Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը

08/02/2021 schedule11:55

Սպորտում չկան սահմանափակումներ․ այս կարգախոսով փետրվարի 6-7-ը Երևանի «Դինամո» ՄՀԿ-ում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցել է 26 մարզիկ-մարզուհի հանրապետության մարզերից և Արցախից։ Մրցաշարը ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ կազմակերպել է Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան, տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունը։

Մրցումներն ընթացել են երկու խմբով՝ անվասայլակով և առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արման Սարգսյանը, երկրորդը Էրիկ Սարգսյանն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Սողոմոն Ներսիսյանը։ Տղամարդկանց՝ առանց անվասայլակի մրցումներում չեմպիոն է դարձել Գևորգ Բեգլարյանը, երկրորդը Տիգրան Պետրոսյանն է, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Արթուր Գալստյանը։ Աղջիկների պայքարում առաջին մրցանակակիրը Մելինե Ղազարյանն է, երկրորդը՝ Էլեն Սարգսյանը, իսկ բրոնզե մեդալակիր է դարձել Անահիտ Վարդանյանը։ 

Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանի խոսքով՝ այս առաջնությունը հերթական առիթն էր ապացուցելու՝ անհնարին ոչինչ չկա, եթե մարդն օգտագործում է իր բոլոր հնարավորությունները։

«Հաշմանդամություն ունեցող անձինք պետք է հնարավորություն ունենան բացահայտելու և ամբողջությամբ կիրառելու իրենց հմտությունները կյանքի տարբեր բնագավառներում՝ կրթությունից մինչև սպորտ։ Մեր ֆեդերացիայի գործունեությունը ծառայում է նաև այդ նպատակին։ Նախկինում մրցումները և մարզումները կազմակերպել ենք անհատ հովանավորների և կազմակերպությունների միջոցով, իսկ այս տարի առաջին անգամ ստացել ենք պետական աջակցություն, ինչը, բնականաբար, ուրախացնող և ոգևորող փաստ է։ Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ թենիսիստները տևական ժամանակ չէին մարզվել, ինչը բացասաբար է ազդել նրանց մարզավիճակի վրա։ Առաջիկա նպատակը մարզավիճակը վերականգնելը և աստիճանաբար նաև միջազգային մրցաշարերի ու Պարալիմպիկ խաղերին պատրաստվելն է»,– ասել է նա։

Առաջնության մասնակիցների թվից ֆեդերացիայի նախագահը դժգոհ չէ․ «Պետք է հաշվի առնել այն փաստը, որ հաշմանդամություն ունեցող անձանց մարզաշխարհ բերելը հեշտ աշխատանք չէ։ Ֆեդերացիան զբաղվում է մարզաձևի մասսայականացման և մարզերից մասնակիցների ներգրավման ուղղությամբ։ Կապի մեջ ենք մարզերի մարզադպրոցների, քաղաքապետարանների հետ, որպեսզի հետաքրքրվածներին տեղում մարզվելու հնարավորություն տանք։ Այս տարվա մեր գերակա նպատակներից է պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած և սեղանի թենիսով հետաքրքրված անձանց մարզումներին, ապա մրցաշարերին ներգրավելը։ Ուրախությամբ պետք է նշեմ, որ այս առաջնությանն արդեն ունեինք նման մասնակից»։

Հիշեցնենք, որ այս տարվա ՀՀ պետական բյուջեով հաշմանդամային սպորտին տրամադրվելիք պետական աջակցության գումարը մի քանի անգամ ավելացել է՝ նախորդ տարվա շուրջ 29 միլիոն դրամի փոխարեն դառնալով շուրջ 104 միլիոն դրամ: Բացի դրանից՝ ավելացել է շահառուների թիվը, և այս տարի աջակցություն ստացող կազմակերպություններին միացել է նաև Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիան։

Տպել
660 դիտում

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել