«Շրջված դասարանից» աշակերտը կօգտվի ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ. ուսուցման նոր եղանակ ԿԳՄՍՆ-ից

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խոր պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը: Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով:

Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Սարգիս Խաչատրյանը և ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի տնօրեն Նարինե Սարգսյանը «Տարվա լավագույնները» մրցույթի հաղթողներն են «Հանրակրթական ուսումնական հաստատության կառավարման լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն» անվանակարգում: Մրցույթում նրանք ներկայացրել են «Շրջված դասարան (ուսուցման կազմակերպման տարբեր եղանակներ, հեռավար ուսուցման ձևեր)» նախագիծը, որն արժանացել է հանձնաժողովի բարձր գնահատականին:

Նախագծի հեղինակները պատմում են, որ ծրագրի մշակմամբ նպատակ են դրել աշակերտների համար ստեղծել սովորելու առավել հարմար միջավայր և հնարավորություն։

«Համավարակի պայմաններում կրթության հեռավար կազմակերպման անհրաժեշտությունը բոլորիս կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որոնք լուծելու համար սկսվեց համագործակցված աշխատանք Սարգիս Խաչատրյանի հետ: Արդյունքում առաջացավ «Շրջված դասարանի» գաղափարը, որը հնարավորություն կտա առավել մատչելի դարձնել ուսուցման գործընթացը, և կունենանք առարկայական նյութերի ընդհանուր բազա, ինչը կնպաստի ինչպես մեր, այնպես էլ մյուս դպրոցների հեռավար ուսուցման գործընթացի արդյունավետ կազմակերպմանը: Այսինքն՝ ծրագրի հիմնական խնդիրն է դպրոցում ստեղծել սովորելու վիրտուալ միջավայր, որից աշակերտը կկարողանա օգտվել օրվա ցանկացած ժամի և ցանկացած տևողությամբ։ Բացի դրանից՝ մենք նպատակ ունենք սովորեցնել ուսուցիչներին և աշակերտներին աշխատել և սովորել «Շրջված դասարանում», ինչպես նաև իրական ժամանակում իրականացնել ուսուցանող գնահատում»,- ծրագրի մանրամասներն է ներկայացնում Նարինե Սարգսյանը:

Սարգիս Խաչատրյանն իր հերթին ասում է՝ ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ աշակերտները կստանան սովորելու համար իրենց անհատական տվյալներին համապատասխան ժամանակ, ինչպես նաև իրենց տրված նյութը հիմնավոր կյուրացնեն և այն խորացնելու հնարավորություն կունենան։ Ծրագրի հեղինակները վստահեցնում են, որ դրա արդյունքում ծնողները կտեսնեն ուսուցչի աշխատանքը, իրենց երեխաներին տրված նոր հնարավորությունները, ինչի արդյունքում նրանց շրջանում կձևավորվի ավելի բարձր կարծիք դպրոցի և ուսուցչի մասին։

Ծրագիրը նախատեսում է «Microsoft Teams» հարթակում ստեղծել «Շրջված դասարան», ապա ուսուցիչներին ուսուցանել՝ ինչպես աշխատել, իսկ աշակերտներին՝ ինչպես սովորել «Շրջված դասարանում»։ 2020-2021 ուսումնական տարում ծրագիրը կիրականացվի 10-րդ դասարաններում՝ երկու առարկայի, 2021-2022 ուսումնական տարում՝ չորս առարկայի, իսկ 2022-2023 ուսումնական տարում՝ բոլոր առարկաների գծով: Երկու ամիսը մեկ անգամ կկատարվեն ներքին գնահատում և անհատական վերահսկողություն՝ սովորողների հաջողությունները և դժվարությունները գնահատելու համար։ Այդ ամենից զատ՝ նախատեսվում է կազմակերպել մեթոդական օգնություն՝ արձանագրված դժվարությունները հաղթահարելու համար:

Նախագծի հեղինակները վստահ են՝ ծրագիրը կդառնա դպրոցի ուսումնական աշխատանքի կազմակերպման հիմնական ռազմավարությունը և կարտացոլվի տարեկան աշխատանքային պլանում։ Որպես ծրագրի առավելություն՝ նրանք նշում են այն փաստը, որ ուսուցիչը ժամանակ է շահում և այն օգտագործում դասարանում՝ գործնական աշխատանքի համար:

Տպել
1531 դիտում

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել