ԱԺ պատգամավորները վերջին անգամ պարգևավճարներ են ստացել 2020-ի փետրվարի համար. Արարատ Միրզոյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը այսօր քառօրյայի ընթացքում անդրադարձավ պարգևավճարների վերաբերյալ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հայտարարությանը:

Վերջինս, հիշեցնենք, ավելի վաղ նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ստացել է 45 միլիոն դրամ պարգևավճար, 20 միլիոն և ավելի էլ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Երբ խոսվում է պարգևավճարների մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության մասով, ապա հիշեցնեմ ձեզ, որ, չգիտես ինչու, պարոն Գաբրիելյանը չհնչեցրեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորները իրենց պարգևավճարները անցած տարի գարնանը փոխանցում էին պանդեմիայի ֆոնդին, պարզ է, որ պատերազմը սկսեց, պատերազմի ֆոնդին: Ես չեմ ուզում լարել իրավիճակը, ուզում եմ պարզապես կոչ անել՝ եթե գնում է կոնստրուկտիվ քննարկում, եթե մենք ասում ենք՝ «Ա», օրինակ, նույն պարգևավճարների մասով, պետք է ասվի նաև «Բ»»,- ասաց Աբովյանը:

Այս ելույթին արձագանքեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Նա ասաց, որ ԱԺ պատգամավորները պարգևավճար վերջին անգամ ստացել են 2020-ի փետրվարին, դրանից հետո ոչ մի պատգամավոր պարգևավճար չի ստացել: Եվ ԱԺ-ի բազմաթիվ պատգամավորներ՝ անկախ խմբակցությունից, իրենց աշխատավարձերը, մասնակիորեն կամ ամբողջությամբ, փոխանցել են թե՛ կորոնավիրուսի համար նախատեսված դրամահավաքին, թե՛ «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նույնպես խոսեց պարգևավճարների մասին: Նա ներկայացրեց, թե 2020 թվականի ընթացքում տարբեր պետական կառույցներ որքան պարգևավճար են ստացել՝ նշելով, որ թվերը պաշտոնական հարցումների վրա են հիմնված: «Էլ չեմ խոսում, թե որքան ԱԹՍ-ներ կարելի էր գնել այդ գումարով պատերազմի թեժ օրերին»,- հավելեց նա:

Տպել
1094 դիտում

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը