության մասին իրազեկվածության բարձրացմանն ուղղված ջանքերին աջակցելու և դրանցում ունեցած անմիջական մասնակցության համար:
Եվ վերջում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Նյու Յորքում մեր մշտական ներկայացուցչությանը հումանիստների բացառիկ հարթակ գումարելու համար, ինչը մաս է կազմում Ցեղասպանության զոհերի հիշատակի միջազգային օրվա ամենամյա ոգեկոչման»։
ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը
Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան
Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)
Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան
Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան
Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ
Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել
Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում
Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան
Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց
Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով
Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան
Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)
Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր
Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում
ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի
Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)
«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները
Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան
Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը
Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)
Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ
Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս
ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները
Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի
Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան
Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է
Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով
Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից
Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան
Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին
Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան
Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)
Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ
Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ
© 2024 Հայկական ժամանակ